Մշո Խըռ - Ուսուցողական հոլովակ | Msho Khr - Teaching Video

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 сен 2024
  • Հայաստանում գոյություն ունեն պարեր Մըշու խըռ անվանմամբ: Նրա մեղեդիները նման են Քոչարումեղեդիների: Մըշու խըռ պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, ինչպես ևՔոչարունը և նրա սխեման կարելի է վերագրել երկուս գնալ երկուս դառնալ պարատեսակին: Բայց ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի հատուկ հիմք, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա:
    Քոչարի և Մըշու խըռ պարատեսակի ընդհանրությունը նաև նրանց բովանդակության մեջ է, և որ երկու պարատեսակն էլ կենդանիների են պատկերում և նրանց թռիչքները: Ըստ որոշ մեկնաբանությունների Քոչարին` այծերի և խոյերի, իսկ Մըշու խըռը ձիերի: Մըշու նշանակում է Մուշի, այսինքն Մուշ քաղաքի և մարզի անունով, իսկ խըռ ըստ որոշ մեկնաբանությունների նշանակում է մոխրագույն ձի կարմիր նշաններով: Մըշու խըռ տեսակի թռիչքները կարող են լինել ձիու ցատկումը, ոստնումը, արշավումը, առավել ևս, որ խըռաթլի թուրքերենից նշանակում է ձիավոր մոխրագույն ձիու վրա:
    Աճառյանի բառարանում մեկնաբանվում է.
    ա. որպես վեճ, պայքար,
    բ. բաց, ազատ տարածություն-դաշտ, հարթավայր;
    տվյալ դեպքում Մըշու դաշտ, Մըշո դաշտավայր:
    Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
    սմբակների դոփյուն,
    ձռչկոտում:
    Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ:
    Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարգը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը:
    Մըշու խըռի ժամանակ պարողները կանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված:

Комментарии • 6