Deep Parenting | ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 ноя 2024

Комментарии • 235

  • @MavakaSA11
    @MavakaSA11 10 месяцев назад +32

    Թե ինչքան ներքին խորը մտքեր արթնացան ,չեմ կարող բացատրել,մտածելու բազում արտահայտություններ….էս ինչքան խորհրդաշատ ու իմաստուն զրույց էր,որի կարիքը ունենք բոլորս…էս զրույցը մեզ ինչ-որ չափով կպցրեց WiFi ին
    Անհամբեր սպասում եմ հաջորդ հանդիպմանը

  • @varduhivahanyan5296
    @varduhivahanyan5296 6 месяцев назад +3

    Հիացած եմ, այսքան պարզ ու խորիմաստ, ուսուցանող ու կրթող, շատ ապրեք, շնորհակալ եմ ❤

  • @oganesyanmarine
    @oganesyanmarine 10 месяцев назад +38

    Հասմիկի հետ զրույցները բացառիկ սպեղանի են։ Պարբերական դարձրեք։

  • @lianakarapetyan2500
    @lianakarapetyan2500 10 месяцев назад +1

    հրաշալի աչքեր բացող մեկնաբանություն.

  • @ShushiKhachatryan
    @ShushiKhachatryan 6 месяцев назад +9

    Հարգելի Հասմիկ Բաղրամյան, Ձեր ասելիքը էնքաան շատ էր։ Ձեր պես մարդիկ շատ լինեն։

  • @MANAN-MANANA
    @MANAN-MANANA 10 месяцев назад +25

    Անգամ ինձ մոտ ցանկություն առաջացավ ձեր դպրոցի սան դառնալու 🥰🥰Շնորհակալ եմ ձեզ !!!🙏

  • @laurikabazyan4912
    @laurikabazyan4912 7 месяцев назад +1

    Ինչքան պետքա ատես, որ ծեծես🥺👌

  • @NarineRacho
    @NarineRacho 10 месяцев назад +48

    Շնորհակալություն այս հրաշալի զրույցի համար։ Շատ հետաքրքիր և նույնիսկ հուզիչ էր։

  • @garnikavetyan3969
    @garnikavetyan3969 10 месяцев назад +2

    Astvacain bacatrytun aprek bravo cez❤❤❤

  • @SonaKhachatryan-rf7lm
    @SonaKhachatryan-rf7lm 10 месяцев назад +34

    Հաղորդումը նայել եմ համակ ուշադրությամբ հերիք չի, հերիք չի երկու անգամ, մի բան էլ հետ ու առաջ տալով, որ ոչ մի բառ բաց չթողնեմ😊 Խնդրանքս է, հաճախակի հրավիրեք հարգելի տիկին Բաղրամյանին։

    • @annahovhannisyan7007
      @annahovhannisyan7007 10 месяцев назад

      եսսսս էլ նույն,նուույն ձևով եմ լսել

  • @arpinepetrosyan8553
    @arpinepetrosyan8553 10 месяцев назад +2

    Շաաաաատ ցանկալի հյուր։Եվ շաաատ հաճախակի կուզենայի տեսնել և լսել իրեն...

  • @Անուշ
    @Անուշ 9 месяцев назад +8

    Հիանում եմ, եթե մեր երկրի մարդկանց 50 %ը ձեզ լսեն ու ձեր խորհուրդնեիով մեծացնենք մեր գալիք սերնդի ամեն ինչ ավելի լավ կլինի։

  • @nunetadevosyan4904
    @nunetadevosyan4904 10 месяцев назад +31

    Անչափ ուրախ ենք նորից լսելու տիկին Հասմիկին։Հաճախ հրավիրեք հեռարձակմանը, որպեսզի մենք էլ զինվենք գիտելիքներով։

  • @vivienshagan6663
    @vivienshagan6663 9 месяцев назад +2

    ԲԱՆ -ի իմաստը մենք, մեր տեսակի գոյությամբ, այլեվս ներկայացնում ենք, հարցն այն է, թէ ինչպե՞ս պաշտպանվենք, մեր շուրջը վխտացող անԲԱՆներից, որ այնքան պղտորում են մեր ԲԱՆն ու մեր կյանքը։

  • @gayanehovhannisyan-yy1fr
    @gayanehovhannisyan-yy1fr 9 месяцев назад +2

    Հաճելի էր

  • @sha2383
    @sha2383 10 месяцев назад +24

    Հասկանում եք ինչքան հետաքրքիր էր, քանի անգամ պիտի լսեմ, ֆանտաստիկ հետաքրքիր մարդ ու հաղորդում...)) ու ինչքան որակով էներգա փոխանցեցիք, շնորհակալ եմ բոլորիդ❤

  • @mariamsargsyan1465
    @mariamsargsyan1465 10 месяцев назад +78

    Հրաշալի մարդ-Հասմիկ Բաղրամյան! Նման հետաքրքիր մարդ չեմ հանդիպել Հայաստանում:Շնորհակալություն!

