«Երկրորդ շնչառություն»․ Լեռան գագաթին օրն ուշ է մթնում, կյանքն էլ երկարում է 07․07․2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 4 июл 2024
  • 90-ն անց Ռիմա Գալստյանն անկեղծորեն խոստովանում է, որ ընդունել է «Երկրորդ շնչառություն» գալու իմ հրավերը, որ ասմունքի: Սկսում է դեռ ստուդիա չհասած՝ վերելակում: Ամենասիրածը Սահյանն է, առոգանությունը, ձայնի տեմբրը շեշտադրումները վկայում են, որ ասմունքելն ավելին է, քան հոբբի: Մտքումս որոշում եմ, որ անպայման եթերում էլ որոշ հատվածներ կհնչեն:
    Ուրախ, դրական կին է, իր դժվար մանկության պատմությունն անգամ թեթևորեն է ներկայացնում: Վարպետ հորը երկու համագյուղացու և գյուղապետի մատնությամբ ստալինյան շրջանում տարել են, ու ինքն անհայր է մեծացել: Հոր մասին քաղցր հիշողություններ ունի, թե ինչպես էր նա առանց երաժշտական կրթություն ունենալու ջութակ նվագել, ինքն էլ փոքր աղջնակ շարունակ պար եկել: Հորից հետո իրեն տատուպապն են մեծացրել:
    Ամուսինը մեծ ու միակ սերն է եղել, կարոտով է հիշում ու ակնածանքով պատմում, թե ինչ հզոր մարդ էր, հինգ զավակ են ունեցել:
    «Միասին ապրել ենք 54 տարի: Ո՞նց են բաժանվում, ո՞նց են հետո ուրիշին գնում, ո՞նց կարելի է փոխել: Բոլորի մոտ էլ սխալներ պատահում են, բայց այդ սխալները ներել է պետք, հիշաչար չլինել»- կարծում է տիկին Ռիման:
    Նա հպարտությամբ պատմում է, որ բոլոր զավակներն ու թոռները լավ են սովորել, իրենց ընտրած ուղղության մեջ առաջ գնացել: Միակ մտահոգությունն այն է, որ Ռուսաստանում ապրող թոռները լավ հայերեն չգիտեն, լեզուն մոր շնորհիվ է պահպանվում, հարսները ռուս են, իր հետ էլ շփումը քիչ եղավ: Ամենասիրելի թոռը Երևանում ապրող Մուշեղն է, որին անընդհատ համոզում է իր սովորեցրած բանաստեղծություններն արտասանել: Ամենասիրելիների համար տիկին Ռիման նաև բանաստեղծություններ է գրում՝ հորը, ամուսնուն, զավակներին: Երեխաներն են խրախուսում, աղջկա ջանքերով արդեն փոքրիկ գրքույկ ունի, շատ են նաև անտիպ բանաստեղծությունները:
    Այսօր հանգամանքների բերումով տիկին Ռիման Ռուսաստանում է ապրում, նախկին մանկավարժը սփոփանքը երեխաների մեջ է գտնում, բակում նույնիսկ ընկերներ ունի, որ եթե մի օր չհանդիպեն, նրանք կանհանգստանան, թե ուր է Ռիմա տատիկը, խոստովանում է՝ նրանք ինձ կյանք են տալիս:
    Չնայած պատկառելի տարիքին՝ բակի վարժասարքերի վրա մարզվում է, մի քանի տարի առաջ որոշել էր ֆրանսերեն սովորել, ափսոս, ուսուցիչը գնաց: Հպարտությամբ նշում է, որ ռուս հարևաններն իրեն շատ են հարգում, բոլոր հայերը պետք է արտերկրում իմանան, որ մի ամբողջ երկիր ու ժողովուրդ են ներկայացնում, իրենց ճիշտ դրսևորեն:
    Որդու խորհրդով սկսել է բանաստեղծությունները կարդալուց զատ անգիր արտասանել, հիշողության խթանման լավագույն մեթոդներից է: Երբ արտասանում է, չգիտի, թե որից սկսի: Առաջարկում եմ իմ ամենասիրածը՝ Սահյան, անկեղծանում է՝ վախենում եմ մեկով չպրծնեմ: Անսալով սահյանական հանճարեղ տողերին՝ տիկին Ռիման բոլորիս խորհուրդ է տալիս հասնել լեռան գագաթին, որ օրն ուշ մթնի ու կյանքներս երկարի։
    Քո ստվերն արդեն մի քանի անգամ Երկար է քո այդ երկար հասակից, Քո ստվերը քո ոտքերի տակից Քարափներին է վար երկարել և Այն հովտին է հասել, որտեղից որ դու Ճանապարհ ընկար ադամամութին Ճանապարհ ընկար, բայց դեռ չես հասնել․․․․
  • КиноКино

Комментарии • 6

  • @anahitproshikyan5805
    @anahitproshikyan5805 20 дней назад +1

    ❤🎉խոսքերը ավելորդ է

  • @user-hm8oc9xr9d
    @user-hm8oc9xr9d 19 дней назад

    ԻՄ ԵՐԿՐԻ ՕԴՆ ՈՒՐԻՇ Է ԿՅԱՆՔԸ ԱՅՆ Է ԵՐԲ ԴՈՒՐՍ ԳԱՍ ՓՈՂՈՑ ԲԱՐևԵՆ ԺՊՏԱՆ ՀԻՇԵՍ ԱՆՑՅԱԼԴ ՏԵՍՆԵՍ ՆԵՐԿԱԴ ԴԱ Է ԿՅԱՆՔԸ ՈՉ ԹԵ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԻԱՅՆ ԲԱՐևԸ😭😭🙏🙏🙏🙏

  • @ritamart3972
    @ritamart3972 21 день назад +3

    Կեցցե հայուհի ❤❤❤

  • @user-te6wv7sm9u
    @user-te6wv7sm9u 21 день назад

    Ես Էյ Ձեզ նման երկար տարիներ աշխատելուց հետո ,անցա վաստակած թոշակի, ապրում եմ Սանկտ _Պետերբուրգում։Ռուս ազգը շատ լավէ ճանաչում հայերին։Ամենից առաջ, որ մենք Քրիստոնյա ենք։Այո այստեղ ծանոթ անծանոթ իրար բարևում են։Շատ հարցեր կան, որ նրանք ուզում են իմանան։Ես իմ գիտեծածի չափով կարողանում եմ իմ և իմ հայ ազգի տեսակը բարձր պահել։

  • @user-qq3yj5vk1w
    @user-qq3yj5vk1w 21 день назад

    ❤❤❤❤😂❤❤❤❤❤🎉🎉🎉🎉

  • @user-vm7lp8yn7o
    @user-vm7lp8yn7o 21 день назад

    ՍՈւՊԵՌ ԲՌԱՎՈ❤❤❤