Զույգ աչքերի տեսողությունից զրկված Վրեժ Բադալյանը հավատում է հրաշքի / Մեր Հերոս Տղերքը! @Argamblog

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • Դիտեք նաև՝
    1️⃣Պատերազմում տեսողությունը կորցրած Վրեժը որդի է ունեցել • Կյանքը հայրենիքից հեռո...
    Արգամ Ուստյանի հետ կապ հաստատելու համար գրել էլ. նամակ ` argamblog.com@gmail.com հասցեին
    Արարատի մարզի Զանագակատուն գյուղից է 19-ամյա Վրեժ Բադալյանը: Մեկուկես տարվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Մատաղիսում է ծառայել:
    Վիրավորվել է երեք անգամ` առաջինը հոկտեմբերի 3-ին, ուսն ու թոքն է վնասվել: Լինելով շրջափակման մեջ' 2 օր մնացել է դիրքերում ու անգամ այդ վիճակում մասնակցել մարտերի: Երբ կենաց-մահու կռիվներից հետո ելք է գտնվել, զինվորական մեքենայով փորձել են Վրեժին Ստեփանակերտ տեղափոխել: Ճանապարհի կեսին սակայն Վրեժին ու էլի 6 զինծառայողի տեղափոխող ավտոմեքենային հարվածում է ԱԹՍ-ն: Մեքենայում գտնվող 7 զինծառայողներից, ողջ են մնում 3-ը` որից մեկն էլ Վրեժը: Օգնության հասած մեկ այլ մեքենայով կրկնակի վիրավորում ստացած Վրեժին տեղափոխում են Ստեփանակերտ, ապա Ուղղաթիռով Էրեբունի բժշկական կենտրոն:
    Մի աչքը հեռացրել են, մյուս աչքն էլ դեռ չի տեսնում: Որպեսզի նորից տեսնել կարողանա, անհրաժեշտ է աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրակացնել: Արդեն պարզել են` նման վիրահատություն Հայաստանում չի իրակացվում եւ Վրեժի աչքի լույսը վերականգնելու միակ ելքը արտերկիր տեղափոխելն է:
    Բացի աչքերից դեմքի մի հատվածը պլաստիկ վիրահատություն է արվել: Ծնոտին արդեն իմպլանտ է դրվել, բայց դեմքի աջ կողմն ամբողջությամբ նոր պլաստիկ վիրահատության անհրաժետություն ունի: Կան նաեւ չհեռացված բեկորներ մեջքին ու գլխին: Աղիքները եւս վնասված են ու դեռեվս գործում են ստոմայով:
    Վրեժի 5 հոգանոց ընտանիքը հիմա ապրում է Երեւանում: Ծագած առողջական խնդիրները լուծելու նպատակով հիվանդանոցին մոտ տուն են վարձել:
    Խնդիրները շատ են, բայց Վրեժը լավատես է` հանուն սիրո պարտավոր է ապաքինվել: Սիրահարված է Վրեժը, սիրած աղջիկն էլ կողքին է առաջին իսկ օրվանից: Ամեն բան բարեհաջող ավարտելուց հետո պլանավորում են մեծ հարսանիքով օրինականացնել իրենց միությունը:
    Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝
    RUclips-ում՝ / argamblogcom
    FACEBOOK-ում՝ / argblog
    INSTAGRAM-ում՝ / argamblog
    TELEGRAM-ում՝ t.me/argamblog...
    TWITTER-ում՝ / argamblog

Комментарии • 643

  • @ArgamBlog
    @ArgamBlog  Год назад +12

    Դիտեք նաև՝
    Պատերազմում տեսողությունը կորցրած Վրեժը որդի է ունեցել ruclips.net/video/jt8Kge4x9nw/видео.html

  • @susannabalayan9791
    @susannabalayan9791 3 года назад +302

    Քոռանամ ես, ինչեր տեսան մեր անմեղ երեխեքը։ Աստված ջան առողջություն տուր, լույս տուր այս լույս երեխային🙏🙏🙏🙏🙏🙏