    • @АшхенБарсегян-ю8р
      @АшхенБарсегян-ю8р 7 месяцев назад +1

      Շատ հետաքրքիր էր ու ուսուցանող։ Անչափ շնորհակալ ենք, որ մեզ ծանոթացրեցիք իմաստուն տիկին Հասմիկի հետ🙏🏻❤

  • @editasimonyan6999
    @editasimonyan6999 10 месяцев назад +31

    ❤ Էս ինչ հրաշք էր, իմ սիրելի փոդքաստը տարին փակեց իմ սիրելի Հասմիկով։ Հասմիկի իմաստությամբ, օրհնանքով։
    Շնորհակալ եմ

  • @shushanpoghosyan2500
    @shushanpoghosyan2500 9 месяцев назад +1

    Լինել բնությանը մոտիկ ❤

  • @n.k.3611
    @n.k.3611 10 месяцев назад +17

    Впервые в жизни пишу комментарий, не смогла сдержаться в этот раз😳🙏🏻🙏🏻🙏🏻я очень люблю и уважаю эту женщину и всегда слушаю и смотрю её с «открытым ртом »👌🏻Дай Бог Вам здоровья

  • @annagrigoryan7191
    @annagrigoryan7191 10 месяцев назад +22

    Մեծ բավականություն և նոր հայացքով հեքիաթին նայելու միտք ստացա, հիացած եմ -կուզեի անվերջ լսել

  • @bschees
    @bschees 9 месяцев назад +1

    Վաայ,ինչ հետաքրքիր էր։Առավոտը հիշեցի տատիկիս խոսքը(առակդ ի՞նչ կցուցանե)։Հիմա լսում եմ ձեզ ու փշաքաղվեցի։Ես էլ շատ հաճախ հիշում եմ տատիկիս խոսքերը։Իմ կարծիքով իրենից է փոխանցվել սերը դեպի մեր ազգահրական երգ ու պարը։

  • @nunekocharyan3824
    @nunekocharyan3824 10 месяцев назад +17

    Չկարդալու պահով տատանվեցի։ Տիկին Հասմիկ ձեր այդ բոլոր համով զրույցները, որ փոխանցեցիկ, նաև ձեր կարդալու արդյունքն է, ես այդպես եմ կարծում։ Վստահ եմ շատերը հիմա կարդարացնեն իրենց անգործությունը, չկարդալը` որը բացում և զարգացնում է երևակայությունը։

  • @astgh
    @astgh 10 месяцев назад +27

    Ձեր հաղորդումները միշտ են հետաքրքիր, բայց այս մեկն ուղղակի ցնցող էր! Շնորհակալություն հաճելի զրույցի և տիեզերական հույզեր պարգևելու համար!

  • @gayanehovhannisyan-yy1fr
    @gayanehovhannisyan-yy1fr 9 месяцев назад +1

    Լիքը արժեքներ եմ ներարկել իմ զավակին մանկուց,ինչքան որ գիտակցականս թույլ ա տվել։Էդ արժեքների կրողը էսօր տառպանքի դաշտում ա,չկրողները',,шикуют,, ես էլ հետն եմ տառապում։Ով կասի,ծնողի համար որն ա ամենակարևորը։

  • @aidavanoyan9548
    @aidavanoyan9548 10 месяцев назад +22

    Անվերջ կարելի է լսել Ձեզ հարգելի և շատ սիրելի Հասմիկ Բաղրամյան ջան💜💫💜🫶 Շնորհակալ եմ🙏

  • @alexbaghumyan7389
    @alexbaghumyan7389 10 месяцев назад +2

    Վայյյ, տպավորություն է իմ տատիկի մասին եք խոսում։
    Ինչ հաճելի էր լսել❤

  • @alisakey298
    @alisakey298 10 месяцев назад +14

    Տիեզերական մարդ։Հարգելի’ Հասմիկ դուք այնքան լույս եք տալիս,շնորհակալ եմ ձեզ ձեր գոյության համար։Առողջություն ձեզ ու անսպառ էներգիա։ Մարդկությանն էլ գալիք տարում լիքը սեր,բարություն,խոհեմություն ու հանդուրժողականություն

  • @gayanekhachatryan6181
    @gayanekhachatryan6181 10 месяцев назад +2

    Բացարձակ ճշմարտություն` սիրելիս։ Իմ տատիկի մեկ խոսքով` ռւշ գիշերին թաթիցս բռնած ինձ(չէի ուզում գնալ մեր տուն)ճանապարհում էր տուն ասելով. ԼԱՈ ՉՎԱԽԵՆԱՍ, ԻՇԸ Զ ՔՈՒ ԱՍՏՎԱԾ ՈՒ ՔԷԼԸ։ Ինչքան խորանում էի մութի մեջ այնքան բարձր լսում էի։ Եվ ես` փոքրքմարմին աղջիկս պատվով եմ հաղթահարում կյանքի բոլոր պատնեշները ։

  • @gago.isahakyan
    @gago.isahakyan 10 месяцев назад +1

    Շատ ապրեք սիրելիՀասմիկ ջան։Մի հարց ,եթե կարելի է ,արդյոք չի խախտվում՞ տիեզերքի հավասարակշռությունն,եթե որսորդն ,Օրիօնն,Հայկը սպանում են գայլին։Գայլ- սանիտարին...

