Զարթնիր որդյակ Zardnir vordyak Հայրիկ Մուրադյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 янв 2025

Комментарии • 18

  • @arpineeeh
    @arpineeeh 4 месяца назад +2

    Զարթիր որդյակ, ուշ է վեր կաց
    Պատերազմի փող հնչեց
    Զարթիր գոչե ձայն հայրենյաց
    Կենաց մահու ժամ հնչեց
    Պատրաստել եմ քո զենքերը,
    Ահա գլխիդ վերև կան
    Ինչպես երբեմն քո գրքերը
    Երբ կերթայիր վարժարան
    Ինչպես երբեմն քո գրքերը
    Երբ կերթայիր վարժարան

  • @araksyakhachatryan4742
    @araksyakhachatryan4742 4 года назад +7

    Միշտ փշաքաղվել եմ այս երգից
    #հաղթելուենք

  • @Barna_Yvn
    @Barna_Yvn 10 месяцев назад +2

    Փշաքաղվելու գեղեցիկ

  • @astghikafyan483
    @astghikafyan483 2 года назад +2

    Երանի մի օր մեր օրորոցայինների բառապաշարը փոխվի։

    • @Angie-pr3in
      @Angie-pr3in 5 месяцев назад

      Կյանքը պայքար է:

  • @David-zd6ex
    @David-zd6ex 3 месяца назад

    A masterpiece , Աննման

  • @lusinesahakyan4388
    @lusinesahakyan4388 4 года назад +1

    Բրավո

  • @lusinesahakyan4388
    @lusinesahakyan4388 4 года назад +2

    🙏🙏🙏

  • @swissengineer8453
    @swissengineer8453 5 месяцев назад

    Երգը ոնց որ կիսատա?

  • @lusinesahakyan4388
    @lusinesahakyan4388 4 года назад +3

    🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @David-zd6ex
    @David-zd6ex Год назад +1

    Այս երգի բարերը կարա մեկը տա՞

    • @eduardarz9464
      @eduardarz9464 Год назад

      Զարթիʹր որդյակ, հուշ բեր, վեր կաց,
      Պատերազմի փողն հնչեց,
      «Զարթիʹր,- գոչեց ձայնն հայրենյաց,-
      Կենաց-մահու ժամն հնչեց»։
      Պատրաստել եմ քո զենքերը,
      Ահա գլխիդ վերև կան՝
      Ինչպես երբեմն քո գրքերը՝
      Երբ կ՛երթայիր վարժարան։
      Ելիʹր կապեմ սուրը մեջքիդ,
      Ասպար կախեմ քո ուսեդ,
      Եվ սուրբ դրոշակ հայրենիքիդ,
      Թող ծածանի աջ թևիդ։
      Միթե դուն չես հիշեր, երբ որ
      Գրիչ ու թուղթ տվի քեզ,
      Փոխան դոցա, ըսի մի օր
      Ուրիշ բաներ կու տամ քեզ:
      Փոխան գրքիդ ահա սուսեր,
      Փոխան թղթի կռվի դաշտ,
      Գնա մեռիր ազգիդ համար,
      Թող մայր- երկիրդ ապրի հաշտ:
      Գրչով ուսար ազգ, հայրենիք,
      Գնաʹ սուրով փրկել զայն,
      Մեր հայրենյաց վշտաց հերիʹք
      Չսավ աշխարհը համայն:
      Մեր հայրենյաց թշվառություն
      Երկրիս վրա մարդ չունի:
      Մեր խղճության կարեկցություն
      Երկրիս վրա մարդ չունի:
      Գնա, որդյակ, այս սև չարիք,
      Խեղդեց շունչը քո ազգի,
      Գնաʹ փրկել քո հայրենիք,
      Թէ ոչ` ինչու՞ ծնա քեզ:
      Քանի տարի կերակրեցի,
      Մինչ հասակդ այդ առիր,
      Բարձր հասակիդ մայրդ մեռնի,
      Դուն ալ քո ազգին մեռիր:
      Դու հայրենյաց սեղանին զոհ,
      Մարտիʹր որդյակ, ժամ հասավ,
      Երկինք ու ազգ այդ մնան զոհ,
      Մայրդ ալ վասն այդ քեզ ծնավ:
      Հառաջ որդյակ, ահա կերթան
      Քու ընկերներդ բյուրավոր,
      Որպես ընկեր դպրոցական,
      Քաղցր է ընկեր կռվարար:
      Հառաջ որդյակ, ի մարտ անմահ
      Տուր անվախ կուրծք ու ճակատ,
      Հոգ չէ թէ քեզ կգտնե մահ,
      Զի այնժամ է ազգն ազատ:

