"Maratouk" ensemble - Tipi, boran (Armenian folk song)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 фев 2025
  • Հայ ժողովրդական, ֆիդայական «Թիփի, բորան» երգն է՝ «Մարաթուկ» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Մկրտիչ Սարգսյան (Մըգրո):
    Читайте на русском языке: • Ансамбль "Маратук" - Т...
    Սա XIX դարի ազգային ազատագրական պայքարին նվիրված ստեղծագործություն է, որը ներկայացնում է հանուն օսմանյան լծից հայրենիքն ու ժողովրդին ազատագրելու զենք վերցրած հայ ֆիդայու վիճակը: Մութ գիշերին մոլեգնում են թիփին ու բորանը, և հայ ֆիդային, մոսին հրացանն ուսին առած, փամփուշտները խաչկապ գցած կրքծին, հեռացած տնից-տեղից, հարազատներից, թափառում է զավթված հայրենիքի լեռներում: Նա լայն թիկունք ունի, հողը մշակելուն սովոր հուժկու թևեր, իր երբեմնի խաղաղ հարազատ վայրերում սիրել է աշխատել դաշտերում, պար բռնել հասակակից ջահելների հետ, իր ուժն ու ճարպկությունը ցույց տալ հարսանեկան մրցախաղերում, բայց այժմ ելել է վարելու ազատության պայքար՝ անփորձ լինելով ռազմական հնարքներում:
    Այնուհետև, կարծես հանդես են գալիս բոլոր ֆիդայիների մայրերը, որոնք մաղթում են, որ Մշո հռչակավոր Սուլթան Սուրբ Կարապետ վանքը պահապան լինի նրանց: Երգի հաջորդ հատվածում, ինչպես երևում է, մայրերից մեկը դիմում է իր՝ տանը մնացած որդուն և ամոթանք տալիս, որ ձեռքին զենք չունի, մինչ նրա եղբայրը կռվի դաշտում տապալում է թշնամիներին: Իսկ զինվոր եղբայրը մեկնում է ձեռքը և հրավիրում միասին երդվել, որ թողնելու են աշխարհի փառքը և առյուծաբար կռվելու են՝ ի սեր ճնշված հայ ազգի:
    Երգի խոսքերը՝
    Թիփի, բորան մութ գիշերին
    Պտտում էր ֆիդային՝
    Փամփուշտները խաչկապ կապած,
    Մոսին հրացան ուսերին:
    Թիկունքդ լայն, թեւերդ ուժգին,
    Կռնակդ ամուր, պինդ պողպատ,
    Սիրել գիտես, կռուիլ չիտես,
    Դու հսկայ երիտասարդ:
    Ա՜Խ ֆետայիներ, ջա՜ն ֆետայիներ,
    Ձեր մայրերը ձեզ ղուրպան,
    Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ
    Ձեզի լինի պահապան:
    Ամօթ է քեզ, հազար ամօթ,
    Որ զէնք չունիս քո ձեռքին,
    Մինչ քո եղբայր կռուի դաշտում
    Տապալում է թշնամին:
    Ձեռք տուր եղբայր, երդուենք այստեղ,
    Թողնենք փառքը աշխարհի,
    Երթանք կռուենք առիւծաբար
    Ի սէր ճնշուած հայ ազգի:

Комментарии •

  • @ЛизаИлбекянц
    @ЛизаИлбекянц 3 года назад +11

    Հզոր երգ՝ ազգի գոյության կոդի հիմնահաստատումով։
    Ուժեղ, խելացի, նվիրյալ մայրեր՝ ուժեղ, անձնուրաց, հայրենանվեր որդիք...
    Շնորհակալություն։

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 3 года назад +8

    Ինչ ճշմարիտ, իմաստուն բովանդակություն...Առաքինության, արժանապատվության դասագիրք է այս երգը...

  • @gohardemirxanyan3978
    @gohardemirxanyan3978 2 года назад

    HALALA, I'M HAY WOXOVURDNA!

  • @khanummkrtchyan7487
    @khanummkrtchyan7487 2 года назад +1

    Շնորհակալություն

  • @deusvult5247
    @deusvult5247 2 года назад +2

    🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @zhannagrigoryan1793
    @zhannagrigoryan1793 2 года назад +1

    Ախ Աստված իմ ուր են հայ ֆիդայինները,այսօր են պետք,վերանում ենք։

  • @hayots_lernashkharh
    @hayots_lernashkharh 2 года назад

    Քո գտած վիդեոները քանցեր էն:

  • @barcanserkizcan5086
    @barcanserkizcan5086 Год назад

    Õ