  • @GagoTamamyan
    @GagoTamamyan 10 месяцев назад +13

    Ֆանտաստիկ էր, մի շնչով նայեցի 🥰

  • @susiterzyan9833
    @susiterzyan9833 10 месяцев назад +11

    Շնորհակալ ենք տիկին Հասմիկ Բաղրամյան ջան, ավելի հաճախակի եթերներ ունեցեք, Ձեր լավատեսությունն ու խոսքը ցանկալի են ու պահանջված ❤❤❤❤❤❤❤❤❤

  • @MariamMkrtchyan-zp7nt
    @MariamMkrtchyan-zp7nt 10 месяцев назад +16

    հեքիաթը պահը շշմեցնող էր👏

  • @anigharibyan2500
    @anigharibyan2500 10 месяцев назад +8

    Անչափ շնորհակալություն, որ Ամանորս սկսվեց այս հրաշալի զրույցով։ Շնորհավոր Ամանոր, երկար ու բովանդակալից ճանապարհ այս փոթքաստին։

  • @EsmineAvetisyan
    @EsmineAvetisyan 7 месяцев назад +2

    ❤❤❤ դեղ է

  • @ԱրուսյակՀունանյան
    @ԱրուսյակՀունանյան 10 месяцев назад +16

    Ինչ մեծ հաճույք, բավականութձուն ստացա այս զրույցից. շնորհակալություն Աննա ջան, հրաշալի հյուրեր եք ունենում, բոլորից կարելի է սովորել։ Տ. Հասմիկի դրական էներգիան շա՜տ մեծ էր, անընդհատ տխրության զգացում էր մոտս լինում կապված մեր կորուստների հետ, բայց «նչպես պատգամեց տ. Հասմիկը, ցնծությամբ մտնենք Նոր Տարի, գտնենք ու տարածենք սեր, խինդ, ուրախություն, օրհնենք ու օրհնվենք❤❤❤❤🎉🎉🎉🎉🎉

  • @HaykazMelqonyan-b3l
    @HaykazMelqonyan-b3l 10 месяцев назад +1

    ❤❤❤❤❤❤❤❤❤

  • @nairahovhannisyan2839
    @nairahovhannisyan2839 10 месяцев назад +3

    Խորին հարգանքներս։ Շնորհակալ եմ Աննա ջան շա՜տ հետաքրքիր հարցազրույցի համար` ռիկին Հասմիկի հետ։ Լավն ու բարին Ձեզ և մեր Հայրենիքին։

  • @СилваТадевосян-в7н
    @СилваТадевосян-в7н 2 месяца назад +2

    Աստված քեզ պահապան Հասմիկ ջան ! Մթության մեջ ճրագ! Ուժդ ու համբերությունդ անպակաս, որ լույս տարածես ամենուր

  • @zarasimonyan9897
    @zarasimonyan9897 6 месяцев назад +2

    Es lriv hamamit em Hasmiki xoskeri het,. Might assum em, MI usis vra MI tatiksa nstas, myusi vra, myus tatike, ev lriv tarber linelov, est kyanki situatsiasis elnelov, tarber xorurd en talis,
    Astvas hoginere lusavori

  • @aaliyi
    @aaliyi 9 месяцев назад +1

    Hope for the best, prepare for the worst! ❤❤❤

  • @nanakhosrovian7942
    @nanakhosrovian7942 10 месяцев назад +1

    👏👍🌹🌹🌹

  • @gayanananyan9332
    @gayanananyan9332 10 месяцев назад +19

    Շատ հաճելի հյուր էր,ուսուցանող զրույց էր,անչափ շնորհակալ եմ ձեզ❤❤

  • @Aram-c1t
    @Aram-c1t 10 месяцев назад +2

    Mets das qagheci. Yerexayin azat toghnelu gitakcutyuny aveli uzheghacav mots. Zgaci, vor....❤

  • @kristina-yy7vb
    @kristina-yy7vb 10 месяцев назад +1

    Հեքիաթ -մարդ շնորհակալություն։Ավատար ֆիլմը նայում ես ու հասկանում ծառը ինչ զորություն ունի։

  • @arpinavetisyan2195
    @arpinavetisyan2195 10 месяцев назад +3

    Շատ հետաքրքիր զրույց էր..
    Ամեն խոսքը նոր գիտելիքների ավելացում էր..
    Տատիկի թոռան օղակը դուրս շատ եկավ ու շատ հետաքրքիր մեկնաբանոությամբ❤❤❤

  • @bschees
    @bschees 9 месяцев назад +2

    Հետաքրքիր մեկնաբանություն էր հեքիաթի,բայց ամեն երեխա ,ամեն ծնող յուրովի է ընկալում հեքիաթը։Ձեր մեկնաբանությունը հավանաբար հոգեբանական տեսանկյունից է։

  • @SL-ku1no
    @SL-ku1no 10 месяцев назад

    Շատ հարգելի Հ Բաղրամյան , ինչպես վարվել , երբ մայրերը խանդում են և միտումնավոր խանգարում տատ թոռ հարաբերություններին ։❤

