Բանաստեղծություն - Ճակատագրի հեգնանք
HTML-код
- Опубликовано: 27 ноя 2024
- Բանաստեղծ՝
Հովո Վարդանյան
« Դու իմ Տիեզերք » գրքից
Համատեղ կյանք, իմ և քո, չի լինի,
Չստացվեց մեզ մոտ, մենք անկարող էինք,
Եկ չխաբենք մեզ, շատ-շատ թույլ էինք մենք,
Ճակատագիրը, նույնիսկ ծաղրեց մեզ։
Դու կամուսնանաս, ես կամուսնանամ,
Աղջիկ կունենաս, ես էլ մեկ տղա
Ու կմեծանան, հասուն կդառնան,
Ճակատագիրը, բա որ ծիծաղա։
Թե սովորելուց նրանք հանդիպեն
Ու միանգամից նրանք, սիրահարվեն,
Մոգական սիրով, նրանք պարուրվեն,
Անընդհատ գաղտնի, նրանք հանդիպեն։
Թե նրանք այդպես շարունակ հանդիպեն
Ու հանկարծ նրանք միմյանցով ապրեն,
Դե մի օր նրանք մեզ հետ կխոսեն,
Մեզ կբացատրեն, ինչ սեր են գտել։
Տղաս ինձ կասի, Հայր իմ թանկագին,
Գտա վերջապես իմ երկրորդ կեսին,
Աղջիկդ կասի, Մայր իմ թանկագին,
Գտա այս կյանքում իմ երկրորդ կեսին։
Եվ մենք ուշադիր նրանց կլսենք
Եվ գուցե ներսից միքիչ արտասվենք,
Ինչ-որ հարազատ բան մենք կտեսնենք,
Մեր ծնողներին, պատմել էինք և մենք։
Մենք, ընտրությունը նրանց կնդունենք,
Բնականաբար, մենք ձեզ կայցելենք
Ու պատահական, իրար մենք տեսնենք,
Ծնողի դերից, անցյալ կփախչենք։
Բնականաբար, ոչինչ ցույց չենք տա
Եվ մենք բոլորով կնստենք սեղան,
Որ լուրջ որոշենք նրանց ապագան
Եվ մի պահ նորից անցյալ կգնանք։
Մենք կվերապրենք, թե այն ժամանակ,
Ինչպես էինք այսպես, նստել մենք սեղան,
Բայց բաժանեցին այդժամ մեզ նրանք,
Եկ խոստովանենք, մենք թույլ էինք անչափ։
Ճակատագրի հեգնանք կլինի,
Մեզ բաժանեցին, մենք բաժանվեցինք,
Ճակատագիրը նրանց կմիացնի,
Որ մենք սովորենք, սերը նրանցից։
❤❤😢😢
գեղեցիկ սցենար կլիներ👌🥰,չգիտեմ իրական կյանքում ինչպես կլիներ հետևանքները...😊