    • @anushharutyunyan6911
      @anushharutyunyan6911 10 месяцев назад +2

      ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԵՐԳԸ
      Խոսք` Պողոս Նաթանյան
      Մշակումը` Ա. Մնակյան
      Զարթիʹր որդյակ, հուշ բեր, վեր կաց,
      Պատերազմի փողն հնչեց,
      «Զարթիʹր,- գոչեց ձայնն հայրենյաց,-
      Կենաց-մահու ժամն հնչեց»։
      Պատրաստել եմ քո զենքերը,
      Ահա գլխիդ վերև կան՝
      Ինչպես երբեմն քո գրքերը՝
      Երբ կ՛երթայիր վարժարան։
      Ելիʹր կապեմ սուրը մեջքիդ,
      Ասպար կախեմ քո ուսեդ,
      Եվ սուրբ դրոշակ հայրենիքիդ,
      Թող ծածանի աջ թևիդ։
      Միթե դուն չես հիշեր, երբ որ
      Գրիչ ու թուղթ տվի քեզ,
      Փոխան դոցա, ըսի մի օր
      Ուրիշ բաներ կու տամ քեզ:
      Փոխան գրքիդ ահա սուսեր,
      Փոխան թղթի կռվի դաշտ,
      Գնա մեռիր ազգիդ համար,
      Թող մայր- երկիրդ ապրի հաշտ:
      Գրչով ուսար ազգ, հայրենիք,
      Գնաʹ սուրով փրկել զայն,
      Մեր հայրենյաց վշտաց հերիʹք
      Չսավ աշխարհը համայն:
      Մեր հայրենյաց թշվառություն
      Երկրիս վրա մարդ չունի:
      Մեր խղճության կարեկցություն
      Երկրիս վրա մարդ չունի:
      Գնա, որդյակ, այս սև չարիք,
      Խեղդեց շունչը քո ազգի,
      Գնաʹ փրկել քո հայրենիք,
      Թէ ոչ` ինչու՞ ծնա քեզ:
      Քանի տարի կերակրեցի,
      Մինչ հասակդ այդ առիր,
      Բարձր հասակիդ մայրդ մեռնի,
      Դուն ալ քո ազգին մեռիր:
      Դու հայրենյաց սեղանին զոհ,
      Մարտիʹր որդյակ, ժամ հասավ,
      Երկինք ու ազգ այդ մնան զոհ,
      Մայրդ ալ վասն այդ քեզ ծնավ:
      Հառաջ որդյակ, ահա կերթան
      Քու ընկերներդ բյուրավոր,
      Որպես ընկեր դպրոցական,
      Քաղցր է ընկեր կռվարար:
      Հառաջ որդյակ, ի մարտ անմահ
      Տուր անվախ կուրծք ու ճակատ,
      Հոգ չէ թէ քեզ կգտնե մահ,
      Զի այնժամ է ազգն ազատ:
      Ակունք - Զինվորի մոր երգը

    • @swissengineer8453
      @swissengineer8453 10 месяцев назад

      @@anushharutyunyan6911Շնորհակալություն, ինչ լավ է որ ձեզ նման Հայ դեր կա

    • @David-zd6ex
      @David-zd6ex 9 месяцев назад +1

      @@anushharutyunyan6911 շնորհակալեմ Անուշ ջան, ինչ լավա որ դեր լավ Հայ կա այս ժամանակներում 🌹