Արի, իմ սոխակ - օրորոցային. Ari Im Soghak - Armenian lullaby

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 10 ноя 2024
  • Երաժշտական մշակումը - Հովսեփ Թորոսյան. Խոսք - Ռ. Պատկանյան
    Դաշնակահար - Հռիփսիմե Ռշտունի
    Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
    Տաղերով քուն բե՛ր տըղիս աչքերին․
    Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ.
    Իմ որդին չուզե տիրացու դառնալ։
    Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
    Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
    Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
    Իմ որդին չուզե աբեղա դառնալ։
    Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
    Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
    Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
    Ռազմի երգերի ձայնով քընեցավ։
    #armenia #music#musica #lullaby #babysongs #kids #clasicmusic

Комментарии •