«Աշխատանքից կտրելու պահ է». քննություն են հանձնում դպրոցների տնօրենները

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 31 июл 2024
  • Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ներկա էր իր կուրսեցու քննությանը։
    «Դու քննություն ես հանձնում, հա՞»: «Ստիպված հանձնում եմ»,- նախարարի եւ նրա կուրսեցու ՝ թիվ 116 դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանի երկխոսությունն է:
    Այսօր հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննություն էր հանձնում եւս 117 տնօրեն:
    «Տնօրենին չեմ կարծում, որ քննությամբ պետք է ստուգեն, իր ամբողջ գործունեությունը պետք է ստուգեն, իր աշխատանքային, իր մարդկային որակները»,- նշում է 116 դպրոցի տնօրենը: Իսկ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սահակ Գրիգորյանն ավելացնում է . «Սա նաեւ տնօրեններին աշխատանքից կտրելու պահ է, որ ուսումնական հաստատությունից դուրս ենք գալիս, չենք հասցնում մեր աշխատանքները լրիվ կատարենք, լրացուցիչ աշխատանք է» :

Комментарии • 1