Գրքի երևանյան 5-րդ փառատոն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 19 сен 2022
  • 🇦🇲 🇷🇺 🇺🇸 👉 www.evnbookfest.com/
    📚 Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն:
    🔖 Գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։
    👁‍🗨 Տարվա ամենասպասված գրական իրադարձությունը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2):
    Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
    Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է:
    Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին:
    ❗ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
    #evnbookfest #քաղաքըկարդումէ
    👉 Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի ծրագրին ծանոթացեք մեր կայքում՝ www.evnbookfest.com/

Комментарии •