Հակակոռուպցիոն կրթություն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 22 ноя 2023
  • 📍 Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով պաշտոնական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիայի հետևանքները շատ քայքայիչ են պետության, կառավարման համակարգի, հասարակության տարբեր շերտերի մեջ վստահության ձևավորման և մի շարք այլ կարևոր գործոնների ձևավորման և զարգացման համար։
    🔎 Հակակոռուպցիոն կրթությունը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղություններից մեկն է։ Հակակոռուպցիոն կրթությունը այն բոլոր միջոցառումների ամբողջությունն է, որի միջոցով անհատը, քաղքացին կարողանում է ճանաչել կոռուպցիան, հասկանալ դրա հետևանքները և ստանալ գործիքակազմ՝ անձնապես կոռուպցիայի դեմ պայքարելու համար։
    😍 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում հակակոռուպցիոն կրթության կարևորության, այս ոլորտում Հայաստանում եղած խնդիրների, տարվող աշխատանքների, հակակոռուպցիոն միջոցառումներին երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորության մասին զրուցել ենք All Rights Foundation-ի հիմնադիր, իրավաբան, ինչպես նաև Իրավունքի անկյուն խորհրդատվական-կրթական կենտրոնի տնօրեն Վանուհի Գասպարյանի հետ։
    ✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։
    ✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։
    🥰 Շնորհակալություն ենք հայտնում Վանուհի Գասպարյանին օգտակար և տեղեկատվական հարցազրույցի համար։
    ♥ Մաղթում ենք հաճելի դիտում։

Комментарии •