📌Ինչու՞ են տապալվում վերջին երեք տարվա ընդդիմադիր շարժումները և ինչպե՞ս հաղթահարել այդ իրավիճակը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 июн 2024
  • Քաղաքական քննարկում Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում
    ✔️Բովանդակության խնդիրը:
    Լիարժեք և հետևողական հակադրություն չի ստեղծվում առկա քաղաքական կուրսին, հատկապես պատերազմի և խաղաղության, Հայաստանի սահմանների, Արցախի հարցերում:
    Սրա փոխարեն պետք է հստակ ու արմատական հակադրություն կառուցվի եղած քաղաքականությանը, որի հիմքում կլինի այն պնդումը, որ ելքն իրավիճակից միայն ուժայինն է, և ուժային պայքարում հայ ժողովուրդը պետք է տանի հաղթանակ:
    ✔️Տեխնոլոգիայի խնդիրը:
    Անընդհատ փորձ է արվում կրկնօրինակել 2018 թվականը: Դա սխալ է, որովհետև տեխնոլոգիան չէր 18-ի հաջողության պատճառը: Դա սխալ է նաև, որովհետև ակամայից ընդունում ես Նիկոլի և իր «հեղափոխության» գերակայությունը:
    Տեխնոլոգիան չպետք է ֆետիշացվի, այլ պետք է ընտրվի ըստ իրավիճակի:
    2018-ի գաղափարախոսությունը, միֆը պետք է հաղթահարվի:
    Պետք է հստակ գնահատվի, որ 2018-ն ի վերջո սխալ էր և վերածվեց չարիքի:
    ✔️Մեթոդի խնդիրը:
    Նորից կրկնվում է 2018-ի մոդելը՝ թույլ կազմակերպված, «տարերային», զուտ փողոցային շարժում, որը չունի հստակ կառուցվածք և գաղափարախոսություն: Դա կարողացավ հաղթել 18-ի յուրահատուկ պայմաններում միայն: Բայց դրա հետևանքները շատ ծանր նստեցին երկրի վրա` կառավարությունը ձևավորեց մի թիմ, որը կազմակերպված չէր, պատրաստ չէր իշխանություն ստանձնելու և չուներ երկիր կառավարելու գաղափարախոսություն ու ծրագիր:
    Պետք է սրա փոխարեն հստակ դրվի կազմակերպված քաղաքական ուժի և շարժման խնդիրը, որը պետք է ունենա իր հստակ կառուցվածքը, գաղափարը, ծրագիրը: Այս Ուժը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ձևավորելու կառավարություն՝ ոչ թե անցումային, այլ լիարժեք, և ստանձնել պատասխանատվություն:
    ✔️Երևանակենտրոնությունը:
    «Բոլոր հարցերը լուծվում են Երևանում» պնդումը, որով Բագրատ Գալստանյանը շարժու��ը Նոյեմբերյանից՝ ուժային պահի կենտրոնից, բերեց Երևան ու այստեղ ցրեց էներեգիան, մինչ Ալիև-Փաշինյանական սահմանազատումն անցկացվեց Նոյեմբերյանում:
    Հարցերը լուծվում են նաև, բայց ոչ միայն Երևանում:
    ✔️Հայացքի խնդիրը:
    Ուղղված է դեպի հետ, չի քննադատվում բավարար կերպով ու չի բացահայտվում, որ խնդիրը ոչ միայն 2018-ն էր, այլև դրան նախորդող՝ ամբողջ հետսովետական Հայաստանի շրջանը:
    Պետք է հստակ գնահատական տրվի Երրորդ Հանրապետությանը և խզում կատարվի դեպի նոր Հայաստան:
    ✔️Միջազգային քաղաքականության հարցերը:
    Ռուս-ադրբեջանական համագործակցության անտեսումը:
    Պետք է հստակ գնահատվի միջազգային իրավիճակը, միաժամանակ բացառվի որևէ արտաքին կողմնորոշում:

Комментарии • 5

  • @edgarabgar4633
    @edgarabgar4633 День назад +2

    Պարոն Աղայանը շատ հետաքրքիր լուծում է առաջարկում: Ընհանուր շատ շնորհակալություն Մարտական Եղբայրությանը նման բովանդակալից խանդիպումներ կազմակերպելու համար:

  • @arshaluyszetyan6770
    @arshaluyszetyan6770 День назад +1

    Աժբն ոնց է լավ է

  • @anahitkhachatryan711
    @anahitkhachatryan711 2 дня назад +1

    Ձեր արածն ինչ է՞ Չի երևում,

  • @vahansargsyan4776
    @vahansargsyan4776 23 часа назад +1

    Կներեք անմիջականությանս համար, բայց այդ մորուքով և ակնոցներով մարդը որքան՞ շատախոս է, ուղղակի գլուխ է արդուկում։