  • @margaritamkrtchyan3283
    @margaritamkrtchyan3283 10 месяцев назад +2

    Հրաշալի զրույց,անհավանական կրթող ու լույս սփռող ,շնորհակալ եմ հիասքանչ վերլուծության համար,որպես ծնող շատ բան եմ սովորում ձեր զրույցներից։🩷🩷🥰

  • @gohadkarapetyan5252
    @gohadkarapetyan5252 10 месяцев назад +11

    Հայուհիներից ամենահայուհի, գեղեցիկ մարդ

  • @lucypoghosyan
    @lucypoghosyan 10 месяцев назад +16

    Շնորհակալ եմ այս թողարկման համար ❤:

  • @xatunhakobyan7627
    @xatunhakobyan7627 10 месяцев назад +14

    Գժվելու վերլուծություններ էին ,շատ հետաքրքիր հատկապես հեքիաթներ ի պահը

  • @Nanojannnnn
    @Nanojannnnn 5 месяцев назад +2

    Կին ում կարելի է անվերջ լսել , և սովորել։ Շնորհակալ եմ շատ։ Օրհնված լինեք!!!

  • @ArminePananian
    @ArminePananian 10 месяцев назад +5

    Հարգանքներս սիրելի Հասմիկ. Շատ հաճելի է ձեզ լսել. Ինչու են մայրերն ու տատիկները շատ հոգ տանում անգամ մեծ թոռներին կամ երեխաներին , դա գալիս է ցեղասպանություններճց, պատերազմներից. Մի խոսքով որդիների կորուստներից և վախերից. Աստված օրհնի ձեր գործերը 🙏🙏🙏🙏

  • @annapetrosian9763
    @annapetrosian9763 10 месяцев назад +4

    Լացում եմ,հուզվել եմ ու այս ամենը ուրախությունից։Տիկին Հասմիկ կա մի հայ կին,հայ տատիկ որը զգում ու ապրում է այդպես ինչպես դուք ասեցիք։Ես հասկացա ,որ ես ճիշտ ուղղությամբ վրա եմ,որ այդ ամենը ուղղակի խենթ ու խելառ բաներ չեն ,որ ես զգում եմ ու անում։Շնորհակալ եմ,որ կաք,որ կա ձեր կենտրոնը։ՈՐ գամ Հայրենիք,անպայման կայցելեմ ձեզ։Մենք շատ ընդհանուր հոգի ունենք։Դրա վառ օրինակը նաեւ նա է ,որ ես ապրելով Եվ րոպայում, գնել եմ հողակտոր Դսեղում
    ։Դե մնացածը մեր հանդիպման ժամանակ կպատմեմ
    Շնորհակալ եմ շատ հաղորդումը պատռասըողներից ❤❤❤

  • @anushavagyan2121
    @anushavagyan2121 10 месяцев назад +1

    ❤❤❤❤❤❤😊

  • @norasedrakyan3949
    @norasedrakyan3949 10 месяцев назад +8

    Էնքան դժվար էր նայել լցված աչքերով :)))) լսել եմ , ես կասեի , մի տեսակ սով ա սենց զրույցներ լսելու , շատ շնորհակալ եմ էս էպիզոդի համար

  • @khatunabarseghyan63
    @khatunabarseghyan63 10 месяцев назад +2

    Մեծագույն հաճույքով դիտեցի։ Անչափ շնորհակալ եմ ❤

  • @gayanekhachatryan6181
    @gayanekhachatryan6181 10 месяцев назад +3

    Փառք Աստծո Հասմիկ Բաղրամյան անոթի համար, որտեղից դուրս է գալիս տարալուծված խավարը լուսավոր բոցով։ԱՄԵՆ

  • @АртемАветисян-б7т
    @АртемАветисян-б7т 10 месяцев назад +1

    խենթանալու մտքեր ունի հյուրը՝անչափ շնորհակալ եմ։

  • @ԼիլիթՄարտիրոսյան
    @ԼիլիթՄարտիրոսյան 10 месяцев назад +8

    Ամեն հաղորդումից հետո մի տեսակ տխուր զգացողություն է, լինում` կարծես էլ արդեն ամեն ինչ ասվեց` այլևս այդպիսի հետաքրքիր ու նոր ասելիք ունեցող հյուր չեք ունենա։ Դուք ամեն անգամ նորից ապացուցում եք, որ սխալ էի։ )) Շնորհակալ եմ, որ գտել եք, թե ինչն է ամենաշատը պակասում մեր պետությանը և լցնում եք այդ պակասը։

  • @ritamart3972
    @ritamart3972 10 месяцев назад +1

    Հիմա մե՛նք ապրում ենք գայլերի աշխարհում

  • @azatuhikhachatryan3566
    @azatuhikhachatryan3566 7 месяцев назад +2

    ինչ լավ զրույց էր ❤❤❤ էս կինը բացահայտում էր իմ համար 😳🌻

  • @tatevdavtyan9853
    @tatevdavtyan9853 10 месяцев назад +6

    Հրաշալի հաղորդում էր։ Այնքան հետաքրքիր և բացահայտումներով լի էր։ Ամբողջ ընթացքում ցանկություն ունեի Ձեր հյուրին գրկելու և Ձեզ շնորհակալություն հայտնելու։ Իսկապես աննկարագրելի լավ և ՄԵԾ գործ եք անում։ Շնորհակալություն:

  • @ԼուսինեՏիգրանյան
    @ԼուսինեՏիգրանյան 10 месяцев назад +9

    Իմաստուն մտքեր ունեք Հասմիկ Բաղրամյան ջան ,շնորհակալություն Ձեզ❤

  • @christinesimonian2916
    @christinesimonian2916 9 месяцев назад +2

    Շնորհակալություն❤❤❤

  • @arpinevardanyan1125
    @arpinevardanyan1125 10 месяцев назад +7

    Աննա ջան, Ձեր բոլոր թողարկումները դիտել եմ, կարծում էի, որ դրանք լավագույնն են, բոլորից մի բան սովորել եմ, բայց տիկին Հասմիկն ինձ հնարավորություն տվեց լինել իսկական, հավատալ որ իմ լեզուն ամենաիրականն ու սիրունն է բալիկիս հետ խոսելու և նրան իրապես լսելու և ճանաչելու համար: Կրթությունից առաջ՝ ինքնաճանաչում: Անչափ շնորհակալ եմ❤

    • @annavelitsyan
      @annavelitsyan 10 месяцев назад +3

      Շնորհակալ եմ բարի խոսքի համար, Արփինե ջան ❤

  • @mella9183
    @mella9183 10 месяцев назад +3

    Տիկին Հասմիկ ջան աստծո օրհնությամբ ու ողորմությամբ եկել եք Հայաստան և մեր արմատներին թթվածին եք տալիս❤ձեզ երկար կյանք, բազում հաջողություններ և հաղթանակներ այս դժվար կյանքում❤️🇦🇲

  • @Անգլերեն_Հայերեն_տնային
    @Անգլերեն_Հայերեն_տնային 9 месяцев назад +2

    Բարեւ Ձեզ, մեր հարգարժան հայեր ջան , մեր իմաստուն հզոր Հասմիկ Բաղրամյան։
    Ես վստահ եմ որ Սարդարապատ երգը օրհներգ չէ !!! Ինչու՞ , որովհետեւ օրհներգ նշանակում է օրհնել, օրհնանք !!! Երաժշտությունը կարելի է օգտագործել!!! Իմաստուններն ու հզորներն են գտնում ելք ու ճար Աստծո օրհնությամբ !!!
    Թող միշտ լինի ելք ու ճար !!!
    Թող Հայը դառնա իմաստուն, հզոր ու միշտ գտնի ելք ու ճար!!! Իմաստուններն ու հզորներն են գտնում ելք ու ճար Աստծո օրհնությամբ !!! Պետք է օրհնենք Հայաստանը եւ հային ասելով՝ թո՜ղ խաղաղություն լինի, թո՜ղ ուրախություն լինի հայի սրտում, մտքում, ոգում !!! Խոսքը էներգիա է !!! Ինչ գնում է գալիս է հետ!!! Պետք չէ հայը խենթանա սա չարի ծրագրի շարունակությունն է։ Մենք արարող ստեղծող ազգ ենք։ Այդ երգը օրհներգ չէ՜ !!! Բոլոր ազգերը իրենց օրհներգի մեջ շնորհակալ են Ամենաբարձրյալից, Աստծուց!!! Միշտ Փառք են տալիս Աստծուն !!!
    Օրհներգ նշանակում է օրհնել !!!
    Լույսի երկիր, Սուրբ երկիր, իմ Հայաստան …..Ապրիր դարեդար ….Ծաղկիր դարձիր հզոր, լուսավոր չքնաղ, շեն երկիր !!! Թող Աստված օրհնի հային լույսով, Իմաստությամբ, զորությամբ !!!
    Եկեք աշխարհը լցնենք ուրախությամբ ու Լույսով
    Լինենք հզոր եվ ուժեղ Բարի եւ սիրով
    թո՜ղ բոլորը միշտ ժպտան միշտ լինեն սիրով ուրախ
    Հայաստանը թո՜ղ ծաղկի Դառնա հզոր մեծ երկիր։
    Թո՜ղ Հայաատանը միշտ ծաղկի դառնա հզոր լուաավոր չքնաղ շեն երկիր։
    Ես ուժեղ եմ եւ հզոր խելացի եմ իմաատուն ապրում եմ ուրախ ազատ իմ Հայաստան երկրում ։
    Թո’ղ աշխարհը լույսով լցվի,
    Խաղաղությամբ, սիրով լցվի,
    Ուրախությամբ, հույսով լցվի,
    Ազատության շնչով լցվի…
    Թո’ղ որ մարդիկ ապրեն խաղաղ,
    Թո’ղ որ մարդիկ լինեն սիրով,
    Թո’ղ որ մարդիկ լցվեն Լույսով
    Ու թո’ղ որ հայ ազգի ոգին
    Իմաստնանա, հզորանա,
    Միշտ արարի սերն ու բարին,
    Միշտ տարածի լույսն ամենուր։
    Հայեր ջան, Հիշեք !!! Ինչ ասում եք տիեզերքը հաստատում է !!! Ասում է Այո !!!
    Ինչպես ԼՈՒՍԵ փառքի ճամփա ես իմ Մասիս Սարն եմ սիրում !!! Սիրում եմ իմ հայ ազգին !!!
    Սիրում եմ հյուրընկալ տների լուսավորված պատերը ջերմ !!!
    Մեր Հին Սազի քաղցրահնչյուն լարն եմ սիրում !!! Սպիտակափայլ ձյունն եմ սիրում !!!
    Հայաստան ասելիս ես հզորանում եմ !!!
    Հայաստան ասելիս ծնկներս ուժեղանում են !!! Հայաստան ասելիս լույսն ինձ ուղղեկցում է !!!
    Հայեր ջան, Հիշեք !!! Ինչ ասում եք տիեզերքը հաստատում է !!! Ասում է Այո !!!
    Հայի աչքեր սիրուն աչքեր եղեք խաղաղ եղեք ուրախ, հայի աչքեր սիրուն աչքեր եղեք խնդուն , եղեք լուսե ….
    Անսահման լույս ու սեր
    Երաժշտությունը կարելի է օգտագործել
    Թող միշտ լինի ելք ու ճար !!!
    Թող Հայը դառնա իմաստուն, հզոր ու միշտ գտնի ելք ու ճար!!! Իմաստուններն ու հզորներն են գտնում ելք ու ճար Աստծո օրհնությամբ !!! Թող Սուրբ Ոգին օրհնի, շրջապատի իր լույսով եւ ուղեկցի բոլորին Հիսուսի անունով, Ամեն 🙏
    Աշխարհը կտեսնի դուք օրհնում եք ինքնել ձեզ կօրհնի, իսկ աշխարհում ապրում է 8 միլլիարդ մարդ !!!
    Canadian National Anthem lsek !!!!!! օրհնանք է !!! ruclips.net/video/jXFXXeoC4k0/видео.htmlsi=oBGzD421eRqn3z8y
    Denmark National Anthem lsek inch lavn e !!! Norway National Anthem lsek . Բոլոր ազգերը իրենց օրհներգի մեջ շնորհակալ են Ամենաբարձրյալից, Աստծուց!!! Փառք տվեք Աստծուն !!! Աստված է լուսավոր միտքը տալիս եւ ուղղորդում ձեզ !!! Միշտ փառք տվեք Աստծուն !!!

