Deep Parenting | ԴԱՎԻԹ ՅԱՆ / DAVID YANG
HTML-код
- Опубликовано: 4 окт 2024
- Դավիթ Յանը աշխարհի ամենահայտնի հայերից է ՏՏ, արհեստական բանակության և ռոբոտաշինության ոլորտներում՝ իր հիմնած և միլիարդաների կապիտալ ունեցող տասնյակ ընկերություններով։ Դավիթը պատկերացնում է աշխարհը մեզանից լրիվ այլ կերպ՝ մեծ ու ռոբոտների հետ սերտ համագործակցության մեջ։ Դավիթի հետ զրուցեցինք երեխաներին փոքրուց ճիշտ սնվելու սովորույթներ փոխանցելու կարևորության, ռոբոտների հետ նույն տան մեջ ապրելու, արհեստական բանականության հետ լեզու գնտելու ու ապագայի աշխարհը հանգիստ կիսելու, կրթության արդի դերի և մի քիչ էլ Երևանում անցկացրած նրա մանկության հուշերի մասին։ Դավիթ Յանի գրած գիրքը, որի մասին խոսում ենք փոդքաստին՝ a.co/d/hHjVvY2
🔴 RUclips bit.ly/3PxYd5p
🟢 Spotify spoti.fi/3ZcyMth
🟣 Apple Podcasts apple.co/3sKFYki
⚪ Google Podcasts bit.ly/48bOLvU
---------------------------------------
ՀՈՎԱՆԱՎՈՐ
🟧 Idram Junior
Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն
Ներբեռնե՛ք հավելվածը այստեղ 👇
idramjr.page.l...
www.idram.am/i...
/ idramjunior
/ idramjunior
ՀՈՎԱՆԱՎՈՐ
🟨 InSport Wellness Center
Երբ սպորտն ապրելակերպ է
Promocode: Deep Parenting ➡️ Զեղչեր!
www.insport.am
Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Պարույր Սևակ 8/3
Հեռ. 044449449
/ insport.wellness
/ insport.wellness
Կապան, Արզումանյան 111/1
Հեռ. 041449449
/ insport.syunik
/ insport.syunik
ՀՈՎԱՆԱՎՈՐ
🟩 Libra Psychological Support Center
/ libra_psychological_su...
/ librapsychology
-------------------------------
Շնորհակա՛լ ենք ԲՈԼՈՐԻՆ, ովքեր նվիրատվություններով աջակցում են մեր փոդքաստին․ ❤️ Անի Հարությունյան, Մարիամ Սարգսյան, Կատերին Առաքելյան, Դավիթ Յերիցյան ❤️ Մեզ աջակցելը շատ հեշտ է՝ parenting.am կայքում, վերևի կանաչ կոճակով։
Հետևե՛ք մեզ սոցցանցերում💟Parenting School Armenia
/ parentingarmenia
/ parentingarmenia
-----------------------------
0:01 Անոնս. կարևորը մեկ րոպեում
2:13 Հյուրի մասին, ողջույն
4:35 Ի՞նչն է նրան և երեխաներին կապում այսօր Հայաստանի հետ
7:36 Առողջ սնունդ ըստ Դավիթ Յանի, սննդային սովորույթների կարևորության մասին
15:07 "Հիմա ես ուտում եմ՝ ինչ ուզում եմ" գրքի մասին
21:12 Կյանքը ռոբոտների և արհեստական բանականության հետ
29:52 Պետ՞ք է վախենալ ռոբոտներից
37:16 Կրթության ապագան․ ինչպիսի՞ն է այն և ի՞նչ պետք է սովորեն մեր երեխաները։
46:07 Դավիթի երեխաների նախասիրությունների մասին
49:20 Երևանում անցկացրած մանկության հուշերը
Հիացած եմ մեր հաղորդավարի գրագետ խոսքով։ Շատ պատրաստված է ու բանիմաց։ Իսկ անգլերենով տարվող զրույցը շատ տպավորիչ էր։ հիացած եմ, բռավո
