Վարորդ զինվորին չեն հավատում․ Վարդենիսի հրդեհի դատ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • Ուրբաթ օրը կայացած՝ Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ շարունակվեց փրկվածներից՝ նախկին զինվոր, Ուռալ-ի վարորդ Վաղինակ Մանուչարյանի հարցաքննությունը։ Զոհվածների ծնողները, փաստաբանները, դատախազները, դատավորը հաճախ նույն հարցերն էին ուղղում նախկին զինվորին՝ հորդորելով «տղավարի» ճիշտը խոսել, նշելով, որ «իրական հերոսությունը մահն է», կասկածելով և հիմնավոր հակասություններ գտնելով այս վկայի այդօրվա ասածների և նախնական ցուցմունքների միջև։ Հակասություններ կաին նաև Մանուչարյանի և այլ վկաների և մեղադրյալների ցուցմունքներում։
    Հարկ է նշել, որ դատավարության մասնակիցները պարբերաբար անտեսում են հրդեհից փրկվածների ապրումները և շփոթմունքը, ընկճախտը՝ կատարվածի մասին խոսելու ընթացքում։ Ժամանակի և տևողության մասին հարցերին պատասխանելիս՝ վկաները մոտավոր տվյալներ են նշում, ֆորմալ պատասխաններ տալիս զորամասի առօրյայի մասին հարցերին, չեն ցանկանում խոսել այլ մարդկանց կենցաղի և կեցվածքի մասին։
    Տեսանյութի մոնտաժը տեխնիկական բնույթ է կրում․ տեղ-տեղ թողել ենք կրկնությունները և կտրել վատ լսվող և ծայրահեղ անկարևոր հատվածները։

Комментарии • 27