    • @tatulkarapetyan9659
      @tatulkarapetyan9659 3 года назад +7

      Ամեն🙏🙏🙏

    • @sol5414
      @sol5414 3 года назад +2

      АМЕН 🙏

    • @Арм_про
      @Арм_про 3 года назад +2

      Ամեն 🙏

    • @anigevorgyan634
      @anigevorgyan634 Год назад

      Սուսաննա ջան դուք ինչու քոռանակ , տող թորքերն քոռանան, աստված արդեն պագժումա թուրքերին 50 հազար զոհ ունի ու շարունակվումա

  • @ShahverdyanSilva75
    @ShahverdyanSilva75 3 года назад +193

    Մենք բոլորս պարտք ենք մեր բոլոր հերոսներին❤️Աստված պահապան ու առողջություն քեզ🙏

  • @vardikvardik7855
    @vardikvardik7855 3 года назад +85

    Քրիստինե ջան դու հերոս ես,քո սերը ու հոգատարությունը շատ է պետք հզոր տղային,ուժ տուր նրան,որ վերականգնվի, Աստված միշտ կողքին կլինի, շնորհակալ եմ ձեզ,որ կաք,ամեն ինչ լավ կլինի, որովհետև դուք անգնահատելի մարդ եք

  • @asddsa4720
    @asddsa4720 3 года назад +23

    Վախ վախ վախխ...Աստված հասնի մեր երեխեքին, Ձեզ շուտափույթ առողջացում...Խոնարհվում եմ🙏🙏

  • @lianakirakosyan4554
    @lianakirakosyan4554 3 года назад +53

    😓🙏Տեր իմ Աստված օգնիր ,ուժ տուր սարսափելի է տեսնել մեր լույս տղաներին այս վիճակում։Տերը քեզ ու քո ընտանիքին պահապան լինի մեր Հերոս տղա🥰Արգամ ջան շնորհակալություն...🙏

  • @ՀեղինեԱլիխանյան
    @ՀեղինեԱլիխանյան 3 года назад +37

    Վախ սիրուն Զինվոր ջան, Աստված մեծա, հավատա հրաշքի, դու ամպայման կառողջանաս ու նորից կտեսնես արևի լույսը։Մեր բոլորիս աղոթքները քո ու մեր Հերոս Տղեքի հետ են❤🙏🙏🙏

  • @HhhHhh-vn7nt
    @HhhHhh-vn7nt 3 года назад +110

    Ի՞նչ ասես ,էլ ասելու բան չկա...Թող մեր անմեղ տղաներին տանեն, բուժեն միլիարդատերը։Վրեժ ջան,խոնարհվում եմ քո առաջ....🙏🙏🙏🙏🙏🙏🙏💋💋💋

    • @arminemarkosyan4325
      @arminemarkosyan4325 3 года назад +4

      Vay tghaner jan,incher tesaq😪😪aroghutyun dzez.Isk ov chka dzez het, Astvats hoginere lusavori😪😪😪🙏🙏🙏Duq mer Hayreniqi hpartutyunn eq❤❤❤

    • @anahitstepanyan1031
      @anahitstepanyan1031 3 года назад +1

      Աստված քեզ օգնական տղաս

  • @gayanegevorgyan6632
    @gayanegevorgyan6632 Год назад +6

    Տեր Աստված ջան🙏💒🙏💖
    Հրաշք կատարի Առողջանա🙏
    Մեր Հերոսներին Պահի Օգնի❤🙏

  • @СедаГеворгян-я5б
    @СедаГеворгян-я5б 3 года назад +80

    Աստված ջան ինչի համար😢😢😢։Աստված քեզ պահապան մեր քաջ ու խիզախ հերոս🙏🙏🙏

  • @Smetanka_Bro-love
    @Smetanka_Bro-love 3 года назад +40

    Իմ լավ Վրեժ, իմ հերոս տղա քեզ առողջություն: Սիրելի Արգամ շնորհակալ եմ Ձեր աշխատանքի համար:

  • @UToT_Taya_87
    @UToT_Taya_87 3 года назад +8

    Վրեժ ջան թող Աստված քեզ առողչություն տա և աչքիտ լույսը հետ բերի և ամենայն բարին։🥇🏅🥇🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @annakazaryan3954
    @annakazaryan3954 3 года назад +7

    Սիրտս պայթումա մեր տղերքի համար 😭😭😭

  • @Sasha20245
    @Sasha20245 3 года назад +14

    Հուզմունքս շատ է, խոսքեր չեմ գտնում գրեմ և արտահայտվեմ խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների առաջ,առաձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ընկերուհուն և իր ծնողներին ճիշտ դաստիրակություն տալու համան Շնորհակալություն

