Վաղ ամուսնությունները Վրաստանում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 30 сен 2024
  • 2023 թվականի հոկտեմբերի 6-ին 14-ամյա Այթաջ Շախմարովան փորձել է փախչել «ամուսնու» տնից, երբ վերջինս ատրճանակով մի քանի անգամ կրակել է նրա վրա։ Աղջիկը տեղում մահացել է։ Այս դեպքը տեղի է ունեցել Կախեթիի շրջանի Լամբալո գյուղում։ Այս գյուղում էր ապրում Այթաջի «ամուսնու» ընտանիքը։ Հետաքննությունը պարզել է, որ 14-ամյա Այթաջը երկու ամիս հարկադիր ամուսնության մեջ է ապրել 28-ամյա Ասիմ Ասլանովի հետ։
    Նա Դմանիսի շրջանի Ուսեինքենդի գյուղից էր։ Այս տարի Այթաջը պետք է գնար իններորդ դասարան, սակայն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո աղջիկն այդպես էլ չներկայացավ դպրոց։ Բոլորը գիտեին, որ նա «ամուսնացել է»։ 14-ամյա աղջկա ամուսնությունը հայտնի էր ինչպես հայրենի գյուղում, այնպես էլ «ամուսնու» գյուղում, որտեղ ապրում է ավելի քան 600 մարդ, բայց ոչ ոք ոչ մի խոսք չէր ասել այդ անօրինական «ամուսնության» դեմ։
    t.ly/8pG0D
    JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։
    Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում:
    Այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը:
    Հետևեք մեզ
    Ֆեյսբուքում՝ / jamnews.armenia
    Ինստագրամում՝ / jamnewsarmenian
    Թվիթերում՝ / jamnewsarmenian
    Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը:
    Աջակցեք JAMnews-ին՝ jam-news.net/a...

Комментарии •