  • @HermineDarbinyan-d8w
    @HermineDarbinyan-d8w 10 месяцев назад +3

    Շատ բանիմաց ու հետաքրքիր կին
    շնորհակալ ենք❤

  • @nunesahakyan405
    @nunesahakyan405 10 месяцев назад +14

    Աստված օրհնի ձեզ և քաջ առողջություն երջանիկ կյանք եսհրաշքի ևծառի հետ համամիտ եմ միշտ,հիանում եմ իմ գեղեցիկ 103տարեկան Մարիամ տատով հոգին լուսավորի ։

  • @MariamVoskanyan-u5p
    @MariamVoskanyan-u5p 10 месяцев назад +3

    Shnorhakalutyun lusavor huyri hamar

  • @marigharibian9927
    @marigharibian9927 10 месяцев назад +3

    տիկ. Հասմիկ ես այս ամենը երեխայի հետ կապված և դատարկվելուց ես սովորել եմ իմ կորեական ուսուցչությունից. յոգան շատ բան է ինձ տվել իմ սեփական մարմնով
    մեր գլխի վրա ծաղիկը պիտի աճի և զգալ նրա գեղեցկությունը

  • @Anahit47
    @Anahit47 10 месяцев назад +5

    Անհագ կարելի է լսել ու լսել Ինչքան խելացի ու գրագետ կին եք, ուղղակի հիացած եմ։ Հաճախակի տվեք հարցազրույց, Ձեր խոսքը շատ կարևոր է ու անհրաժեշտ։ Շնորհակալություն🌺🌺🌺

  • @assadourkojayan6270
    @assadourkojayan6270 10 месяцев назад +6

    Ամանորյա լավագույն հաղորդում, Շնորհակալ եմ։
    👏👏👏☀️🌟

  • @araqsixachatryan1705
    @araqsixachatryan1705 10 месяцев назад +4

    Շատ ուսուցողական է մեր մատաղ սերնդին կրթելու,ինչու չէ նաև մեզ լսելու նման դաս ,որ երբևէ չենք լսել,հաճելի է,հիանալի միտք և գեղեցիկ զարգացած խոսք։Եթե կարելի է գրեք ,որ տարիքից կարելի է երեխաներին Ձեր դպրոց բերել և գրեք հեռախոսի համար։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  10 месяцев назад

      Տիկին Հասմիկի հեռախոսահամարը տրված է վիդեոյի նկարագրության մեջ, տեքստով։

  • @marinabalasanyan5638
    @marinabalasanyan5638 10 месяцев назад +10

    Շնորհակալ եմ տիկին Հասմիկին, ծառի կապի գաղափարը շատ հետաքրքիր է, ես ինքս այդ կապը ծառի հետ զգում եմ, ասեմ որ այս գաղափարը շատ գեղեցիկ է ցույց տալիս "Avatar" կինոնկարը։ Բոլոր բնակիչները պոչով կպնում են "Էյվա" ծառին, որը հիշողությունն ու ժառա գությունն է, կապն է բնության հետ։
    Շատեմ սիրում տիկին Հասմիկին լսել❤