  • @lusinerostomyan6896
    @lusinerostomyan6896 3 года назад +5

    Արգամ ջան մեր բոլորի կողմից շատ ամուր գրկի Վրեժին։ Շնորհակալություն հերոս ջան🙏

  • @hasmikqeshishyan5659
    @hasmikqeshishyan5659 3 года назад +36

    Ապրես Արգամ ջան։Դու համ լավ հաղորդավար ես,համ էլ հոգեբան։Թող հրաշք կատարվի մեր հերոսի հետ,վերականգնվի նրա տեսողությունը։Թող գտնվեն լավ հովանավորներ օգնեն մեր հերոսներին

  • @duxikbaxdasaryan5017
    @duxikbaxdasaryan5017 3 года назад +7

    Աղոթում ենք քեզ համար մեր քաջ զինվոր թող լույս գա քո աչքերին🙏🙏🙏🙏

  • @siranushpetrosyan3113
    @siranushpetrosyan3113 3 года назад +38

    Ինչ սիրուն տղա է ինչ դարձել ,,,Աստված ջան հասի

  • @nefelinsotka4959
    @nefelinsotka4959 2 года назад +6

    Տեր աստված օգնիր մեր հերոս տղաններին🙏🙏🙏

  • @Smetanka_Bro-love
    @Smetanka_Bro-love 3 года назад +21

    Իսկապես Քրիստինեյի խնամքը, սերն ու հոգատարությոնը ինքս տեսել եմ: Սա իրական սեր է, մեծ սեր: Շնորհակալություն Քրիստինեին ու այն աղջիկներին, ովքեր մեր հերոս տղաների կողքին են՝ անկախ ֆիզիկական վիճակից: Նրանք լավագույնին են արժանի:

  • @hasmikabrahamyanchannel
    @hasmikabrahamyanchannel 3 года назад +2

    Վրեժ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Աստծու օրհնությամբ, քեզ շատ սիրող մարդկանց օգնությամբ ու քո հզոր կամքով շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Սպասում ենք քո ու Քրիստինեի հարսանիքին ❤❤❤։
    Ձեզ շատ ենք սիրում ու անսահման երախտապարտ ենք։

  • @armanxachatryan6054
    @armanxachatryan6054 3 года назад +1

    Կեցցես դու իմ աղջիկ դու երկնից իջած հրեշտակ ես ,որ սատարում ես քո սիրած տղային մարդու ով սիրո,։ քնքշանքի կարիքը ուներ,դու սպեղանի ես վիրավոր Վրեժի համար,Աստված օրհնի քեզ արևս։

  • @arpineordoyan1477
    @arpineordoyan1477 3 года назад +9

    Մենք քեզ շատ ենք սիրում Վրեժ ջան🇦🇲🇦🇲🇦🇲

  • @nellibaghdasaryan3604
    @nellibaghdasaryan3604 3 года назад +32

    Խոնարհվում ենք ՁԵՐ և ԾՆՈՂՆԵՐԻԴ առաջ.Աստված օրհնի և զորացնի ՁԵԶ

  • @rozapapoyan1337
    @rozapapoyan1337 3 года назад +2

    Վրեժ ջան կեցցի Քրիստինե ջան ապռես տեր կայնի Աստված կտեսնես որ ինչ լավ բաների էք հանդիպելու ինքը շատ սիրուն տղայա եղել ու իրեն ժառանգն էլ շատ սիրունա լինելու չես փոշմանի երբեք անպայման կամուսնանաս հենց ազդուրվեց ամուսնացի։

  • @susannasagiyan1024
    @susannasagiyan1024 3 года назад +30

    Աստված լույս տա քո աչքերին Վրեժ ջան🙏🙏❤️💙🧡

  • @ГаянеВарданян-е6т
    @ГаянеВарданян-е6т 3 года назад +4

    Իսկական սեր ։ Ապրես սիրուն աղջիկ , փայփայի քո հերոսին 🙏

  • @karaskoxak5541
    @karaskoxak5541 3 года назад +8

    Աստված ջան, ողորմի մեր հերոսին,Քո հրաշկի կարիքը ունի մեր Հայ հերոսները,շնորհակալ էնք մեր գեզեցկուհուն,Արգամ ջան պարզապես Ձեզ կասեմ ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ

  • @areviksaboyan4575
    @areviksaboyan4575 3 года назад +1

    Աստված քեզ պահապան հավատա Աստծուն ւ վստահ եմ կտեսնես

  • @ՀԱՅԱՍՏԱՆՀրաշքԱշխարհ
    @ՀԱՅԱՍՏԱՆՀրաշքԱշխարհ 3 года назад +3

    ՀԱՅ ՔԱՋԵՐՍ Աստված ձեզ պահապան Սիրում էմ ՀԱՅ ազգիս

  • @danden7397
    @danden7397 3 года назад

    Աստեված մեկ օր լույս բացվի աչկերիտ արջև եխպայր 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

  • @melsidadavtyan7060
    @melsidadavtyan7060 3 года назад +1

    Տեր Աստված ուժ և զորություն տուր Վրեժին ։

  • @ruzaniordanyan9736
    @ruzaniordanyan9736 3 года назад +7

    Աստված ջան թող հրաշք լինի Վրեժի կյանքում ,գոնե դու կաս հրաշքներ շատ է լինում Արծիվ հերոս ջան առողջություն եմ մաղթում ։

  • @karinemakinyan2624
    @karinemakinyan2624 3 года назад

    Վաախ մեռնեմ քեզ Թանկ ախպերս Աստված քեզ երջանիկ ապագա ոյ առողջություն տա🙏🙏🙏

  • @mothwaltz4163
    @mothwaltz4163 3 года назад +9

    Առողջություն եմ մաղթում Վրեժին

  • @annagrigoryan7803
    @annagrigoryan7803 3 года назад +2

    Վրեժ ջան Աստված քեզ պահելա ու հույսդ չկորցնես կօգնի մենք ինչքան երախտապարտ ենք քեզ ու քո նման հազարավոր տղաներին🙏🙏🙏😍😍😍

  • @АлинаГеворгян-е1щ
    @АлинаГеворгян-е1щ 2 года назад

    Ախ տեր Աստված հնարավորություն բացիր մեր քաջ եվ խիզախ հերոսի տեսողությունը վերականգնվի, բժշկիր Տեր Աստված 🙏🙏🙏

  • @realestateoffice6695
    @realestateoffice6695 3 года назад +1

    Ես էլ եմ հավատեւմ,ու ողջ սրտով Աստծուց քո համար հրաշք եմ խնդրում,խնդրում եմ իր բարիքները չուշացնի,ուզում եմ կյանքդ հրաշքներով ողողի։Սիրում եմ քեզ Վրեժ ջան հպարտ եմ որ քո նման տղաները շատ շատ էին բանակում,դուք,փրկվածներով մեր գանձերն եք որոնց պիտի փայփայենք։ խոնարհումս։😘😘😘😘

  • @naraustyan2332
    @naraustyan2332 3 года назад +23

    Աստված իմ ,ինչերի միջով ես անցել հերոս ջան,աստված առողջություն տա քեզ մեր Վրեժ ։

  • @anushsargsyan9285
    @anushsargsyan9285 3 года назад

    Աստծո պահած, հրաշքով 3 անգամ փրկված մեր Հերոս Զինվոր,մեր Վրեժ ջան շատ շնորհակալ ենք քեզանից, շատ շնորհակալ ենք Աստծուց, որ քեզ պահել-պահպանել և բերել հասցրել է տուն, հարազատներիդ և մեզ, նաև շատ շնորհակալ ենք Արգամ ջան քեզանից և բոլոր բարերարներից,որ օգնում և ներկայացնում եք մեր Հերոս Առյուծ Տղերքին։ Վրեժ ջան թող Աստծո օրհնությունը միշտ լինի Ձեր գեղեցիկ ընտանիքի վրա։Քեզ համբերություն, խաղաղություն, առողջություն և բախտավորություն եմ ցանկանում մեր թասիբով,լավատես և հայրենասեր իսկական Հայորդի։Թող Աստծո կամոք և մեր բարերարների օգնությամբ արտասահմանում քո աչքի լույսը վերականգնվի, շուտափույթ ապաքինում լինի և քո հրաշք ընկերուհուդ' Քրիստինեի հետ ընտանիք կազմեք, բախտավորվեք և Ձեր պես թասիբով, հայրենասեր երեխաներ պարգևեք Հայ Ազգին։ Շատ շնորհակալ ենք նաև քո Ծնողներից, որ քո պես Իսկական Հայորդի են դաստիարակել Վրեժ ջան։Ինչ էլ որ տեսանք ազգովի թող Աստված բավ համարի։Ամեն ինչ էլ Լավ է լինելու Վրեժ ջան, Աստծո օրհնությամբ դու Տեսնելու ես։💪💪💪✊✊✊😊😊😊❤️❤️❤️💞💞💞😘😘😘💋💋💋💋😇😇😇😇😇🙏🙏🙏🙏🙏🕊️🕊️🕊️🕊️🕊️🕊️🕊️🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @lusinedavtyan4516
    @lusinedavtyan4516 3 года назад +9