Հիանալի հաղորդում է կուզենաի շարունակական լինի շաբաթ գոնե 2 անգամ😊 շատ ուսուցողական է։ ❤ Սիրելի հաղորդավար կկիսվեք ինչպես էք սովորել անգլերեն😊 ինչ մեթոդներ էք կիրառել որ այդպես հիանալի խոսում եք😊
Աննա ջան հրաշալի է հնչում ձեր անգլերենը, շատ կարևոր զրույց էր
Ինչքան բան էնք ձեզանից սովորում
Այսպիսի փոդքաստը նույնիսկ երեխաներին տալիս է մոտիվացիա բացահայտելու աշխարհը, իսկ ծնողներին ամեն անգամ վերանայել վերագտնել ծնողավարությունը։Շնորհակալ եմ-ը ախր այնքան քիչ է Ձեր համար
Դավիթին լսելիս, կարծես ապագան երևում է , շնորհակալ եմ ամեն անգամ էլ ավելի հետաքրքիր լինելու համար, հիացած եմ Ձեզանով Աննա ջան ❤️❤️❤️։
Շնորհակալ եմ շատ,ընտիր էր, ինչպես յուրաքանչյուր հաղորդումդ, հիանում եմ
Ինչպես միշտ հրաշալի հաղորդում էր: Անգլերենն ընդհանրապես չխանգարեց լրիվ դիտել, հսսկանալ ու հավանել: Շնորհակալություն
Որ ձեր բոլոր հյուրերին շատ հետաքրքիր էր լսել, դա անխոս. Բայց Դավիթի հետ զրույցը կարծես այլ աշխարհ տարավ.
Հրաշալի գրագետ զրույց: Շնորհակալ եմ , նման որակի եթերների համար:
Ձեզ անսասան եթեր ❤❤:
Շնորհակալություն , շնորհակալություն, շնորհակալություն:
1. Այո , ինչ խոսք մեր օրերում ընդունել , որ աղը , շաքարը , սպիտակ հացը, ճարպերը վնասակար են դժվար է, ինչպես նաեւ դժվար է դրանց դեմ պայքարելը , երբ շուրջբոլորը սարսափելի տարածված է ։ Շաքար կա ամեն տեղ ։
Ռոբոտների հետ ապրելը ինձ էլ է վախեցնում ։
Շատ սիրեցի, որ Դավիթը խորհուրդ տվեց երեխաների հետ կապված ինչ մասնագիտական կրթության տալ։
Շնորհակալուլթյուն հարցազրույցի համար 💫
Սովորել սովորեցնելը❤❤Համեստություն է հորդում։ Էլի շնորհակալ եմ բովանդակային ու խորը զրույցների համար❤
Շատ ուսուցողական հանդիպում,հարցազրույց։Այն ինչ կիրառում ենք հիմա մենք մեր ընտանիքում,մեկ անգամ ևս համոզվեցի որ ճիշտ ենք,ձեր շնորհիվ, շնորհակալ եմ Ձեզնից
Շատ շնորհակալ եմ այս հաղորդման համար,այսօր իմացա այն' ինչը չգիտեի 😊
Զարմանալի էր 😮😮😮
40 տարօ հետո սա կնայվի որպես հարցազրույց լեգենդի հետ, ով գիտեր շատ վաղուց ինչ է սպասվում մեզ))) Ապրեցի մտահոգ հիացմումք😮
Ինչպես միշտ՝ շատ հետաքրքիր և բովանդակալից զրույց էր։ Շաաատ հարցերում մտորելու տեղիք տվեց, շաատ հարցեր ե զգացողություններ վերանայելու ազդակ տվեց։ Որքան էլ կա վախ, անորոշության զգացողություն, ամեն դեպքում պետք է գիտակցենք, որ սա է մեր ներկան և մեր սերունդների ապագան։ Անչափ շնորհակալություն, Աննա ջան, որ մեզ հնարավորություն եք տալիս լինել տեղեկացված, կիրթ և գիտակից ծնողներ։
