Ավետարանի ճշմարտությունը...

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 19 окт 2024

Комментарии • 2

  • @armannikoghosyan1345
    @armannikoghosyan1345 5 лет назад +2

    Ով լսելու ականջ ունի , թող լսի եղբոր այս օրհնյալ քարոզը Սուրբ Հոգուց....մենք Աստծու անունը կարող ենք կրել մարդկանց առաջ .եկեղեցի գնալ .աղոթել ..բայց ՀԻՍՈՒՍԻՆ ասել մեզ տուր մեզ ինչ պետքա ..մենք Քո կարիքը չունենք..մենք գիտենք "կյանքը " որն ա ....Դու եղիր մեր հովանավորը.ամեն հարցում , մնացածը մենք գիտենք....սակայն մենք իսկապես. կարիք ունենք Քրիստոս կյանքը մեր մեջ Որը կարող է մեր հոգու դատարկությունը լեցնել. հավիտենական ուրախությամբ և Իր ներկայությամբ և տալ Դա ավելիով ...Տերն օրհնի բոլորիս .Ամեն

  • @vahesargsyan5613
    @vahesargsyan5613 6 лет назад +1

    Մենք պետք է կարդացեք Աստծո ավետարանը, Աստծո բարձր ավետարանի, Աստծո սրտի կարիքից ելնելով, աստվածային սիրավեպի տեսանկյունից: Ամբողջ Աստվածաշնչի գագաթնակետը և կենտրոնական թեման, դա Քրիստոսն է և եկեղեցին որպես Ամուսին և կին, կամ Գլուխ և մարմին: Իսկ այլ խոսքերով ասաց դա Կյանքն է և կառույցը (Եփ.5:31-32, 1:22-23, 2:20-22, Կող.1:18,24, 2:19 Հայտ.21:3,22): Իսկ մեկ նախադասությունով. 《Աստված դարձավ մարդ, որ մարդը դառնա աստված իր կյանքով և բնությամբ բայց ոչ աստվածությամբ》(Հովհ.1:1,14,12-13, 3:3,5-7,15-16, 2.Պետ.1:4, Երբ.12:10, 6:4, 3:1): Քրիստոսը և եկեղեցին որպես մեկ զույգ ամբողջ տիեզերքում կենսաբանական և Աստվածամարդկային մի նոր տեսակ է (Եփ.5:23,25,30,32): Ընդանրապես Աստված բոլոր կենդանիներին և արարածներին սահմանել է որ ամեն մեկը իր նույն տեսակի հետ զուգավորվի և ամուսնանա (Ծննդ.1:11-12,21,24-25, 2:18-20, Ղեվտ.19:19 ): Իսկ Աստվածաշնչում` Հին Կտակարանում, արարիչ Աստված կոչվում է ամուսին իսկ իր ընտրյալ Իսրայէլ ժողովուրդը կոչվում է կին (Եսայի. 54:5-6, 62:4, Երեմ.2:2, 3:14, 31:32, Ովսե.2:2,16), իսկ Նոր Կտակարանում Քրիստոսը կոչվում է փեսա, իսկ եկեղեցին նրա հարսը (Հովհ.3:29, 2.Կոր.11:2, Մատթ.25:1, 9:15, Հայտ.19:7, 21:9): Աստված ու մարդը նույնպես պետք է նույն կենսաբանական տեսակի պատկանեին: Աստված անցյալ հավիտենությունում ուներ միայն անստեղծ` հավիտենական, աստվածային Կյանք և Բնություն: Իսկ իր ստեղծած մարդը արարչագործության մեջ ուներ միայն Աստծո պատկերը և նմանություը, որը նրան Աստծո տեսակի պես էր դարձնում, բայց մարդը այնուամենայնիվ ուներ միայն ստեղծված մարդկային կյանք և բնություն (Ծննդյան. 1:26-27, 2:20): Աստծո մարմնանալը և գալը դա ոչ միայն կապ ուներ մարդու անկման և փրկագնման հետ այլ ավելին, Նա իր կենսաբանական տեսակի պես զույգ էր ուզում, և այդ նպատակով է որ Նա ժամանակի մեջ գործնթաց անցավ : Կյանքի ծառը մինչև մարդու անկումը, արդեն Եդեմական պարտեզում կար, որը խորհրդապատկերում էր մարմնացած Աստծուն Քրիստոսի մեջ որպես հավիտենական Կյանք` մարդու Կյանքը դառնալու համար (Ծննդ.2:8-9,16-17, 3:2): Մարմնանալով Աստված ձեռք բերեց մարդկային կյանք և բնություն (Հովհ.1:1,14, 1.