Եղվարդցիները հայտնվել են «ատոմային ռումբի» վրա

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 9 окт 2017
  • Էկոլոգիական աղետ. Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները այլ խոսքով չեն նկարագրի ստեղծված իրավիճակը։ Փողոցից այն կողմ՝ բնակարաններից ընդամենը 50- մետր հեռավորության վրա «ԱրմՕյլ» ընկերությունը կառուցում է նավթավերամշակման գործարան, որը բնակիչների կարծիքով, իրենց տակ դրված վառոդով լի տակառ է։
    «Քաղաքաշինական ոչ մի հիմնական նորմ պահպանված չի, բնակավայրից տառացի 20 մետր հեռու։ Էստեղ կլինի նավթամթերք, յուղ, սալյարկա, բենզին, մազութ, պահեստավորում են, հերմետիկ էլ չեն կարողանա փակել, որ չպայթի, էդ ամբողջ նավթամթերքի գոլորշին պիտի էստեղ մենք շնչենք։ Մեկը գոլորշու մեջ սիգարետ ծխելով անցավ, ի՞նչ կլինի, չենք հասցնի փախչել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Եղվարդի բնակիչ Հրաչ Սամսոնյանը։

Комментарии • 9

  • @edmonbagyan4390
    @edmonbagyan4390 5 лет назад +2

    Հերիք է բողոքեք,կարելի էր մի 500մ հեռու կառուցել։

  • @haykgasparyan8430
    @haykgasparyan8430 6 лет назад +3

    Փաստորեն էս պարսիկը ասում ա , դուք պայթեք մենք համապատասխան հրշեջ ծառայություն ունենք, կրակը կհանգցնենք?

  • @juliettanersissyan1557
    @juliettanersissyan1557 6 лет назад +2

    Պարզ չի?,Եղվարդ էկոլոգիապես ամենամաքուր տարածքներից է։Էէէէ,դա էլ պիտի ապականել ։

  • @sofidiy8149
    @sofidiy8149 5 лет назад +1

    Inja asmm 200 000 dolar te ind tvac? Et domikn 2000 dolaric avel cka

  • @agasminasyan5653
    @agasminasyan5653 6 лет назад +2

    Eshi ergira eli

  • @user-mu6dr9zx1k
    @user-mu6dr9zx1k 5 лет назад

    Urish tex chkar aprelu ay joxovurd😂😂😂?