    • @varduhikarapetyan2709
      @varduhikarapetyan2709 10 месяцев назад +2

      Առաջին անգամ ձեզ "հանդիպեցի",պատահմամբ։ կարծում եմ բախտս կրկնակի բերեց' ձեր հյուրն էլ մի պարզ֊բարդ, մի իմաստուն կին էր'տիկին Հասմիկը։շատ բան սովորեցի (ձեր երկուսից էլ տարիքով եմ), խորհեցի, վերացրեց......շնորհակալություն

  • @СтеллаГарибян-о3з
    @СтеллаГарибян-о3з 10 месяцев назад +7

    Спасибо за замечательного гостя!!! Человек,который даёт надежду на жизнь и будущее моего народа!!!

  • @narineminasyan5023
    @narineminasyan5023 10 месяцев назад +4

    Շատ հետաքրքիր էր: Ինձ հատկապես գրավեց «շուն դավաճան, հայ»- ի գաղափարը: Ակամայից զուգահեռ անցկացրեցի Հուդայի հետ, ոչ վատ իմաստով: Փորձեմ հակիրճ բացատրել. Քրիստոս գիտեր, որ պետք է խաչվի և համբարձվի և ըստ ինձ պետք էր մեկը, որը դավաճանության ծանր խարանը վերցներ իր վրա: Չէ, որ շատ ավելի դժվար է հազարամյակներով կրել մարդկության ատելությունը, քան սերը:

  • @sinyoritapoet
    @sinyoritapoet 10 месяцев назад +8

    Կեցցե՛ Հասմիկ Բաղրամյանը, սա ձեր լավագույն փոդքաստն է։ Միայն մի բանի հետ համաձայն չեմ, որ գրքերն ու տեսական գիտելիքները քիչ բան են տալիս։ Այ, որ ինքը այդքան գիտելիքներ չունենար, այս կետին չէր հասնի։

  • @youridagab0210
    @youridagab0210 10 месяцев назад +6

    Կին - բացահայտում ինձ համար ❤ 😊
    Մեկ շնչով լսեցի, այնքան հետաքրքիր, ուսուցողական, դրականը փոխանցող կին ❤
    Շնորհակալություն փոդքաստին՝ նման մարդկանց մեզ համար բացահայտելու համար։ Մենք՝ ծնողներս, մանավանդ նոր, ս😊րա կարիքը շատ ունենք ։
    Բարի երթ փոդքաստին այս Նոր 2024 տարում😊

  • @ruzannastepanyan4918
    @ruzannastepanyan4918 10 месяцев назад +2

    Վայելեք էր այս հարցազրույցը, խորիմաստ ու հեքիաթային

  • @manan1665
    @manan1665 10 месяцев назад +5

    Նախ ուզում եմ ասել շնորհակալություն , որպես նորաթուխ մայրիկ լիցքավորվեցի հոգիս ջերմացավ և այնքան ԲԱՆ սովորեցի: Ես ամեն բան կանեմ որ իմ աղջիկը գա Ձեր դպրոց և ստանա այդ հրաշք ինֆորմացիան։ Կսպասենք էլի Ձեզ

  • @armenuhighazaryan2832
    @armenuhighazaryan2832 10 месяцев назад +2

    Անսահման հետաքրքիր զրույց էր։ Անչափ շնորհակալություն❤❤

  • @AnjelaBarsexyan-o3u
    @AnjelaBarsexyan-o3u 10 месяцев назад +4

    Տիկին Հասմիկ դուք հրաշք եք❤

  • @beatriceb6342
    @beatriceb6342 10 месяцев назад +3

    Ինչ՞ լավն եք սիրելի Հասմիկ, չափազանց մատչելի ու հետաքրքիր է ձեր բոլոր բացատրություններն ու մեկնաբանությունները:) Շնորհակալություն շատ՜ հարցեր ունեմ ձեզ, մեծ փափագս է որ անձամբ կապնվեմ ձեզ հետ🙏😊❤️

  • @melanyahayrapetyan1622
    @melanyahayrapetyan1622 10 месяцев назад +3

    Հրաշալի հյուրեր եք ունենում, ձեր փոթքաստերի ընթացքում ես գնում եմ դեպի մանկություն,նորից վերագտնում ինձ ու վերստեղծում նորից: Այն անպայման օգտագործելու եմ Իմ ծնողավարման ընթացքում❤ Ես իսկապես իմ հոգեւոր դաստիարակությունը ստացել եմ տատիկից❤Այսօր ես բացահայտեցի այն, ինչ ենթագիտակցաբար ունեի, գիտեի։ Շնորհակալություն❤

  • @lucymarukyan7864
    @lucymarukyan7864 10 месяцев назад +8

    Bravo ❤❤❤

  • @asyakhachatryan4490
    @asyakhachatryan4490 10 месяцев назад +12

    Խաղաղվեցի, որպես հեռվում ապագա ծնող, ով շատ անհանգիստ ա լավ ծնող լինելու հարցով, վախերս ցրվեցին, եղեգնի սիմվոլիզմը ամեն ինչ բացատրեց, շնորհակալություն❤️