    Աստված ջան խնդրում եմ հրաշք կատարվի, տեսնի Վրեժը։🙏🙏

  • @gayanezakoyangayane5953
    @gayanezakoyangayane5953 Год назад

    Վրեժ, հուսով եմ, քո առողջությունը դեպի լավն է գնում։ Աստված քեզ պահապան լինի։

  • @lilitkarapetyan6034
    @lilitkarapetyan6034 3 года назад +14

    Երեխեք ջան ԱՍՏՎԱԾ Օրհնի Ձեր սերը,պահապան լինի Ձեզ...Տեսնելու ես...🙏🙏🙏

  • @anavagharshakyan4130
    @anavagharshakyan4130 3 года назад +7

    Արգամ ջան Օրհնվես դու որ հոգեպես ապահովումես մի պահ զինվորին քո ուշադրությամբ և հարգանքով 🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲💥💥

  • @lyusi8450
    @lyusi8450 3 года назад +15

    Առողջություն շուտափույթ ապաքինում! Աստված Պահապան 🙏

  • @karagasparyan754
    @karagasparyan754 3 года назад +9

    Արգամ ջան խնդրում ենք կազմակերպեք մեր լավ զինվորին օգնեք
    Քրիստինե հալալ է քեզ քո սիրած մարդուն մենակ չթողնես։
    Վրեժ ջան շատ հմայիչ ու խելացի տղա էս։

  • @karenarturi095
    @karenarturi095 3 года назад +2

    Քրիստինա դու հրաշալի յուրահատկություն ես։ Վրեժ հաստատ հրաշք կլինի, դու մենակ հավատա։ Մեղավոր ենք քո նման հերոսի առաջ..

  • @erikundviktoria9178
    @erikundviktoria9178 3 года назад +11

    Qez qaj aroxjutyun im heros, im txan nuynpes Mataxisum er u cavoq anmah darcav, hima bolort im herosnern eq ha henc duq prkvacnert Astvac qo het qez pahapan 🙏❤️

  • @ВоваГригорян-л2е
    @ВоваГригорян-л2е 2 года назад

    Какие матери рожают таких героев большой буквы надо быть им блогодарны

  • @arturgrigoryan4522
    @arturgrigoryan4522 3 года назад

    Տեր Աստված խնդրում եմ օգնիր Վրեժին ամեն ինչով

  • @gayanjalavyan4864
    @gayanjalavyan4864 3 года назад +9

    Ես քո ցավտ տանեմ Վրեժ ջան ամեն ինչ լավ կլինի դու նենց ընկերուհի ունես կողքիտ որ պիտի լավ լինի

  • @nairakirakosyan4881
    @nairakirakosyan4881 3 года назад +61

    Argam jan du Apres Shat ko Bari u Canr gorci hamar🙏🙏🙏

    • @ninjagaming-rs7zj
      @ninjagaming-rs7zj 3 года назад

      Аствац джан эс ин эхав мер hаерин эсин зулум экав эс вор тивна ,Пашинян вонц ко ачкеры чи коранум эс тхеркин вор найум эс ин ес згум ?

    • @ninjagaming-rs7zj
      @ninjagaming-rs7zj 3 года назад +1

      Инч эс згум ай шезофреник инч эин арел кез эс анмех тханеры матах линес ко ынтаников вор ко мехкы кахес бемураз тахем кез падлец !!!

