40 րոպե տեղացած հավի ձվի չափ կարկուտը Մարմարիկ գյուղում ողջ բերքը հողին է հավասարեցրել

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 июн 2019
  • Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում: Ժամը 15:30-ի սահմաններում ուժեղ կարկուտը իր սև գործն է արել գյուղում: Հավի ձվի չափ կարկուտը ավերել է գյուղի ողջ ցանկատարածությունները, տան տանիքները, բակերում կայանված ավտոմեքենաները, գյուղացիների քրտինքով մշակված կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սոխի, ցորենի, վարունգի բերքը հողին է հավասարեցրել: Գյուղացիները, աչքի տակ ունենալով նախորդ տարիներին իրենց խաբած բազմաթիվ դեպքեր, ստիպված փակել են Հրազդան- Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի հատվածը: Նրանք պահանջում են, որպեսզի մարզպետն ու պատկան մարմինները անձամբ ժամանեն գյուղ և իրենց աչքերով տեսնեն կարկուտի հետևանքով առաջացած վնասները:
    Մանրամասները` shamshyan.com/...

Комментарии •