ԵՐԳ. Վահան Տերյան «Անդարձություն»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 окт 2024
  • Խոսքերի հեղինակ՝ Վահան Տերյանի
    Երաժշտությունը՝ MEDIAMAG AI
    Երգն ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականության կողմից։
    ԱՆԴԱՐՁՈւԹՅՈւՆ
    Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին
    Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
    Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
    Ուր վեհ էր երազն, ու բախտը՝ ժլատ։
    Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
    Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
    Ուրիշից լսած մի երգ է թվում,
    Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։
    Մենք մնաս բարով չասինք իրարու,-
    «Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել»։
    Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
    Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։
    Տարիներն անցան, և հին օրերին
    Նայում եմ ահա անտարբեր սրտով,
    Եվ, որպես գերին հլու իր բեռին,
    Տանում եմ կյանքի օրերն անվրդով։
    Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
    Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
    Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,-
    Քեզ ի՛նչպես կանչեմ. - ես այն չե՛մ, այն չե՛մ․․․
    #երգ #ai

Комментарии • 20

  • @MEDIAMAG-Music
    @MEDIAMAG-Music  2 месяца назад +1

    Չմոռանաք Ձեր կարծիքները թողնել մեկնաբանություններում...

  • @AraqsyaHovhannisyan-g7e
    @AraqsyaHovhannisyan-g7e 2 месяца назад

    💞💞💞 hayeren erbek chem sirel- bayc ays ergefn sieci - lurj gexecik katarumner en 💋💋💞

  • @nunehakobyan6123
    @nunehakobyan6123 2 месяца назад +1

    ❤❤Կեցցեք,ասելիք կա այս ամենի մեջ❤❤❤

  • @nunehakobyan6123
    @nunehakobyan6123 2 месяца назад +2

    Օրն ավարտվում է,իսկ ես դեռ չեմ հոգնել այս երգը լսելուց….արդեն որերորդ անգամ…..

  • @siraluysarakelian-ne2ow
    @siraluysarakelian-ne2ow 2 месяца назад

    Լավն էր

  • @TatyanaTorosyan
    @TatyanaTorosyan 2 месяца назад +1

    Շատ լավն էր ,շարունակեք,բաժանորդագրվեցի ձեր ալիքին

  • @zinastepanyan7257
    @zinastepanyan7257 2 месяца назад +1

    ❤❤❤

  • @SusannaKarapetyan-d9q
    @SusannaKarapetyan-d9q 2 месяца назад +1

    🌞🌞👍👍

  • @qristineaghabekyan2919
    @qristineaghabekyan2919 2 месяца назад +1

    😍

  • @PatrickAlexanderThePilot
    @PatrickAlexanderThePilot 2 месяца назад

    Միապաղաղ թվաց

  • @HaikuhiNersisyan
    @HaikuhiNersisyan 2 месяца назад +1

    😢❤️‍🩹

  • @lilitboyajyan6646
    @lilitboyajyan6646 2 месяца назад

    հասկացա որ ԱԲ է գրել երաժշտությունը և տեսահոլովակը բայց ով է կատարում ????

    • @MEDIAMAG-Music
      @MEDIAMAG-Music  2 месяца назад

      Հարգելիս հենց ԱԲ-ն էլ կատարում է

  • @karineh647
    @karineh647 2 месяца назад

    Երգը ստացված է ,սակայն աշխատելու տեղ կա ( բնականաբար )։ Ես կաշխատեյի մեղեդին ավելացնելու վրա ,որը գրեթե բացակայում է ։ Երաժշտական գործիքների ճիշտ ընտրություն է պետք կատարել

  • @tamarakocharyan8419
    @tamarakocharyan8419 2 месяца назад

    Մի տեսակ քայլերգ է հիշեցնում

  • @margavetisyan4039
    @margavetisyan4039 2 месяца назад +1

    Կարծում եմ' երաժշտություն ը բառերին համահունչ չէ ,տերյանական չէ

  • @jeran1100
    @jeran1100 2 месяца назад

    Դուրս չեկավ((

    • @MEDIAMAG-Music
      @MEDIAMAG-Music  2 месяца назад +1

      Ցավում ենք, քանի որ սա մեր ամենաստացված երգերից մեկն է...

  • @leilikeshishyan8757
    @leilikeshishyan8757 2 месяца назад +1

    ❤❤❤