Հայ իրականության մեջ շատ են հանդիպում ծնողներ որ ասում են. Ամոթ ա, մի լացի. Մեծ տղա ես, մի հուզվի. Հասուն աղջիկ ես իրա մեջ ինչ ես հավանել? Իրեն մի սիրի, մեկ այլ տղայի սիրի.... և այլն։ Ոտնահարելով իրենց երեխայի զգացմունքները մինչև անգամ հասուն տարիքում։ Իսկ այս մարդիկ հաշվի են նստում արհեստական բանականություն ունեցող, ոչ կենսաբանական էակ ` ռոբոտի զգացմունքների հետ։ Պարզապես ապշեցնող է😊
Շնորհակալ եմ անչափ այս հարցազրույցի համար ❤
Anna Jan, շնորհակալություն այս սիրուն հառցազրույցի համար! The public health impact of sugar on children is immense and detrimental. Eating better for you fresh foods is essential and setting up your microbiome early is so key. Glad to hear this is being discussed. Each 8 oz soda typically contains 18 packets of sugar!
Շնորհակալ ենք անչափ❤
Շատ կցանկանայինք Ձեր հյուրի կարգավիճակում տեսնել, լսել Արա Վլադիմիրովիչին։
Դեռ չենք կարողացել Աննային դրանում համոզել ))) Հրաժարվում է )
Երևի մինչև էս պահին ամենա relatable հյուրն էր ինձ համար: Բարձացրեց ինձ ամենա կարևոր արժեքներից մեկի թեման՝ diversity: շնորհակալության
❤❤❤
Շնորհակալություն♥
ահավոր տպավորված եմ😮շոկի մեջ եմ 😅 Լիքը նոր բաներ իմացա ,ու մի ամբոջ օր վերլուծություններ արեցի իմ մեջ
Շնորհակալ եմ այսքան որակով պոդկաստի համար ❤
Աննա ջան, շնորհակալություն ❤
Զարմանում եմ, ինչպե՞ս կարող է նման հրաշք ալիքը այսքան քիչ բաժանորդներ ունենալ։ Ամեն մի փոդքաստ գանձ է, անվճար դաս, որի համար յուրաքանչյուրս պետք է ուրախ լինենք։ Շնորհակալ եմ Ձեզ, առաջին հերթին Ձեր գոյության և հետո այս նախագիծը կյանքի կոչելու Ձեր համարձակության համար։
Ասեք է, ասեք, Տաթև ջան․․․ ))) Հայաստանում բաժանորդագրվելը խնդիր է միայն, որովհետև պիտի հեռախոսով login եղած լինեն իրենց google օգահաշվի մեջ, իսկ այ դա արդեն մեծ խնդիր է )))
Ասել թե միայն նայել և լսել եմ սուտ կլինի,այս 54 րոպեների ընթացքում զարմացել,վայելել անգամ վախեցել եմ😁։Շատ հետաքրքիր,բովանդակալից զրույց էր,դե իսկ հաղորդավարի մասին խոսելիս կլռեմ🤫 կիրթ,հանգիստ,դրական աուրայով….Կեցցեք ստացված զրույց էր👏👏
Հիանալի նախագիծ, հիացած եմ 🎉
Անչափ հետաքրքիր էր
Thank you both for such an amazing interview.
I wanted to write down all the subjects that you were talking about, but I picked the most insightful thoughts for me:
- Education should be focused on diversity and collaboration
- Learn how to learn
- Children should perfect in any area
- Be open minded and embrace diversity in anything, like tools, subjects, culture. You will embrace the world as "Us"not "You"
- Learn fast fail fast, be open to fail, it's a part of innovation, development.
