Արթուր Սաքունցի կինը հայց է ներկայացրել ընդդեմ իր տնօրենի

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Վանաձորի թիվ 4 դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Կարինա Հարությունովան հայտարարում է, թե տնօրենը խտրական վերաբերմունք է դրսևորում իր նկատմամբ և հետապնդում զուտ այն պատճառով, որ ինքը իրավապաշտպան Արթուր Սաքունցի կինն է։
    «Ես խնդիրներ չունեմ որպես ուսուցիչ, որպես մասնագետ, Բայց խնդիրը ծագել է՝ Սաքունցի կինն է, ինքը խնդրահարույց է, իրան պետք է հանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունովան։
    Ավելի քան 10 տարվա ուսուցչուհին շեշտում է, որ դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Արթուր Սաքունցին և այլ իրավապաշտպաններին վատաբանող, որպես «գրանտակեր» ներկայացնող գրառումներ, որ ամուսնու ֆեյսբուքյան գրառումների համար տնօրեն Համլետ Խումարյանի կողմից ինքը պարբերաբար արժանացել է հրապարակային քննադատության ու հանդիմանության․ - «Արթուրը գրառումներ է արել ֆեյսբուքյան իր էջում, որի հիման վրա արհմիության ժողով է արել: Կոմսոմոլի ժամանակ, որ մարդուն կանգնացնում էին՝ քննադատեք իրան, ինքը վատն է, ինձ մոտ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, որ իմ նկատմամբ է էդպես: Այսինքն, ես վատն եմ, ինձ պետք է դաստիարակել»:
    Կարինե Հարությունովայի խոսքով, դպրոցի տնօրենի հետ իր հարաբերությունները սրվել են հատկապես մեկ տարի առաջ՝ հեղափոխության օրերին, երբ տնօրենն իրեն մեղադրել է դասադուլ կազմակերպելու և ուսուցիչներին իր հետևից փողոց դուրս բերելու համար․ - «Տնօրենը մանկավարժական խորհուրդ հրավիրեց, որտեղ մի ժամ փորձում էր համոզել, որ դա ճիշտ քայլ չէ»:
    Թիվ 4 դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը հերքում է բոլոր մեղադրանքները։ Ասում է, թե իրավապաշտպանի կին լինելը խնդիրներ չի առաջացրել, ինքն ուշադիր է բոլոր ուսուցիչների վարքագծի նկատմամբ, անօրինական գործողություններ չի հանդուրժում, ցույցերին մասնակցելու համար էլ խոչընդոտներ չի հարուցել․ - «Այդ օրվա ցույցերին մասնակցած և չմասնակցած ուսուցիչները իրար տարատեսակ մեղադրանքներ էին հնչեցնում, ես ընթամենը սթափության կոչ եմ արել մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ»:
    Հարությունովան տնօրենին դատի է տվել: Նա պնդում է, թե մշտապես խոշորացույցի տակ է, չի ներվում անգամ փոքրիկ վրիպակների համար, ավելին՝ մեկ ամիս առաջ կարգապահական տույժի է ենթարկվել dasaran.am էլեկտրոնային մատյանում աշակերտների գնահատականները և տնային առաջադրանքները չմուտքագրելու համար։
    «Կիրառել եմ կարգապահական տույժի ամենամեղմ նորմը՝ նկատողություն», - հակադարձեց Խումարյանը:
    Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ tv.azatutyun.am
    «Ազատությունը» սոցիալական մեդիայում
    Facebook - / azatutyun
    Twitter - / azatutyunradio
    Instagram - / azatutyuntv
    VKontakte - azatuty...
    Odnoklassniki - ok.ru/azat...

Комментарии •