Գոմշակռիվ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 3 фев 2025
  • Խաղը տարածված է եղել Տարոնի շրջանում: Խաղին մասնակցում էին 8֊12 տարեկան 4 և ավելի տղաներ: Խաղում էին մարգագետիններում, գետափերին, կալերում և այլն: Խաղացողներից երկուսը պապ էին կանգնում և մյուսները զույգ-զույգ պապերին
    ներկայանալով՝ իրենց
    մտքում պահած առարկաների համաձայն դառնում էին մեկ կամ մյուս խմբի անդամ: Երբ խաղացողները բաժանվում էին երկու խմբի, դաշտի կենտրոնում գծում էին մի շրջան, մեկից երկու մետր շառավղով:
    Խաղը սկսվում էր հետևյալ կերպ. ամեն կողմից մեկ խաղացող իր պապի
    կարգադրությամբ մտնում էր շրջագծի մեջ և ծնկի էր գալիս:
    Չոքածները ձեռքերով իրար բռնած հենվում էին գետնին եւ գլուխներն անցկացնում միմյանց ուսատակին: Պապերից մեկի ազդանշանով նրանք աշխատում էին իրար հրելով շրջագծից դուրս բերել առանց ձեռքերը գետնից կտրելու և վեր կենալու: Ում այդ հաջողվում էր, նրա կողմը ստանում էր մեկ միավոր. այսպես հերթականությամբ խաղում էին բոլոր խաղացողները, որ կողմը որ շատ միավոր էր հավաքում, նա էլ հաղթում էր խաղը:

Комментарии •