Wow, կեցցե՛ք, Քրիստինա ջան, շնորհակալ ենք այս հավես ամփոփման համար
Ամենաշատը տպավորված եմ կրթության հետ կապված հատվածով, քանի որ ինքս վերջերս անընդհատ մտորում եմ կրթության ապագայի հետ կապված(չնայած բալիկս դեռ 2տարեկան չկա):
Իսկ ընդհանուր առմամբ զրույցի յուրաքանչյուր րոպե տպավորիչ էր, կարծես ամբողջությամբ լցված եմ այդ տպավորություններով ու չեմ կարողանում քնել😅
Շնորհակալ եմ այս անսահման օգտակար, արդյունավետ ծրագրի համար, որ անում եք ձեր թիմով, ուղղակի երախտապարտ եմ այն ամենի համար, որ սովորում եմ ձեր շնորհիվ❤
❤❤❤🤝👏👏👏👏բռավո
Անչափ շնորհակալ եմ ձեր կատարած ահռելի աշխատանքի համար։ Միշտ կարդում էի անգլերեն հոդվածներ, ռուսերեն գրքեր, հաղորդումներ էի դիտում, ու զգում այս թեմայի բացը մեզ մոտ։ Նույնիսկ միշտ մտածում էի ինչու մենք չունենք parenting բառը։ Շնորհակալ եմ այդ հիանալի ծնողավարություն բառի համար։ Դե իսկ հյուրի հետ գնացինք ապագա, անհավատալի է պատկերացնել միջին վիճակագրական հայկական ընտանիք, սկեսուր սկեսրայր, ու ռոբոտ)) Աննա ջան, ամեն անգամ ավելի եմ հիանում Ձեզնով։ Այս անգամ ինձ զարմացրեց հիանալի անգլերենին տիրապետելը 🤗
Սեդա ջան, ինչքա՜ն հաճելի էր կարդալ ձեր անդրադարձը․․․ Անպայման կփոխանցենք Աննային ձեր բարի խոսքը։ Ու երջանիկ ենք, որ ձեզ նման գիտակից, կրթված ծնողներ են մեզ հետևում։
Было время когда в нашем любимом Ереване ,жили и учились такие личности как Давид Ян и многие другие . Сейчас к сожалению редко можно в встретить подобных личностей в Ереване . К сожалению эти 30 лет ,образование у нас было не в почете ( Я мечтаю о том времени ,когда у нас будут жить и созидать такие личности . И для наших детей ,они будут герои . И на них будут ориентироваться наши дети .❤
First of all let me tell you that your English is very good Anna! Thank you so much for this amazing podcast. It’s a pleasure listening to you and your guest. Thank you for all of this information you shared and provided to us. I like it very much when David talked about the food and how it impacts our health and lives. I think more people should talk about it so parents can understand how important the food is for kids and they can make better choices! ❤sending positive energy and lots of love to your way! Thanks again
Հարգելի´ Օգտատեր, Դուք այն հետևորդներից մեկն եք ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր կենտրոնից` մարտ ամսվա ընթացքում: Մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` 094224223
@@ParentingSchoolArmenia անչա՜փ շնորհակալ եմ 🩷
Շատ հետաքրքիր թեմաներ ից խոսեցիք բացի ծնողավարությունից😅
Հաաա, երբեմն լինում են հյուրեր, որոնց Աննան շատ դժվար է բերում ծնողավարության թեմաներին, սա էլ էդ շարքից էր )) Այդպես մեկ էլ Արամ Փախչանյանի ու Հասմիկ Բաղրամյանի հետ եղավ․․․ Երևաի մարդիկ, որ շատ լայն աշխարհընկալում ունեն, շատ մեծ են մտածում, ծնողությունն իրենց համար փոքր թեմա է, դժվարանում են )))
