Ձայն Արարատի 17 - Արիական գաղափարախոսություն, Հիքսոսների արշավանք / Armenology - Arian Ideology
HTML-код
- Опубликовано: 8 фев 2025
- Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդման 17-րդ հաղորդաշարը նվիրված է արիականությանը, թե ովքեր էին արիները և երբ է տեղի ունեցել արիական առաջին արշավանքը՝ հիքսոսների արշավանքը: Հիքսոսների արշավանքը տեղի է ունեցել երկաթե դարաշրջանի սկզբնական շրջանում: Հիքսոսները գրավել են Եգիպտոսը և շուրջ 140 տարուց ավել կառավարել այդ երկիրը: Խոսվում է նաև հիքսոսների այբուբենի մասին, որը նրանք իրենց հետ տարել են Եգիպտոս, ապա Եթովպիա: Հյուրն է հայագետ Էդմոն Խուրշուդյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ azatdzayn.com/
Ֆեյսբուք՝ / azatdzayn
Թվիթեր՝ / azatdzayn
Յութուբ՝ / armfreevoicenews