էմփիռեյ - Քամի EMPYRAY Qami

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 сен 2024
  • Երգը Ռուբեն Հախվերդյանի (1972 թ)
    Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում,
    Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում,
    Ու իմ սերը պոկված ճյուղի, պոկված ճյուղի, ճյուղի նման
    Օրորվում է աշնան քամուց, աշնան քամուց, աշնան քամուց:
    Օ քամի, քամի, պոկիր իմ սերն առանց ցավի,
    Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
    Թող վերքը ցավ չպատճառի, ծառին թող ցավ չպատճառի:
    Ախ գոնե լաց եղիր, դե թեկուզ ձայն ասիր,
    Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր,
    Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
    Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր,
    Աստղերը բացել են աչքերը ու նայում են ապշած մեր վրա,
    Մի սպանեք, մի սպանեք ձեր սերը,
    Դուք երկրորդը էլ չեք ունենա:
    Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում,
    Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում,
    Լուսնի աղոտ արտացոլում, աչքերիդ մեջ, աչքերիդ մեջ,
    Դեմքիդ ժպիտը հուսահատ, հույսերին վերջ, հույսերին վերջ,
    Օ քամի քամի պոկիր իմ սերն առանց ցավի,
    Հետո համբուրիր պլոկված կեղևը ծառի,
    Թող վերքը ցավ չպատճառի, ծառին թող ցավ չպատճառի:
    Ախ գոնե լաց եղիր, դե թեկուզ ձայն ասիր,
    Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր,
    Ախ գոնե լաց եղիր, մե թեկուզ ձայն ասիր,
    Բայց այդպես մի նայիր, բայց այդպես մի նայիր,
    Աստղերը բացել են աչքերը ու նայում են ապշած մեր վրա,
    Մի սպանեք, մի սպանեք ձեր սերը,
    Դուք երկրորդը էլ չեք ունենա:

Комментарии • 59