Ես պարզապես ապշած են այն մտքից, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը ունենալ զգացմունքներ, մարդկային էությանը բնորոշ դրսևորումներ, նույնիսկ հարաբերություններ այն պարագայում, երբ դրանք մարդկանց մոտ ձևավորվում են միլիոնավոր նյարդային կապերի ձևավորման, կենսաբանական փորձի արդյունքում։ Այնուամենայնիվ ինձ համար շարունակում է մտահոգիչ լինել այս փաստը, որովհետև ինչպես հյուրը նշեց, եթե մենք չկարողանանք մեկ թիմ լինել, այո, դա կործանարար կլինի մարդկության համար, իսկ ես վստահ չեմ, որ մեր ապագա սերունդը կա կկարողանա անել։ Ռոբոտին արժեք փոխանցելուց առաջ նախ ինքդ դա պիտի կրես, փաստացի ներկայիս կյանքը տանում է հիմնային արժեհամակարգի արժեզրկմանը,,,,մտահոգիչ հարցեր են։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր զրույց էր, իսկ արժեքների պահպանման համար անձաբ ես սիրով կընթերցեի ձեր գրքերը )))շնորհակալություն։
Բարդ, նուրբ թեմա է, որից երևի շատերս իսկի գլուխ էլ չենք հանում, սիրելի Անուշ։ Հա, իսկապես, մտածելու շատ բան կա։ Միակ սփոփիչ բանը Դավիթի ու իր նման մարդկանց ոգևորությունը կամ հանգիստությունն է էս բոլոր թեմաներով։
Հարգելի´ Օգտատեր, Դուք այն հետևորդներից մեկն եք ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր կենտրոնից` մարտ ամսվա ընթացքում: Մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` 094224223
TXURA CHAT VOR ROBOTNERI HET EN MER EREXANER@APRELU
Հարգելի Աննա, շնորհակալություն բովանդակալից զրույցի համար, Ձեր յուրաքանչյուր հաղորդում կարևոր մեսիջ է մեզ՝ ծնողներիս համար: Ինչ վերաբերում է զրույցի թեմային, անկեղծ ասած վախեցնող է, արդյո՞ք այդ ոչ կենսաբանական էակները ավելի խելացի չեն համարի իրենց և մեր դեմ դուրս չեն գա
Բարդ, նուրբ թեմա է, որից երևի շատերս իսկի գլուխ էլ չենք հանում, սիրելի Սոֆյա։ Հա, իսկապես, մտածելու շատ բան կա։ Միակ սփոփիչ բանը Դավիթի ու իր նման մարդկանց ոգևորությունը կամ հանգիստությունն է էս բոլոր թեմաներով։
THATS SOOOO CRAZY.
Կարող ե՞ք շաբաթը մեկ հրապարակել փոդքաստ❤😍
Շատ կուզեինք, բայց ցավոք, ֆինանսապես դեռ մեզ դա թույլ տալ չենք կարող․․․
But then ... they broke up...
Omg 😂
How cute is this 🥹
Չեմ դադարի կրկնել, որ հրաշք նախագիծ է: Ամբողջ եթերը ժպիտը դեմքիս նայել եմ. երեխաների կրթության հետ կապված մանրկրկիտ մեկնաբանությունը, սննդի հետ կապված հարցերը( կարծես հաջողել եմ այս հացում), ռոբոտների հետ ապրելու դրական կողմերը... ուղղակի շնորհակալ եմ, որ մեզ ընձեռեցիք այս րոպեները:
Հ.Գ. Մորֆիուզ ա ինձ պետք 2 և 4 տարեկան բալիկներիս հետ գոյատևելու համար)))
Լավն էր ))))) Շնորհակալ ենք բարի խոսքի համար
Կարող ՞ Եք թարգմանությունը ձայնային սարգեք
Ցավոք, չունենք այդքան ռեսուրս․․․
Աննա ջան քո գրագիտությունը ինձ համոզեց բաժանորդագրվել ձեր ալիքին 😀։
Ախ․․․ շատ լավն էր )))