Հայկ Գրիգորյան - Որտե՞ղ ես հիմա իմ սեր դու ապրում (կարդում է Օ. Աճեմյան)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 окт 2024
  • Հայկ Գրիգորյան
    Որտե՞ղ ես հիմա իմ սեր դու ապրում,
    Ո՞ր փողոցում, ո՞ր աստղերի տակ...
    Ամեն առավոտ ու՞մ ես բարևում
    Ու ո՞վ է շոյում ձեռքերդ սպիտակ:
    Ինչպե՞ս ես ապրում, ի՞նչ ես երազում,
    Ու՞մ հետ ես տխրության պահին դու լալիս..
    Ո՞վ է քեզ հիմա արկածներ պատմում,
    Ու՞մ ես դու սիրում... ու՞մ սիրելիս:
    Հիշու՞մ ես՝ ասում էիր, թե սիրել գիտես,
    Թե ճակատագրից դու չես վախենում...
    Հույս ունեմ մի օր գոնե ինձ կասես,
    Թե ինձնից հեռու, որտեղ ես ապրում:
    Չէ... սիրելիս... քեզ չեմ մեղադրում,
    Պարզապես բախտը ուներ անելիք...
    Քեզ հիշում եմ, ներում ու հասկանում.
    Սերը մանկիկ էր, իսկ մենք խաղալիք:

Комментарии •