Ներսիկ Իսպիրյան֊Մայիս 28/ Մայիս քսանութ/ Nersik Ispiryan֊Mayis 28🇦🇲

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • Ներսիկ Իսպիրյան֊Մայիս28
    ‪@nersikispiryanofficial‬
    Այսօր մեր տօնն է, Մայիս քսանութ,
    Եկէ՛ք ողջունենք, մենք զայն գունդ առ գունդ,
    Խմբուինք միատեղ, երգենք ու ցնծանք,
    Կեցցէ՛ Հ.Յ.Դ. եւ ցեղն մեր Հայկայ։
    Հ.Յ.Դ. անուն, պաշտելի յաւէտ,
    Խորտակեց տաճիկն եւ զայն մղեց ետ՝
    Սարդարապատէն, Բաշ Ապարանէն,
    Կեցցէ՛ Հ.Յ.Դ. եւ ցեղն մեր Հայկայ։
    Անմահ պիտ մնաք դուք՝ Սարդարապատ,
    Ղարաքիլիսէ եւ Բաշ Ապարան,
    Հայութեան սուիք Մայիս քսանութ,
    Կեցցէ՛ Հ.Յ.Դ. եւ ցեղն մեր Հայկայ։
    Մայիս քսանութ օր մեծ յաղթութեան,
    Հայոց աշխարհի սուրբ Ազատութեան,
    Մեր անկախութեան վէմն ու հիմնաքար,
    Կեցցէ՛ Հ.Յ.Դ. եւ ցեղն մեր Հայկայ։
    Եռագոյն դրօշ ծալքերով վէտ վէտ,
    Բարձրէն միշտ բարձրէն ծածանի յաւէտ,
    Դու խորհրդանիշ ազատ հայութեան,
    Կեցցէ՛ Հ.Յ.Դ. եւ ցեղն մեր Հայկայ։
    Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։ Հանրապետությունն անմիջապես զգաց զանգվածային սով և փախստականների զանգվածային հոսք։ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին🇦🇲✊🏾✊🏾✊🏾
    (Խնդրում ենք չներբեռնել տվյալ տեսահոլովակն այլ կայքեր: Հորդորում ենք կիսվել հղումով, հակառակ դեպքում հարկադրված կլինենք արգելափակել տեսանյութը: Անձնական օգտագործման համար կարող եք ներբեռնել այն ստորև տրված հղումով: Просим не скачивать и не загружать данный видеоролик на другие сайты. Рекомендуем делиться ссылкой, в противном случае мы будем вынуждены заблокировать ваш контент. Для личного пользования можете пройти по приведенной ниже ссылке. Please, don't download and upload this video on the other sites. We recommend to share the link, or we will be forced to block your content. You can download the video for individual purpose by the link given below.)

Комментарии •

  • @albertgrigoryanarmenia9420
    @albertgrigoryanarmenia9420  Год назад +3

    instagram.com/albert_alik__grigoryan91 Միացե՛ք իմ Instagram-ին

  • @albertgrigoryanarmenia9420
    @albertgrigoryanarmenia9420  Год назад +4

    Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։
    Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետեւանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ-արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու-Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Այդ ամենը իր այսպես կոչված իրավական ձեւակերպումը ստացավ եւ Լենին-Աթաթուրք ապօրինի 1921 թ․ մարտի 16-ի Ռուս-թուրքական եղբայրության Մոսկովյան պայմանագրով, որը սակայն, իր ստորագրման պահից սկսած մինչ այժմ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և այդ իսկ պատճառով, որպես ապօրինի միջազգային պայմանագիր՝ գրանցված չէ ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով․․․
    Պատմություն
    Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) օրհնում է կամավորներին: (1918 թ.)
    1918 թվական
    1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան[4]։
    1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)[5]։
    1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի[6]։
    1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից
    1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
    1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին։
    1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։
    1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
    1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
    1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։
    1919 թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությանը։
    Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919
    *1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։
    1919 թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։
    1919 թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
    1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի,Դրոյի և Նժդեհի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը․․․

    • @arsensimonyan254
      @arsensimonyan254 Год назад +1

      👑👑👑👑👑👑👑👑👑👑👑🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲✊✊✊✊✊

  • @albertgrigoryanarmenia9420
    @albertgrigoryanarmenia9420  Год назад +3

    ruclips.net/channel/UCdZz4kUwrGMD0LwiO44yr6g
    Միացե՛ք իմ #RUclips ալիքին ⤵️⤴️⤵️⤴️

    • @arsensimonyan254
      @arsensimonyan254 Год назад +1

      👑👑👑👑👑👑H A Y A S T A N👑👑👑👑👑🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲✊✊✊✊