    • @ninjagaming-rs7zj
      @ninjagaming-rs7zj 3 года назад

      Вайме эсинч сирун эрехек иранц муразы иранц порум мнас бемураз давачан Анна ко херы чтеснес эн похеры корацнен ко ачкеры ко паши hет !

  • @anahitmargaryan4431
    @anahitmargaryan4431 3 года назад +1

    Սիրելի Վրեժ՝ մեր քաջ հերոս թող Ամենակարող Աստված քեզ ուժ ու կորով տա,որ հաղթանակած դուրս գաս բոլոր փորձություններից։ Իմ աղոթքներում միշտ պիտի հիշեմ նաև քեզ...Աստված քեզ պահապան...

  • @Ms13021996
    @Ms13021996 3 года назад +4

    Վրեժ ջան Աստված քո հետ, շուտ առողջացիր 🙏🏻🙏🏻 մենք մինչև կյանքի վերջ պարտական ենք Ձեզ

  • @venerabadalyan8733
    @venerabadalyan8733 3 года назад +4

    Աստված քեզ պահապան լինի,բժշկվես։ 🙏🙏🙏

  • @anahitghazaryan82
    @anahitghazaryan82 3 года назад +11

    Աստված պահապան 🙏🏽🇦🇲❤Մեր հերոս✊🏽❤

  • @СиранИскандарян
    @СиранИскандарян 3 года назад +12

    Մեր հերոս տղա Աստծո🙏🙏 կամքով շուտ լավանաս, Արգամ ջան շատ շնորհակալ ենք ձեր արած գործի համարել

  • @astxikmiqaelyan4373
    @astxikmiqaelyan4373 3 года назад

    Առողջություն ձեզ հերոս ջան

  • @shakeshalaxoyan9591
    @shakeshalaxoyan9591 3 года назад +3

    Աստված օրհնի քեզ քաջ տղա❤մենք քո ու մնացած զինվորների արածը երբեք չենք մոռանա💔

  • @lusinerostomyan6896
    @lusinerostomyan6896 3 года назад +1

    Վրեժ ջան դու մեր բոլորի աղոթքների ներքո շուտով տեսնելու ես,քեզ առողջություն հերոս ջան։

  • @siranushaleqsanyan8022
    @siranushaleqsanyan8022 2 года назад

    Verj Jan qez shat aroxjutyun🙏🙏🙏

  • @joker_3
    @joker_3 3 года назад +2

    Աստված ջան օգնի մեր ողջ մնացած հերոսներին

  • @naraustyan2332
    @naraustyan2332 3 года назад +61

    Ինձ թվում է մեր սփյուռքի բարերարները կանեն ամեն ինչ մեր զինվորին գոնե տեսողությունը վերականգնեն։

  • @АнаитАйвазян-ц2ф
    @АнаитАйвазян-ц2ф 3 года назад +43

    Ты мой хороший, дай бог тебе крепкого здоровья,счастья,удачи. Ты такой сильный и храбрый, что слушать как ты говоришь одно удовольствие. Я надеюсь что ты очень скоро поправишься и мы увидим тебя счастливым. Я буду молится за твоё здоровье

  • @lilitgasparyan590
    @lilitgasparyan590 3 года назад +2

    Աստված ջան խնդրում եմ առողջություն տուր մեր բոլոր տղաներին։🙏🙏🙏🙏♥️

  • @adanaa9686
    @adanaa9686 3 года назад +1

    Վրէժը մեր հերոսն է պէտք է ամէն ինչ անել որ աչքը էւ առողջութիւնը ամենալաւը բուժելու, շնորհակալենք քեզ հայրենիքի եւ հայ ազգի փրկության համար զոհեցիր առողջութիւնդ մեր քաջ հերոս զինուոր, Աստուած միշտ քեզ պահապան, սիրում ենք քեզ եւ շատ սիրելի Քրիսդինէին մեր հայ զինուոր, շնորհակալ ենք ծնողացդ որ քեզի պէս հայրենասեր խելացի զաւակ դաստիարակեր է

