Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 17 окт 2024
  • Հովհաննես Գրիգորյանը ժամանակակից ամենահայտնի և ընթերցվող հայ հեղինակներից է: Բանաստեղծական 9 ժողովածուների հեղինակ է, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա թարգմանությամբ են լույս տեսել Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը», Խ. Կորտասարի «Վիճակախաղ» վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» դրաման: Հովհաննես Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, իսկ կյանքի վերջին տարիներին աշխատում էր վիպակի վրա, որը թեև անավարտ մնաց, բայց վերջերս հրատարակվեց և հանձնվեց ընթերցողին: Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2011թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում: Երկար տարիներ եղել է ՀԳՄ քարտուղար: Նրա հիմնադրած գրական խմբակը բազմաթիվ երիտասարդների գրականություն մտնելու, ժողովածուներ հրատարակելու հնարավորություն տվեց:

Комментарии • 2

  • @ՍամվելԱվդալյան-ս2օ

    Հովհաննես Գրիգորյանի ԱՇՈՒՆ բանաստեղծությունը, որը իրականում զառանցանք է, ասում է հեղինակի մեծ հավակնությունների մասին։ Հեղինակը գրական աֆերիստ է, նա չունի գեղեցիկ խոսք ասելու շնորհք, ուստի վերացական բաներ է գրում, որը ոչինչ չի նշանակում ու որին կարելի է մեկնաբանել ոնց ուզես, ընդ որում բազմագիտակի ու խորիմաստի պատրանք ստեղծելով։ Ես կուզենայի հարցնել․ ո՞վ է սրանք անգիր սովորում ու տարածում Շիրազի, Սահյանի, Սևակի ստեղծագործությունների նման։ Ո՛Չ մեկը։ Գրիգորյան պոետը Մալևիչի նման աֆերիստ է, ով իր Սև քառակուսով հիմարների մոտ նկարիչի պատրանք է ստեղծել։

  • @ՍամվելԱվդալյան-ս2օ

    Բավական է հարցնել, թե ինչի՞ մասին է այս բանաստեղծությունը, ու ոչ մեկը չի կարողանա պատասխանել։ Ընդհանուր խոսքեր կկրակեն օդի մեջ, իսկ կոնկրետ՝ ոչինչ։