երեկ պատահական տրանսպորտի մեջ լսեցի մի երգ, միանգամից ծրագրով գտա կատարողին ու երգը, պարզվեց, որ դա դուք էիք երգում, ու հիմա արդեն լսում եմ ձեր ալբոմը․․․ Շատ տարբերվող գեղեցիկ ու կիրթ եք երգում․․․
Երեկոն էլի անտարբեր նայեց, Նա տխուր աչքեր այնքան է տեսել, Ես անզոր եմ,ասաց, փոխել ամենը, Պետք է միասին գիշերվան սպասել: Թող գա ու փռի իր փափուկ մութը, Թաքցնի օրվա հետքը թափթփված, Ու ամեն անգամ նրան կխնդրեմ, Ու ամեն անգամ նույնը կխնդրեմ: Գիշերը բարի թող լինի, Թող մութի թևով երազ գա միայն, Երկնքից թափվեն թող միայն ընկնող աստղեր, Ու փայլեն ցողի պես վաղ առավոտյան: Գիշերը խաղաղ թող լինի, Ու մտքերը մեր գրկեն թող իրար, Ու թե մի զարկ հանկարծ լռության մեջ լսվի, Թող դռան ձայնը լինի քո վերադարձի: Ես գիտեմ հեռվում կամ մի պատ այն կողմ Այնքան տարբեր է կյանքը պատկերվել, Ու անզոր եմ, գիտեմ, փոխել ամենը, Բայց կարող եմ գոնե երգս ուղարկել: Թող գնա փռվի տաք վերմակի պես, Ծածկի օրվա վերքերը անխելք, Ու քնից առաջ բոլորս թաքուն Իրարից էլի նույնը կխնդրենք: Գիշերը բարի թող լինի, Թող մութի թևով երազ գա միայն, Երկնքից թափվեն թող միայն ընկնող աստղեր Ու փայլեն հույսի պես վաղ առավոտյան: Գիշերը խաղաղ թող լինի, Ու մտքերը մեր գրկեն թող իրար, Ու թե մի զարկ հանկարծ լռության մեջ լսվի, Թող դռան ձայնը լինի քո վերադարձի:
երեկ պատահական տրանսպորտի մեջ լսեցի մի երգ, միանգամից ծրագրով գտա կատարողին ու երգը, պարզվեց, որ դա դուք էիք երգում, ու հիմա արդեն լսում եմ ձեր ալբոմը․․․ Շատ տարբերվող գեղեցիկ ու կիրթ եք երգում․․․
Կտրվեցի լարված ու դատարկ իրականությունից։ Բարիության և հանգստության սիմֆոնիա🎺🎸🎻🪕🎷
Togh dzer ais hangist yev bari dzain@ poxi ain mardkanc mtqer@ , voronq hajax caranumen u kataghum vnas talov shrjapatin ! Duq orhnvats dzain uneq! 👍🌹
Հոգին խաղաղեցնող հրաշալի ձայն,հրաշալի երգ այս խելահեղ աշխարհում,շնորհակալություն Լիլիթ ջան
Թող բոլոր գիշերները սկսվեն ու վերջանան այս մեղեդու պես խաղաղ ու բարի
Chère Lilit, la musique coule avec ta voix dans une histoire harmonieuse dans la nuit. Je me tais ...
Merci 😊
Hrashq erg~~~~~~ Hrashq Lilit Bleyani katarmamb!!!
Երեկոն էլի անտարբեր նայեց,
Նա տխուր աչքեր այնքան է տեսել,
Ես անզոր եմ,ասաց, փոխել ամենը,
Պետք է միասին գիշերվան սպասել:
Թող գա ու փռի իր փափուկ մութը,
Թաքցնի օրվա հետքը թափթփված,
Ու ամեն անգամ նրան կխնդրեմ,
Ու ամեն անգամ նույնը կխնդրեմ:
Գիշերը բարի թող լինի,
Թող մութի թևով երազ գա միայն,
Երկնքից թափվեն թող միայն ընկնող աստղեր,
Ու փայլեն ցողի պես վաղ առավոտյան:
Գիշերը խաղաղ թող լինի,
Ու մտքերը մեր գրկեն թող իրար,
Ու թե մի զարկ հանկարծ լռության մեջ լսվի,
Թող դռան ձայնը լինի քո վերադարձի:
Ես գիտեմ հեռվում կամ մի պատ այն կողմ
Այնքան տարբեր է կյանքը պատկերվել,
Ու անզոր եմ, գիտեմ, փոխել ամենը,
Բայց կարող եմ գոնե երգս ուղարկել:
Թող գնա փռվի տաք վերմակի պես,
Ծածկի օրվա վերքերը անխելք,
Ու քնից առաջ բոլորս թաքուն
Իրարից էլի նույնը կխնդրենք:
Գիշերը բարի թող լինի,
Թող մութի թևով երազ գա միայն,
Երկնքից թափվեն թող միայն ընկնող աստղեր
Ու փայլեն հույսի պես վաղ առավոտյան:
Գիշերը խաղաղ թող լինի,
Ու մտքերը մեր գրկեն թող իրար,
Ու թե մի զարկ հանկարծ լռության մեջ լսվի,
Թող դռան ձայնը լինի քո վերադարձի:
Anverj kareli e lsel.......
hangist bari erg