Gnchuhin _ Supo, Sash / Գնչուհին _ Սուփո, Սաշ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 фев 2025
  • Ոչ թողեցիր իմը լինեմ, ոչ քոնը եղա,
    Ոչ հով արիր ցաված սրտիս, ոչ եկար մեղա,
    Ոչ թողեցիր իմը լինեմ, ոչ քոնը եղա,
    Ոչ հով արիր ցաված սրտիս, ոչ եկար մեղա:
    Ու ես ձեռքով քո թեթև,
    Թամբել եմ արդեն ձիերս,
    Ճամփաներն ինձ տանում են այնտեղ`
    Ուր գիտեն, ուր գիտեն փարատել վշտերս,
    Ուր գիտեն, ուր գիտեն փարատել վշտերս․․․
    կրկներգ
    Այսուհետ աշխարհն է տունս,
    Տանիքս երկնի անհունը,
    Իսկ կողքիս, իսկ կողքիս
    Ծերացած իմ շունը։
    Իսկ կողքիս, իսկ կողքիս
    Ծերացած իմ շունը։

    Ոչ թողեցիր իմը լինեմ, ոչ քոնը եղա,
    Թափառական անտուն, անտեղ, գնչուհի դարձա:
    Ոչ թողեցիր իմը լինեմ, ոչ քոնը եղա,
    Թափառական անտուն, անտեղ գնչուհի դարձա:
    Ու ես մոլուցքով մի վայրի,
    Սլանում եմ հետքով արևի,
    Ուր չկան ստվերներ անհոգի,
    Ուր չկան, ուր չկան, մատնություն խռովք,
    Ուր չկան, ուր չկան, մատնություն խռովք․․․
    կրկներգ x 2
    Այսուհետ աշխարհն է տունս,
    Տանիքս երկնի անհունը,
    Իսկ կողքիս, իսկ կողքիս
    Ծերացած իմ շունը։
    Իսկ կողքիս, իսկ կողքիս
    Ծերացած իմ շունը։
    Խոսք` Սաշ
    Երաժշտություն ` Supo
    Գործիքավորում ` Supo

Комментарии • 16

  • @ШохакатМанукян
    @ШохакатМанукян 4 месяца назад +3

    Գեղեցիկ կատարում ❤🎉❤🎉❤

  • @Albert68406
    @Albert68406 4 месяца назад +2

    Հիանալի հուզիչ կատարում

  • @nellimartirosyan5775
    @nellimartirosyan5775 4 месяца назад +3

    Սիրուն գործիքավորում, հիասքանչ ձայն ու նուրբ կատարում,,,

  • @АндроникДафтян
    @АндроникДафтян 2 месяца назад

    Էս երգը շատ եմ սիրում ՝ինչպես քեզ ՝պարւմ եմ մենակ աշխատանքիս տեղւմ՝ւ ապրելս գալիս։ Իմ լավ Սրբւկ ջան։

  • @Karen.Karo1
    @Karen.Karo1 4 месяца назад +3

    ինչքան պարզ ու գեղեցիկ է անեն բան

  • @artakshahgaldjan4021
    @artakshahgaldjan4021 4 месяца назад +6

    Սա կոչվում է ազնիվ երաժշտություն...բայց մեր ժամանակներում ազնվությունը այնքան էլ չի գնահատվում, դատելով դիտումների քանակից...

  • @saramartin1776
    @saramartin1776 4 месяца назад

    🥺❤❤❤💔🙏🦋🦋🦋🍁🍁🍁հրաշալի...

  • @amaliasagradyan133
    @amaliasagradyan133 Месяц назад

    ❤❤❤

  • @hemvoskanyan340
    @hemvoskanyan340 4 месяца назад

    Սրբուհի ջան ❤

  • @RM-vx1kc
    @RM-vx1kc 4 месяца назад

    ❤❤❤

  • @ՅԱՆ-օ2փ
    @ՅԱՆ-օ2փ 4 месяца назад

    #Արտակարգ❤

  • @animationVzgo
    @animationVzgo 4 месяца назад

    🌻🌻🌻🌻🌻

  • @angelinamxitaryan5869
    @angelinamxitaryan5869 4 месяца назад

    👌👌👌👌💛💛💛💛😥💔❣️🌹🌈✨️

  • @АндроникДафтян
    @АндроникДафтян 2 месяца назад

    Վախ քո ցավը տանեմ Սրբւկ։

  • @narinekalajyan749
    @narinekalajyan749 3 месяца назад

    ❤❤