Yandex ծրագրավորան դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Yandex ծրագրավորան դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին Yandex ծրագրավորան դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ փակման հանդիսավոր միջոցառումը: Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրիում արդեն 7 տարի է՝ իրականացնում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում: Ուսուցումը Yandex-ի ծրագրավորման դպրոցում անվճար է: Այստեղ ավագ դպրոցականները ստանում են ծրագրավորողի բազային հմտություններ: Ուսուցման 7 տարիների ընթացքում դպրոցը 414 շրջանավարտ է տվել: 2023-2024 թթ. շրջանավարտները 59 են: Ծրագրի նպատակն է ուղղորդել դպրոցականներին ծրագրավորման ոլորտ, նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել նորագույն տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև զարկ տալ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Ուսուցման ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում) և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով: Միջոցառման ընթացքում շրջանավարտները ներկայացրեցին իրենց կողմից ստեղծած աշխատանքները: Մեկամյա ուսումնառության ավարտը արժևորվեց վկայականներով: Դասընթացները վարող մասնագետները վերապատրաստվել են Yandex-ում: Նախաձեռնության հեղինակները վստահ են՝ ծրագիրը շարունավելու է: Ակնկալում են ուսանողների թվի մեծացում:

Комментарии •