Տիմ.3:16, Երբ.2:14, Հռոմ.1:3-4, 8:3), բայց առանց մեղքի բնությամբ (2.Կոր.5:21, Երբ.4:15, 1.Պետ.2:22), և համապատասխանում էր մարդու տեսակին: Իսկ Քրիստոսի խաչելության և հարության միջոցով Քրիստոսին ներահավատացող մարդիկ նույնպես գործնթած անցնելով համապատասխանեցին Աստծո տեսակին: Վերածննվեցին իրենց հոգում ( Հովհ.3:3,5-8,) ստանալով Աստծո Կյանքը (Հովհ.3:15-16,) և բնությունը (2.Պետ.1:4, Երբ.12:10, 6:4, 3:1), նաև իրենց շնչում Նրա Կյանքի Հոգով կնորոգվեն (Եփ.4:23, Կող.3:10, Տիտ.3:5 ), կփոխակերպպվեն (2.Կոր.3:18, Հռոմ.12:2), կերպարանակկցվեն Նրա անդրանիկ Որդու պատկեերին (Հռոմ.8:29. 1.Կոր.15:49), աճելով (Եփ.4:15-16, Կող.2:19,) և հասունանալով դեպի հասուն Այրի հասակի չափը (Եփ.4:13, Կող.1:28): Իսկ Քրիստոսի երկրոդ գալստյան` մեռելների հարության և հափշտակություն ժամանակ իր սրբերի մարմիները կփոխակերպվեն իր Կյանքում (1.Թես.4:12-17,) և ներծծված ու կլանված Նրա Կյանքում (2.Կոր.5:1-5,) կորդիացվեն իր փառքի մեջ (Հռոմ.8:11,17-23, 30), դառնալով փրկագնված, անապական, երկնային և հոգևոր մարմին (Փիլպ.3:20-21, 1.Կոր.15:35-54): Այսպես եռամաս մարդը իր հոգում, շնչում և մարմնում լիակատար և ավարտուն փրկությամբ (1.Թես.5:23) համապատասխանում է գործնթաց անցած Եռամեկ Աստծո տեսակին: Դրա արդյունքում Եռամեկ Աստված և եռամաս մարդը միանալով և միաձուլվելով (1.Կոր.6:16-17, Հռոմ.11:17,19,) որպես մեկ ընդանրություն կդառնան, մի նոր կենսաբանական տեսակ` Աստվածամարդկային ընդհանրական և տիեզերական զույգ, Աստծո լիակատար բավարարման, վայելքի և փառքի արտահայտության համար Նոր Երուսաղեմում (Հայտ.19:7-9, 21:2-3): Ահա սա է Աստծո բարձրագույն ավետարանի գլխավոր և կենտրոնական թեման , որ Աստված իր սրտի մեջ ուներ, իր սրտի կամքի բարեհաճության համաձայն`անցյալ հավիտենությունում (Եփ.1:4-5, 9,11, Փիլիպ.2:13): Եվ սա է Նրա նպատակակետը գալիք հավիտենությունում: Բոլոր դարերում ծածկված այս խորուրդը Հոգով հայտնի արվեց առաքյալներին (Եփ.3:2-5, 5:32, Կող.1:26-27, 2:2, 4:3,) և դարձավ ղեկավարող երկնային տեսություն (Գործ.26:19,) և սպասավորություն Նոր Կտակարանում (2.Կոր.3:5-6, 8, Կող.1:25-29, Եփ.3:7, Գործ.20:24, ): Մենք պետք է մեղքերի ներման, շնորքի և փրկության մակերեսային ավետարանից առաջ շարժվենք դեպի Աստծո ծածկված սրտի խորքերը`(1.Կոր.2:7, 9-11,16, Կող.1:25-29,) Աստծո խորհուրդի գերագույն ավետարանի հայտնության չափանիշին (Հռոմ.16:25, Եփ.6:18-20): Այսօր Աստծո և առաքյալների այս նույն տեսությունը, պետք է դառնա մեր տեսությունը, սպասավորությունը, ձգտումը և նպատակը` (Փիլիպ.1:27, 2:22,) եկեղեցիներում և մարդկանց ավետարանելիս Աստծո Վեհ Կամքը բավարարելու համար: Թող Աստծված շնորք տա մեզ որ մենք իրար հետ համատեղ համագործակցենք` համագործակցելով Աստծո հետ իր ծրագիրը իրականացնելու համար... (Փիլիպ.4:3, 1.Կոր.3:9,) Ամեն!