Ամենափակ համայնքներից մեկի՝ մոլոկանների հյուրընկալ հարկի տակ…

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 окт 2024
  • #ԳԱԼԱ, #Մոլոկան, #Ֆիոլետովո, #молокане
    Մարդիկ, ովքեր եղել են Հայաստանում և անցել Լոռու մարզից դեպի Տավուշ գնացող գեղեցիկ ճանապարհով, վստահաբար, նկատած կլինեն այն գյուղը, որը կտրուկ տարբերվում է հայաստանյան մյուս բնակավայրերից: Ֆիոլետովոյում տները կառուցված են տիպիկ ռուսական ոճով, չափազանց կոկիկ, մարդիկ՝ այլ կերպ հագնված, ովքեր դաշտերում աշխատում են ձիերին ամրացված սայլերով: Կանայք և աղջիկները գլխաշորերով են, հագնված ավանդական ոճով. բացառված է տեսնել տաբատով կնոջ:
    Տղամարդիկ երկար մորուքով են: Ավելի հաճախ նրանց կարելի է հանդիպել խմբերով դաշտերում աշխատելիս՝ ամբողջ ընտանիքով, այդ թվում երեխաների հետ:
    Իսկ գյուղամեջում մարդաշատ չէ: Չես հանդիպի պարապ, միմյանց հետ զրուցող մարդկանց խմբերի: Ամենքն իր գործին է, իսկ եկվորը, որպես կանոն, անկոչ և, կարելի է ասել, անցանկալի հյուր է մոլոկանների համար:
    Եվ չնայած այս կարծրատիպերին, մոտ 7 տարի առաջ Միխայիլ և Նատալյա Ռուդոմյոտկինները Ֆիոլետովոյում հիմնել են հյուրատուն:
    Երկար ջանքեր էին պետք ամուսիններին համոզելու համար, որ 2 օրով մեր նկարահանող խմբին ընդունեն իրենց հարկի տակ՝ որպես հյուրատան հյուր: Հաջողվեց:

Комментарии • 5

  • @mikechil2948
    @mikechil2948 Год назад +1

    Bravo bravo 👏 ashxataver joxovurddd malakannerrr bravo 👏

  • @tadcotadco6344
    @tadcotadco6344 2 года назад +1

    ես էլ որ չայ եմ խմում, պար գալս գալիս ա։ Էնենց որ համագյուղացիների մտահոգությունները տեղին են

  • @edmonxanojan7216
    @edmonxanojan7216 8 месяцев назад

    Համար կասեք

  • @iganaypen5199
    @iganaypen5199 Год назад +3

    Խենթանում եմ այս ազգի համար

  • @iganaypen5199
    @iganaypen5199 Год назад +2

    Իվան ջան ուր ես կորել իմ սիրելի դասընկեր հսկա եղբայր մեռա քեզ ման գալով կարոտել եմ քեզ եղբայրս