  • @НатальяГригорян-ю6ь
    @НатальяГригорян-ю6ь 3 года назад +6

    Լավ է լինելու Վրեժ ջան, հերոս ջան, շնորհակալություն մեր լավ տղա

  • @nellixachatryan5891
    @nellixachatryan5891 3 года назад +1

    Աստված օրհնի հրաշք անի քո կյանքում

  • @linnagalstyan5068
    @linnagalstyan5068 3 года назад +1

    Վա՜խ ,էս ինչերի միջով են անցել ,առողջություն քեզ,դուք բոլորդ հերոս եք✊🙏։

  • @arpinikoghosyan5557
    @arpinikoghosyan5557 3 года назад +1

    Աստված քեզ պահապան

  • @arpigracetarkhanian9684
    @arpigracetarkhanian9684 3 года назад +4

    Vrej jan Xonarhvum em u hpartanum qo HAY tesakov❗️❗️❗️❗️🙏🙏🙏🙏🙏🙏 Christine jan qo Sern u drakan energyan kbuji nran🙏♥️♥️🙏 axotum em dzez hamar🙏

  • @milenahovasapyan9150
    @milenahovasapyan9150 3 года назад +55

    Aroxjutyun bolor mer txeqin🇦🇲🇦🇲🇦🇲❤❤❤🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @Mnatsakan.G
    @Mnatsakan.G 3 года назад

    Ախպեր ջան Առողջություն քեզ.

  • @НаринеОганесян-н5б
    @НаринеОганесян-н5б 3 года назад

    Էս երեխեքն են էս երկրի տերը Աստված բոլորին հասնի ինչերի միջով անցան մեր երեխեքը եղավորները պատասխան պետք է տան Աստծու առաջ🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲

  • @Պատվերովտարբերբաներ
    @Պատվերովտարբերբաներ 3 года назад +11

    Աստված պահապան քեզ հերոս շուտ առողջացի🙏🙏💚

  • @lusinelusine5233
    @lusinelusine5233 3 года назад +4

    Վրեժ ջան էտ Աստված է եկել քեզ մոտ։Աստված քեզ օգնելու է

  • @lusilusi8260
    @lusilusi8260 3 года назад +1

    Ինչ ձև էին իրար ձեռք բռնել😍Շատ լավն եք։Աստված պահապան ձեզ🙏Առողջություն մեր զինվորին։

  • @Smetanka_Bro-love
    @Smetanka_Bro-love 3 года назад +24

    Վրեժին անձամբ ճանաչում եմ, շատ քաջ, ուժեղ ու մեծահոգի տղա է: Բուժման ժամանակ ոչ մի անգամ գանգատ չեմ լսել: Գրկում եմ Վրեժ ջան:

  • @rozapapoyan1337
    @rozapapoyan1337 3 года назад +1

    Հարգելի ժողովուրդ միասնաբար հավաքվեք և օգնենք էս զինվորին վերականգնենք իրեն աչքի տեսողությունը ամոթա մեզ որ անտեսենք էս մեր զիմվորին Վրեժ ջան քեզ առողջությունեմ։ ապաքինում

  • @FM-yq8yfXYZ
    @FM-yq8yfXYZ 2 года назад

    Աստված պահապան լինի ու լավ երեխաներ պարգևի Վրեժին ու Քրիստինեին։

  • @noragaribyan8529
    @noragaribyan8529 3 года назад +2

    Աստված պահապան մեր Հերոս։

  • @meriminasyan9621
    @meriminasyan9621 3 года назад +1

    Հզոր հայ տղա մենք հպարտ ենք քեզնով ։ Աստված փրկեց քեզ , հավատա կօգնի նաև ապաքինվել ։

  • @АнушАзарян-м9ц
    @АнушАзарян-м9ц 3 года назад

    Աստված պահապան 🙏🙏🙏Քաջ առողջություն ձեզ ու շնորհակալ եմ յուրաքանչյուր խաղաղ օրվա համար։🙏

  • @НунэПетросян-г2ц
    @НунэПетросян-г2ц 3 года назад +42

    Мы гордимся что у нас ест такие герои)))Дорогой Вреж дай Бог здоровье тебе)) Самое главное что живой вернулся, у тебя вся жизнь впереди, всё будет хорошо))) Мы любим вас!!!🙏🙏🇦🇲💒

    • @alenaazarayangaminghard4065
      @alenaazarayangaminghard4065 3 года назад +2

