Սարդարապատի հերոսամարտը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 май 2020
  • «Ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում, բայց չե՛մ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»: Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչն է Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, երբ Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին առաջարկում էր ապահովությունից ելնելով՝ թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և պատսպարվել Սևանում: Գևորգ Ե կաթողիկոսը ոչ միայն մնում է, այլև իր կեցվածքով հաղթության առաջնորդում հայ զինվորականներին ու ժողովրդին:

Комментарии •