Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում ընդունել է միջեկեղեցական պատվիրակություններին
HTML-код
- Опубликовано: 18 ноя 2024
- Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններին ընդունել է Վեհափառ Հայրապետը։ Նա ներկաներին հայտնել է, որ Մայր աթոռը խորապես զգացված է Հայոց Եկեղեցու կյանքում կարևորագույն այս արարողություններին նրանց մասնակցության համար: Վեհափառ Հայրապետը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրի աղոթական ներկայությունը Մայր Աթոռում քաջալերանք և զորակցություն է հայ ժողովրդի զավակներին և հավաստիքն է մեր ազգի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տածած նրանց անկեղծ հարգանքի։
The Catholicos of All Armenians received inter-church delegations in the Pontifical residence
His Holiness the Patriarch received the delegations of the Christian Churches and inter-church structures that arrived at the Mother See on the occasion of the blessing of the Holy Muron and re-consecration of the Mother Cathedral. He told the attendees that the Mother See is deeply moved by their participation in these ceremonies, which are the most important in the life of the Armenian Church. His Holiness the Patriarch noted that the prayerful presence of each of them at the Mother See is encouragement and support for the children of the Armenian people and is the assurance of their sincere respect for our nation and the Armenian Apostolic Holy Church.