Վերջին զանգի համար հավաքվող գումարի չափը անհանգստացնում է ծնողներին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 24 май 2023
  • DJ, նկարահանումներ, մոնտաժ, լուսավորություն, տորթ և այլն. սա ոչ թե հարսանիքի, այլ վերջին զանգի պատրաստություն է գրեթե բոլոր դպրոցներում։ Այս ամենի համար յուրաքանչյուր աշակերտ նվազագույնը 50 հազար դրամ է վճարում, անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց շրջանավարտի ծնողը։
    Նրա խոսքով՝ այդ 50 հազար դրամը դեռ չի ներառում խնջույքի ու նկարահանման գումարը, դրանք էլ առանձին են։ Ասաց՝ դպրոցն ավարտող իր երեխան հրաժարվել է մասնակցել այս ամենին. - «Գումարի տեսքով նվերներ, ոնց հասկացա, դասղեկին, դա պարտադիր է ծախս է համարվում, ենթադրվում է նաև տնօրենին։ Տարբերակները մտածվում է, թե ինչ ձևով դա փոխանցել։ {Դասղեկին} մոտ 120 հազար»։
    Կինն անանուն է խոսում, որովհետև առջևում ավարտական քննություններն են, մտավախություն ունի, թե երեխան կարող է տուժել։ Նեղսրտեց՝ հեղափոխությունից հետո էլ բան չփոխվեց, մի տարբերություն կա, որ հիմա հարյուր հազարավոր դրամների հասնող ծախսերի կազմակերպիչները հիմնականում ծնողներն են՝ ծնողկոմիտեի թելադրանքով։ «Առաջընթաց» է համարում այն, որ չեն ստիպում, բայց երեխան ու ծնողն են հոգեբանական ճնշումների են ենթարկվում. - «Երեխաները նկատում են, որ դրանից հետո իրենց գնահատականները որոշ չափով իջնում են, որոշակի կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվում այն երեխաներին, որոնք ակտիվորեն մասնակցում են նմանատիպ միջոցառումներին և այն երեխաներին, որոնց ծնողները ինչ-որ հարցերում բողոքում են, և քանի որ մենք դեռ առաջիկայում ունենք քննություններ, ուստի ես որոշեցի աղջկաս համար ավելորդ խնդիրներ չառաջացնելու համար դեմքս ցույց չտալ»։
    Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
    #ազատություն #լուրեր
    🔶 Facebook - bit.ly/3cauM2T
    🔶 RUclips - bit.ly/2UNf47I
    🔶 Instagram - bit.ly/3c3eiJt
    🔶 Twitter - bit.ly/2yF0OW1
    🔶 Telegram - bit.ly/2yzVAL8

Комментарии • 4

  • @anahitsargsyan1779
    @anahitsargsyan1779 Год назад

    Nuyn dramahavaq@ sharunakvum e en el inch tesak.mec gumarner dasxeknerin...nverner dasatunerin...duq inch e es erkrum cheq aprum? Mxitar Sebastaci krtahamalirum klor tarin e edpisi gumarner pttvum..tank nverner...shat tankarjeq caxikner...u edpes sharunak...erexayi chsovorelu u bacakayutyunner@ chnkatelu dimac...

  • @user-mh7hg1gl7u
    @user-mh7hg1gl7u Год назад

    Այստեղ մեղավոր են միայն ծնողները!!!

  • @annaenokyan7675
    @annaenokyan7675 Год назад

    Երևի բոլոր տեղերում եմ ծնող կոմիտեն ակտիվացել թե մանկապարտեզներում թե դպրոցներում

  • @hovomideyan9210
    @hovomideyan9210 Год назад

    Etinch taza dzeva