Sahak Sahakyan - Soskumn ahavor (Armenian folk song)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 май 2021
  • Հայ ժողովրդական ֆիդայական «Սոսկումն ահավոր» երգն է՝ Սահակ Սահակյանի կատարմամբ:
    Երգը նվիրված է 1907 թվականի մայիսի 27-ին Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Սուլուխ գյուղում տեղի ունեցած կռվին՝ Գևորգ Չաուշի ղեկավարած ֆիդայական ջոկատի և թուրքական զորամիավորման միջև:
    1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո Դաշնակցություն կուսակցության ղեկավարությունը որոշեց հրաժարվել պայքարի ֆիդայական գործելակերպից, քանի որ կարծում էին, որ դա անհեռանկար պայքար է և, բացի դրանից, թուրքական իշխանություններին առիթ է տալիս ուժեղացնելու հակահայկական քաղաքականությունը։ Կուսակցության արևելյան բյուրոյի հրահանգով Գևորգ Չավուշը Տարոնից պետք է անցներ Կովկաս, սակայն ձգձգում էր իր մեկնումը, քանի որ չէր պատկերացնում հայության գոյությունն առանց հայդուկային պայքարի:
    1907 թվականի մայիսի 27-ին, երբ Սուլուխ գյուղում էին Գևորգ Չաուշը՝ իր ֆիդայիների հետ և Դաշնակցության Տարոնի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, հայտնվում են թուրքերը և շրջափակման մեջ առնում գյուղը: Սկսվում է մարտը: Կռվի սկզբում ֆիդայիները հետ են մղում թշնամու հարձակումը, որի ընթացքում զոհվում են Հագեն ու Գալեն, իսկ Գևորգ Չաուշը ծանր վիրավորվում է։
    Քանի որ լուրջ հակասություններ կային Գևորգ Չավուշի և Ռուբենի միջև, ենթադրություն կա, որ վերջինս էր կրակել մեծ հայդուկապետի վրա, քանի որ Գևորգը դրիքավորված է եղել կտուրին, իսկ գնդակը մտել էր թիկունքից, դուրս եկել կրծքից և փշրել ծունկը:
    Գևորգ Չավուշի վիրավորվելուց հետո թուրքերը խուժում են գյուղ և գրավում հայերի պաշտպանական դիրքերը, սակայն Գևորգը, վիրավոր վիճակում կարողանում է գնդակահարել թուրքական զորահրամանատար Քեոսե Բինբաշուն, որից հետո թուրքերը խուճապի են մատնվում և նահանջում: Գիշերային անսպասելի հարձակումով հայ ֆիդայիները ճեղքում են թշնամու օղակը, դուրս բերում վիրավոր Գևորգին և Գալեի ու Հագոյի մարմինները: Նրանք զոհված ընկերներին իջեցնում են Մուրադ (Արածանի) գետը, իսկ Գևորգին թողնելով գետի ափին և նրան հսկելու համար նշանակելով երկու սուլուխցու, ֆիդայիները հեռանում են՝ պայքարը շարունակելու: Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և խմելուց հետո մահանում բեկի ձեռքերի վրա: Նրան թաղում են Մուշում:
    Այսպիսով, Սուլուխի կռվում հայկական կողմից զոհվեց երեք ֆիդայի, ինչպես նաև 18 գյուղացի, իսկ թուրքերը տվեցին 130 զոհ։
    Ռուբեն Տեր-Մինասյանը հետագայում նաև մեղադրվեց Սասունն ու Տարոնը լքելու համար:
    Ահա, այս կռվի պատմությանն է նվիրված «Սոսկումն ահավոր» երգը, որը մի փաստական շարադրանք է կռվի ընթացքի մասին: Այս ամենի շարքում խիստ պատկերավոր է նկարագրված Գևորգ Չաուշի վիրավորվելն ու անգամ այդպես դիրքերը չզիջելու պահը: «Զարկվել էր Գևորգը՝ սարերի առյուծը, - ասվում է, - և մեկ իր հրացանին նայեց, մեկ հոսող արյանը, ապա ուժերը լարելով մոսին հրացանն ուղղեց իր նշանակետին: Որոտաց կրակը, և ոռնաց Քեոսե Բինբաշին՝ տապալվելով գետնին»: Դրանից հետո թուլացող Գևորգը տանիքից դիտում է թշնամու նահանջող շարքերը և ոգևորելով հայ ֆիդայիներին գոռում. «Զարկե՛ք անխնա, տղերք, թող մեր հրացանների որոտման ձայնից սարսափի Յըլդըզի գահին բազմած սուլթանը»:
    Յըլդըզը սուլթանական պալատն է՝ Յըլդըզ սարայը, որ թարգմանաբար նշանակում է «Աստղային պալատ» և 1876- 1909 թվականներին եղել է Աբդուլ Համիդի նստավայրը:
    Երգի խոսքերը՝
    Սոսկումն ահավոր պատեց Մշու դաշտ,
    Նորեն հառաչեց հեգ սուլթանն անհաշտ,
    Սարսափը մեծ էր, վախցավ օսմանցին,
    Ղումանդար կանչեց քյոսա բինբաշին:
    Հասիր բանակով ապըստամբ Սուլուխ,
    Ըսկսի կրակ, բարձրանա վեր մուխ։
    Ազատ որդիներ Գևորգ եւ Գալեն,
    Ի՞նչ միջոց պէտք է, որ ի գործ դնեն.
    Ուզեցին քաշվիլ ի սեր գյուղացվոց,
    Բինբաշին կռվի փողը հընչեցուց:
    Տասնյակ զատվելով տղերք դիրք առին,
    Աստված կանչելով կըրակ բաց արին։
    Կռվեցեք, տըղերք, Գևորգ կը ձայներ,
    Տաքցավ հրացան վառեց գնդակներ։
    Ի մեջ մեծ հուզման քաջ ֆեդաներին,
    Այրեր էր հրացան Գևորգ Չավուշին:
    Երբ ինք անտարբեր հրացան կը քններ,
    Գընդակի կայծ մը ձախ կողմ կը մտներ։
    Զարնվեր էր Գևորգ, սարերու ասլան,
    Մեկ զենքին նայեց, մեկ էլ իր արյան,
    Մոսինը ուղղեց յուր նպատակին,
    Ոռնաց, վայր ինկավ քյոսա բինբաշին:
    Երբ ինկած տեղեն ուզեց վեր կանգնիլ,
    Հասավ Մըքոյեն գընդակ մահաբեր։
    Տանիքն ընկողմած Գևորգ կը դիտեր,
    «Զարկե՛ք, անխնա, տըղերք», - կը ձայներ.
    Թող մեր հրացանի որոտման ձայնեն,
    Սարսափի սուլթան Ելդըզի գահեն։
    Դե՛հ, կռվինք, տղերք, մինչև շունչ վերջին,
    Արժանի լինենք փառաց պսակին։
    Արյուն որ անցավ Իննակյան սարեն,
    Մարտադուլ կանչեց ռազմագետ Ռուբեն.
    Սարհատ սիրականն հետերնիդ տարեք,
    Կանաչ դաշտի մեջ զքաջն պառկեցուցեք,
    Եվ արտասվախառն ֆեդայիներ,
    Համբուրել գացին Գևորգ Չավուշին։
    Լուսին բարձրացավ դեպ երկնից կամար,
    Մշո դաշտ տըրտում-տըխուր կերևար,
    «Է՜, մնաս բարյավ», - հառաչեց Սարհատ,
    Ա՜խ չտեսա զքեզ վայրկյան մը ազատ,
    «Փչեց վերջին շունչ, - ըսավ լուսնակին, -
    Սիրո ողջույնս տար Անդրանիկ պետին»։
  • ВидеоклипыВидеоклипы

Комментарии • 6

  • @Gohar_Mkrtchyan
    @Gohar_Mkrtchyan 3 года назад +8

    Հայրենասիրական երգերը ուրի՜շ հնչողություն են ստանում Սահակ Սահակյանի կատարմամբ🤍

  • @luys7997
    @luys7997 3 года назад +8

    Մաքրամաքուր ձայն,ոգեղեն մատուցում,սիրտս տեղահան եղավ էս երգից,ի՜նչքան հզոր ազգ ենք,երանի մի օր տեսնենք նույնչափ հզոր ոտքի ելած մեր Հայրենիքը։ Շնորհակալություն և Ձեզ այս Արժեքի համար,հարգելի Արշակ։

    • @Aygaber
      @Aygaber  3 года назад +2

      Շնորհակալ եմ գնահատանքի համար, Լուսինե ջան:

  • @mushyerevan2554
    @mushyerevan2554 2 года назад

    ԻՍԿ ՈՐՏԵՂ Է ՀԻՄԱ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ : ԻՆՉՈՒ ՀԱՄԵՐԳՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ ՄԵՆՔ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆՔ ԻՐ ԵՐԳԵՐԻՆ