    • @lilitklungyan2744
      @lilitklungyan2744 10 месяцев назад

      Այո , բայց մեր հայերիս խաչը հավասարաթև խաչն է, որը նաև կոչվում է սվաստիկա , այսինքն թևերով խաչը , որը եթե պտտվի աջ , այսինք ժամացույցի սլաքների ուղղությամբ Դա ապագա գնացող ժամանակահատվածն է , իսկդեպի ձախ պտույտը դա դեպի անցյալ ժամվնակահատվածն է , այսինքն հավասարաթև խաչը ցույց է տալիս աշխարհի չորս ծագերը և անսկիզբ ու անվերջ է ։

    • @2514ish
      @2514ish 10 месяцев назад

      Այո, ես էլ չէի հասկանում եղեգնի իմաստը։

  • @hasmikhambaryan
    @hasmikhambaryan 10 месяцев назад +2

    Հիացած եմ❤❤❤
    Շնորհակալություուուն🙏👏👍😘💕

  • @ManvelG
    @ManvelG 8 месяцев назад +1

    Տիկին Հասմիկ ձեր գոյությունը հրաշք է

  • @susannamkrtchyan453
    @susannamkrtchyan453 10 месяцев назад +2

    Շնորհակալ եմ շատ, ընտիր եթեր էր,չլսված,չտեսնված,հիացած եմ

  • @zoyaaraqelyan8941
    @zoyaaraqelyan8941 10 месяцев назад +3

    Շնորհակալություն💥❤🇦🇲

  • @lusinexachatryan8657
    @lusinexachatryan8657 10 месяцев назад +4

    Տատիկը Հայաստանն է,թոռը ՝Արցախը որոնք պետք է պահպանենք։
    Շատ իմաստալից հաղորդում, Շնորհակալ ենք Հասմիկից❤❤

  • @НинаКовалевская-о9е
    @НинаКовалевская-о9е 10 месяцев назад +5

    Смотрела с огромным удовольствием Спасибо вам большое 🎉

  • @mella9183
    @mella9183 10 месяцев назад +2

    Շատ կուզենայի ձեզ ճանաչել և իմ երեխաներին ծանոթացնել ձեր հետ❤

  • @wingstour1360
    @wingstour1360 10 месяцев назад +2

    Սա հաղորդում չէր, սա իմաստախոսություն էր, լույսի,
    հույսի, մեծ փորձի, ամենալավի տարափ։ Ուղղակի
    ժամանակակից ծնողի մտահոգությունն այն է, որ
    ազատ թողած երեխան(իր
    նախասիրություններով, օրը
    հանգիստ - թեթև անցկացնող)
    այդ դատարկությունը կլցնի (ու
    լցնում է այնուամենայնիվ)
    հիմար ու վնասակար
    նյութերով , սովորություններով,
    պրիմիտիվ ու անիմաստ
    պատմություններով, որը լսել
    չես կարողանում,
    համբերությունդ չի հերիքում,
    երբ տեսնում ես, որ ստացած
    բովանդակությունը անհեթեթ ու
    անիմաստ է։ Ոնց եմ
    հասկանում հաղորդավարուհու
    ռեակցիան, որ այնքան դժվար է
    այսօրվա երեխայի հետ, ծնողն
    էլ վախենում է բացթողում
    չունենալու համար։ Բայց
    արտահայտած մտքերից մեկի
    ապացույցը ես հաճախ եմ
    նկատում, որ անգրագետ ծնողի
    երեխան ավելի լավ ու
    հաջողակ , նպատակասլաց է
    դառնում, քան բանիմաց
    ծնողինը։ Ուղղակի հնում գիր ու գրականություն չեն կարդացել, բայց բնությանը' ամենամեծ ուսուցչին մոտ են եղել, հիմա ամեն լուսավոր բանից հեռու է անգրագետը, նրան մութն ու հեշտն է ձգում, դրա համար չես կողմնորոշվում, բայց պետք է
    լինել լավատես, պայքարող,
    միևնույն է' ջուրն իր ճամփան
    կգտնի: Շնորհակալություն
    Հասմիկ Բաղրամյանին,
    շնորհակալություն
    հաղորդավարուհուն։ 🌹🌹

  • @EllNazaryan
    @EllNazaryan 10 месяцев назад +3

    Համոզիչ էր և հրաշալի։ Կարմիր գլխարկի մեկնաբանությունը։

  • @SL-ku1no
    @SL-ku1no 10 месяцев назад +2

    Լավատես եմ , բայց հայ մայրերը շաատ են հեռացել ավանդականից , Ձեր հաղորդումը շատ տեղին և ժամանակին է , շնորհապարտ ենք Ձեզ անչափ , Հ Բաղրամյան ջան ։

  • @hranushavetisyan8445
    @hranushavetisyan8445 8 месяцев назад +2

    Հեքիաթի մեկնաբանությունը գլխիվայր փոխեց իմ պատկերացումը ծնողավարության մասին