Rouben Matevosyan - Im Ani (Armenian song)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • «Իմ Անի»․ խոսք՝ Գարիկ Բանդուրյանի, երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի։ Երգում է Ռուբեն Մաթևոսյանը։
    Երգի խոսքերը՝
    Նորից ինչպես ուխտավոր
    Ծունկ եմ իջել քո շեմին
    Ու նայում եմ լուռ ցավով
    Ավերակված քո դեմքին:
    Խեղված դեմքով էլ դարձյալ
    Վեհաշուք ես դու մնում,
    Ու, քեզնով ես հիացած,
    Փառքիդ օրերն եմ հիշում:
    Ներիր, որ ուշ եմ այսքան,
    Մոտդ գալիս, իմ Անի՛,
    Թեկուզ ամեն օր էլ գամ,
    Իմ կարոտը չեմ առնի:
    Թե քեզ մտքիցս էլ հանեմ,
    Բայց իմ սրտից չեմ հանի,
    Կյանքս մատաղ քեզ անեմ,
    Միայն շնչես, իմ Անի՛:
    Հիմա քամին է փարվում
    Քո վիրավոր ափերին,
    Ու անձրևն է գուրգուրում,
    Սրբում փոշին դարերի:
    Ախուրյանն էլ մոլորված
    Քո սուրբ փեշերն է լիզում,
    Փրփուրի մեջ նա կորած,
    Փառքիդ օրերն է նա հիշում:

Комментарии • 4

  • @angelahovakimyan7010
    @angelahovakimyan7010 Год назад +1

    Ես տեսա Անին. սարսռացի, սառեցի, պարտադրված հեռացա.....😢😢😢😢😢

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 Год назад +4

    Մենք այսօր չունենք Ռուբեն Մաթևոսյանի կատարման որակին մոտ որևէ կատարում։ Միայն Համլետ Գևորգյանի հին կատարումների մեջ կա, մոտ որակ։

  • @anrigrigoryan810
    @anrigrigoryan810 Год назад +2

    Ays mardy legend e

  • @setademirdjiangulbenkian2138
    @setademirdjiangulbenkian2138 2 года назад +4

    Հիանալի նուագախումբ իր շնորհալի երգիչին հետ: Շատ ու շատ շնորհակալ եմ:🌞