Բարկություն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 11 сен 2024
  • Քարոզիչ` Տեր Խորեն քահանա
    Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգևոր զրույց ամեն չորեքշաբթի ժ.19։00
    Բարկությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Բարկանալուց առաջ եկեք մի քիչ խորհենք. միգուցե՞ հենց մենք ենք սխալ:
    Օդանավակայանում աղջիկը սպասում էր իր չվերթին: Չվերթը հետաձգվել էր, և նա ստիպված էր մի քանի ժամ սպասել ինքնաթիռին: Նա գնեց գիրք, մի տուփ թխվածքաբլիթ և տեղավորվեց բազկաթոռներից մեկին՝ ժամանակն անցկացնելու մինչև թռիչքը: Կողքի բազկաթոռն ազատ էր, իսկ հաջորդ բազկաթոռին նստած էր մի տղամարդ, ով ամսագիր էր ընթերցում: Աղջիկը թխվածքաբլիթ վերցրեց, տղամարդը՝ նույնպես: Դա աղջկան բարկացրեց, սակայն նա ոչինչ չասաց և շարունակեց ընթերցել: Եվ ամեն անգամ, երբ աղջիկը թխվածքաբլիթ էր վերցնում, տղամարդը նույնպես վերցնում էր: Աղջկան դա զայրացնում էր, սակայն նա չէր ուզում պատմություն սարքել մարդաշատ օդանավակայանում:
    Երբ մնաց ընդամենը մեկ թխվածքաբլիթ, աղջիկը մտածեց. «Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվարվի այս անշնորհք մարդը»:
    Կարծես թե կարդալով նրա մտքերը՝ տղամարդը վերցրեց թխվածքաբլիթը, կիսեց և կեսը մեկնեց աղջկան՝ առանց հայացքը բարձրացնելու: Դա արդեն չափազանց էր. աղջիկը վեր կացավ, վերցրեց իրերը և հեռացավ: Հետո, երբ արդեն ինքնաթիռ էր նստել, ձեռքը տարավ պայուսակը՝ ակնոցը հանելու և դուրս բերեց թխվածքաբլիթի տուփը… Հանկարծ հիշեց, որ ինքն իր թխվածքաբլիթի տուփը պայուսակում էր դրել: Իսկ տղամարդն, ում ինքն անշնորհք էր համարել, կիսել էր նրա հետ իր թխվածքաբլիթներն առանց բարկության, պարզապես որովհետև բարի էր: Աղջիկը շատ ամաչեց և զղջաց, սակայն այլևս հնարավորություն չուներ իր սխալն ուղղել
    Աղբյուր` qahana.am
    #տերխորեն #բարկություն #խրատ #հոգեւորզրույց #սուրբհովհաննես

Комментарии • 9

  • @Salpi-cc7gk
    @Salpi-cc7gk 15 дней назад +2

    Փառք Աստծո որ հավաքվել եք Աստծո խոսքի համար Աստված Օրհնի Խորեն Եղբայրը և հավաքված Քույր Եղբայրները
    խնդրում եմ մասնակիցները խնբակյին չխոսեն չի հասկացվում
    Տիրոջ Օրհնությունը բոլորիտ հետ լինի
    🕊🕊🕊CA

  • @GayaneAvetyan-je2ib
    @GayaneAvetyan-je2ib 27 дней назад +1

    SHNORHAKALUTYUN ZEZ.

  • @meripoghosyan1987
    @meripoghosyan1987 Месяц назад +1

    Շնորհակալ եմ🙏

  • @hovhannesjaghatspanyan6542
    @hovhannesjaghatspanyan6542 Месяц назад +2

    ❤❤❤

  • @ՀԱՐԳԵՆՔՍԻՐԵՆՔՄԵԿՍՄՅՈՒՍԻՆ

    ԱՄԵՆ🙏🙏
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ❤❤

    • @ArmanBalyanZhorai
      @ArmanBalyanZhorai  Месяц назад +1

      @@ՀԱՐԳԵՆՔՍԻՐԵՆՔՄԵԿՍՄՅՈՒՍԻՆ խնդրեմ

    • @user-zx1tz1uu7o
      @user-zx1tz1uu7o 24 дня назад

      @@ArmanBalyanZhoraiներեցեք, ես հարց էի պատրատել բարկության մասին,որը ինձ շատ է մտահոգում, կխնդրեմ եթե հարմար է պատասխանել,շնորհակալություն🙏

  • @user-gq5qm3xt7p
    @user-gq5qm3xt7p Месяц назад +1

    ❤❤❤