Shnorhakalutyun!!!! Uraxutyamb u hpartutjamb lcveci ditelov ays. hpart em vor naxniners Nor-Bayazetci en Ինչքա՜ն էլ օրեր, տարիք են անցնում Բացվում է մեկ-մեկ անցյալն իմ մտքում, Հիշում եմ լիճս ու իր շրջական, Մանուկ օրերս գույներով վառման, Կապուտակ ջուրը լեռնային լճի, Սարերի հովը, ծաղկունքը լանջի, Դաշտի կանաչը, ծովափը ամռան Բոլորն էլ մնում են իմ սրտի խորքում՝ դրախտ հավիտյան։
Այսօր նորից, Սեվա՛ն, քեզ մոտ ես եկա, Դու խփվում ես ժայռափերիդ մոլեգնած, Ասես խռով, որ քեզ հետ չեմ ես հիմա Արտասվում ես անձրեվի հետ խառնված։ Քո ափերի ալիքները շոյանքով Արթնացրեցին մորս շունչը հոգուս մեջ, Քո ջրերի գուրգուրանքից՝ հրաշքով Ինձ զգացի մի պահ մորս գրկի մեջ։ «Առաքելոց» հին վանքի մեջ, մատուռին Մոմ վառեցի կարոտս առա համբույրով Ու հուզմունքս խառնելով քո խշշոցին Լու՜ռ հեռացա ,խաղաղված՝ կղզու դոշով։ ……… Նստել եմ լճիս ավազոտ ափին, Ոտքերս ջրի մեջ՝ երկինք եմ նայում, Լուսինը շուրջս արծաթ է փռել, Փայլող ադամանդ է լիճս դարձրել, Մի փոքրիկ նավակ սահում է դանդաղ Ու անհետանում լուսնի շողի տակ։ Ալիքները մե՜ղմ քսվում են ոտքիս, Կապում են ոտքերս մամռով կուսական, Մի քնքուշ ձեռք է կարծես բռնել ինձ, Որ չհեռանամ, որ չհեռանամ։
ԻՄ ԳԱՎԱՌ Քարքարոտ, ավազոտ ու կավոտ Բարձրադիր , իմ փոքրիկ աշխարհ, Վայրենի բնությամբ, արեվոտ Այս ես դու, երկի՛ր իմ- Գավառ։ Ուստրերդ բարձրագոչ ու կոպիտ, Զրուցում են, ասես, կռվելով, Դուստրերդ լռակյաց ու խոնարհ Ապրում են քնքնշանքից կարոտով։ Ես սիրում եմ քեզ, ի՜նչ որ կաս Քո կոպիտ վայրենի բնույթով, Դու նման ես ծաղկին լեռնահաս, Որ ապրում է հողում անվրդով։
Հպարտ ենք մեր Քյավառով։Բառ ու բանով. Նիստ ու կացով. Աղ ու հացով ու հումորով. Կերած խմած ու միշտ հպարտ իմ քյավառով։
Քաղաքս...Գավառս...սիրում եմ ♥ ♥ ♥
Shnorhakalutyun!!!! Uraxutyamb u hpartutjamb lcveci ditelov ays. hpart em vor naxniners Nor-Bayazetci en
Ինչքա՜ն էլ օրեր, տարիք են անցնում
Բացվում է մեկ-մեկ անցյալն իմ մտքում,
Հիշում եմ լիճս ու իր շրջական,
Մանուկ օրերս գույներով վառման,
Կապուտակ ջուրը լեռնային լճի,
Սարերի հովը, ծաղկունքը լանջի,
Դաշտի կանաչը, ծովափը ամռան
Բոլորն էլ մնում են իմ սրտի խորքում՝ դրախտ հավիտյան։
Այսօր նորից, Սեվա՛ն, քեզ մոտ ես եկա,
Դու խփվում ես ժայռափերիդ մոլեգնած,
Ասես խռով, որ քեզ հետ չեմ ես հիմա
Արտասվում ես անձրեվի հետ խառնված։
Քո ափերի ալիքները շոյանքով
Արթնացրեցին մորս շունչը հոգուս մեջ,
Քո ջրերի գուրգուրանքից՝ հրաշքով
Ինձ զգացի մի պահ մորս գրկի մեջ։
«Առաքելոց» հին վանքի մեջ, մատուռին
Մոմ վառեցի կարոտս առա համբույրով
Ու հուզմունքս խառնելով քո խշշոցին
Լու՜ռ հեռացա ,խաղաղված՝ կղզու դոշով։
………
Նստել եմ լճիս ավազոտ ափին,
Ոտքերս ջրի մեջ՝ երկինք եմ նայում,
Լուսինը շուրջս արծաթ է փռել,
Փայլող ադամանդ է լիճս դարձրել,
Մի փոքրիկ նավակ սահում է դանդաղ
Ու անհետանում լուսնի շողի տակ։
Ալիքները մե՜ղմ քսվում են ոտքիս,
Կապում են ոտքերս մամռով կուսական,
Մի քնքուշ ձեռք է կարծես բռնել ինձ,
Որ չհեռանամ, որ չհեռանամ։
ԻՄ ԳԱՎԱՌ
Քարքարոտ, ավազոտ ու կավոտ
Բարձրադիր , իմ փոքրիկ աշխարհ,
Վայրենի բնությամբ, արեվոտ
Այս ես դու, երկի՛ր իմ- Գավառ։
Ուստրերդ բարձրագոչ ու կոպիտ,
Զրուցում են, ասես, կռվելով,
Դուստրերդ լռակյաց ու խոնարհ
Ապրում են քնքնշանքից կարոտով։
Ես սիրում եմ քեզ, ի՜նչ որ կաս
Քո կոպիտ վայրենի բնույթով,
Դու նման ես ծաղկին լեռնահաս,
Որ ապրում է հողում անվրդով։