Վաշինգտոնի փաստաթուղթը 0-ով ավելացրեց անվտանգությունը,տարածաշրջանի ուժերին կհանի մեր դեմ․ Բեքարյան
HTML-код
- Опубликовано: 14 янв 2025
- Վաշինգտոնի փաստաթուղթը 0-ով ավելացրեց մեր անվտանգությունը, տարածաշրջանի ուժերին կհանի մեր դեմ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը․
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հողի վրա 0-ով ավելացրեց մեր անվտանգությունը։ Սա անհայտ ճակատագրի ու ծագումնաբանության փաստաթուղթ է։ Անվտանգային իմաստով ավելի լարու՞մ է բերում, թե լիցքերի լիցքաթափում՝ Իրանի կտրվածքով եմ ասում։ Ի դեմս Իրանի՝ ավելի լարված հարևան ենք ունենալու։
1 շաբաթում Երևանը 2 լուրջ քաղաքական հարված հասցրեց Մոսկվայի հետ հարաբերություններին։ ԵՄ հետ գործընթացն ու Վաշինգտոնի ստորագրումը ՀՀ-ի դեմ տարածաշրջանի ուժերի կոնսոլիդացիայի է բերում»,- ասել է Բեքարյանը։