      ему жить теперь трудно будет с такими ранениями ,без психолога никак

    • @НунэПетросян-г2ц
      @НунэПетросян-г2ц 3 года назад +4

      @@alenaazarayangaminghard4065 Да я с вами полностью согласна. Ему хороший специалист надо.Надеюсь после передачи найдутся добрые люди и помогут ему. 🙏🙏

  • @ГаянеВарданян-е6т
    @ГаянеВарданян-е6т 3 года назад +5

    Ախ Աստված ինչ դաժանա 😢😢😢օգնիր փրկիր առեղջացրու մեր քաջ հերոսին 🙏🙏🙏

  • @mesrophambarcumyan6573
    @mesrophambarcumyan6573 3 года назад +5

    Ապրես առողջ Ախպերս, խոնարվում եմ քեզ 🙏🙏🙏🙏

  • @vladavetisyan7184
    @vladavetisyan7184 3 года назад +3

    Astvac jan aroxjutyun tur mer bolor zinvornerin🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @ԱՆԱՀԻՏA
    @ԱՆԱՀԻՏA 3 года назад +4

    Աստված օգնական🙏🙏🙏

  • @lusineamirxanyan3734
    @lusineamirxanyan3734 3 года назад +3

    Վախ երեխեք ջան ինչեր տեսաք 💋💋Աստված պահպանի ՁԵԶ 🙏🙏🙏 ապրես Արգամ ջան 💋💋

  • @GRAYR-64
    @GRAYR-64 3 года назад +13

    ԵՂԲԱՅՐ ԽՈՍՔԵՐ ՉՈՒՆԵՄ։
    ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՔՈ ԱՌՋԵՎ։
    ԱՊՐԻ ՀԱՆՈՒՆ ՔԵԶ,ՀԱՆՈՒՆ ՔՈ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ,ՀԱՆՈՒ ԷԴ ԱՆՁՆՎԵՐ ԱՂՋԿԱ։

  • @g.gayane372
    @g.gayane372 3 года назад +2

    ☹️Տեր Հիսուսը պահի քեզ...

  • @axunsargsyan2648
    @axunsargsyan2648 3 года назад

    Աստված քեզ պահապան,ամեն ինչ լավ է լինելու,շնորհակալություն քեզ

  • @АлинаСимонян-н4в
    @АлинаСимонян-н4в 3 года назад +2

    Տեր Աստված ,լույս տուր մեր հերոսի աչքին ,թող տեսնի եվ երջանիկ ապրի աչքի լուսով ։

  • @anikhachatrya5822
    @anikhachatrya5822 3 года назад +2

    Vaxxx axper jan,aroxjuryun qez u bolor bolor zinvornerin🙏🙏🙏

  • @zarmineganatchian356
    @zarmineganatchian356 3 года назад +1

    Բարի, խելացի,հայրենասէր, խիզախ Վրէժը։Ապրիս հայ հերոս զինուոր։ Ծնողքդ գալիք օրերուն քեզմով ուրախանան։

  • @НаринеОганесян-н5б
    @НаринеОганесян-н5б 3 года назад

    Տա Աստված որ տեսնես Վրեժ ջան ամբողջ ազգը պարտական է ձեզ ցավտ տանեմ 🙏🙏🙏

  • @molly-mt2sl
    @molly-mt2sl 3 года назад +1

    Չի լինում դիտել առանց արցունք։ Հերոս ջան։ Հպարտ եմ քեզանով։ Քեզ առողջություն

  • @V.O.L.K5765
    @V.O.L.K5765 3 года назад

    VREJ JAN CAVT TANEM 🙏🙏🙏

  • @Emir-di6rr
    @Emir-di6rr 3 года назад +6

    Astvac qez pahi Im heros!
    Erkar ev erjanik kyanq unenas!
    Es qo strin mernem
    ♥️ hpatranum enq QEZANOV
    BOLOR@
    SAX! ♥️
    Lav lines Vrej jan♥️

  • @mariamhovhannisyan6852
    @mariamhovhannisyan6852 3 года назад

    Վրեժ ջան,տղա ջան առողջություն քեզ։Հզոր տղա,հզոր աղջիկ,ով քեզ հետ ճանապարհ պիտի անցնի։Հզոր տղա ամեն ինչ լավ է լինելու,չհուսահատվես,ողջ ազգի աղոթքներն քեզ համար են։Առողջություն քեզ բալես.....