«Վերնատուն»․ Գեղարվեստը՝ ինքնիշխան ու ազատ․ Արա Հայթայանի ցուցահանդեսը 19․06. 2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 июн 2024
  • Հ․ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է արվեստագետ Արա Հայթայանի «Տարածական վարկածներ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Արվեստագետը ներկայացրել է վերջին 8 տարիների ստեղծագործությունները։
    «Այս անգամ ես փորձեցի լայն բացել իմ գեղագիտական խաղաքարտերը։ Ենթագիտակցորեն կարելի է ասել, որ այս ցուցահանդեսն արել եմ ուսանողների ու երիտասարդ սերնդի համար, ում առջև կանգնած է հետևյալ խնդիրը․ ինչպես ունենալ սեփական մարտավարություն համաշխարհային արվեստի այս բազմազանության, ձևերի ու դրսևորումների մեջ։ Ինչպես ձևավորել սեփական ձեռագիր, սեփական հետաքրքրությունների շրջանակ», - ասում է Արա Հայթայանը։
    Ինչպես արվեստագետը նշում է, այս ցուցահանդեսը իր ստեղծագործական փորձի փոխանակումն ու պարզաբանումն է, թե ինչպես է աշխատում։
    «Ես ներկայացնում եմ իմ ներքին լաբորատորիան , անկախ նվաճումներից, ինչը ցույց է տալիս մեթոդը, թե տվյալ ձևը ինչպիսին է սաղմնային վիճակում, ես ցույց եմ տալիս փուլերը և ուզում եմ որ հանդիսատեսը նորովի նայի այն մեթոդներին, որոնք թվացյալ ավանդական են։ Ես ուզում եմ այդ մոտեցումների ձևերը փոփոխված տեսնել։ Մենք և նոր սերունդն աշխարհն այլևս առաջվա պես չենք տեսնում, այլ տեսնում ենք շարժման մեջ։ Պիտի փորձ անել նոր տեսանկյուններ ու աշխատանքային նոր մեթոդներ ձևակերպել», - ասում է արվեստագետը։
    Արվեստագետը հակադրվում է այն բոլոր դերակատարումներին, որ երկար ժամանակ տրվել է գեղանկարչությանը․ բացատրել, պատմել պատմություններ, արտացոլել իրականությունը։ Ուզում է, որ մարդիկ ի վերջո հասկանան ու ընդունեն, որ գեղարվեստը ազատ համակարգ է ու չի հանդուրժում իրեն կցված հավելյալ ֆունկցիա։ Ազատ է ու ինքնիշխան։
    «Ես արվեստի ինքնիշխանության կողմնակից եմ։ Եվ որպեսզի արվեստին տրվի մեծ առաքելություն, նա չպետք է ծառայի ոչ գրականությանը, ոչ քաղաքականությանը, ոչ ուրիշ այլ բաների», - ասում է արվեստագետը։
    Արա Հայթայանը, կարևորում է նաև ցուցահանդեսային տարածքի ընտրությունն ու այն հանրայնացնելու մոտեցումները։ Նշում է, որ կարճաժամկետ ցուցադրությունն արված է, որպես թանգարանային ցուցադրություն։ Այդ գործում կարևոր դեր ունի թիմային աշխատանքը՝ ցուցահանդեսի համադրող Սարգիս Հովհաննիսյանը և «Լիվըր» արվեստի կազմակերպությունը։
    Արա Հայթայանի «Տարածական վարկածներ» խորագրով ցուցահանդեսը Հ․ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կտևի մինչև հունիսի 30-ը։
  • КиноКино

Комментарии • 1

  • @polt1966
    @polt1966 Месяц назад

    Սրտանց շնորհավորում եմ, Արայիկ ջան։