Հովհաննես Շիրազի Ղարաբաղի ողբը Ղարաբաղը մորս կանչն է. Ինձ է կանչում հույսով տրտում, Ղարաբաղը իմ կանաչն է` Կարմիր, բայց սև ունի սրտում…. Դու էլ, դառած կռվածաղիկ, իմ բալիկն ես ա՛յ Ղարաբաղ, Մեղրըդ օտար մեղվին տվող իմ ծաղիկն ես այ Ղարաբաղ, Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛, Երկուսիս մեջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ: Քանի՜ բաժան դաժան տարի Հայ բերանին ա՜խ ես դառել, Փոխել հայոց անունըդ Արցախ, օտար Ղարա բաղ ես դառել, Դարձել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես դառել, Էլ չեմ կարող վիշտըս լռել, վա՜յ ինձ ու քեզ, հա՛յ Ղարաբաղ: Դեռ էն գլխից հայոց հող ես, աստվածընծա՛ իմ լեռնաձոր, Քո դրախտից ձեռ քաշող հայն` հայոց վայն է, ո՛վ մեղրածոր, Թե եղբայր են` ինչու՞ են քեզ մեր մեջ դարձրել կռվախնձոր, Աստվածընծան ինչպե՜ս թողնես սատանային փայ, Ղարաբաղ: Կթառամես անտիրական` այգեպանիդ ձեռքից զատված, Շիքյաստի ես խաբված լսում` Կոմիտասիդ երգից զատված, Քեզ չեն թողնի իշխան մնաս` մայր Սևանիդ գրկից զատված, Քեզ կուլ կտան մուղամները, զառդ կանեն զա՛յ, Ղարաբաղ: Դու՛ չես ջոկվել, քեզ խլել են, որ մոռանաս երգերն հայոց, Ձորերիդ պես խորացել են անդնդախոր վերքերն հայոց, Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պես վե՛ր բռունցքվեն ձեռներն հայոց. Որ չթողնեն հայոց արծիվն օտար ծովին ճա՛յ, Ղարաբաղ: Բա՛ց աչքերդ, անդու՛նդը տես, ե՛կ, մի՛ ձուլվիր օտար զարմին, Իմ տարագի՛ր հայոց կռունկ, ե՛կ, խառնվիր քո երամին, Մեզ չի՛ կարող մահն էլ զատել, մի հոգի ենք ու մի մարմին, Դու իմ Կարսի, իմ Սասունի, իմ Մասիսի թա՛յ, Ղարաբաղ: Մենակ դու չես որ դիմանամ. Յոթը դրախտ ունեմ խլված, Վանա ծովը, Կարսն ու Վանը, Սիփան սարը, Անին փլված, Հայկ նահապետ Մասիսի հետ դեռ բանտում ես` ծունկը ծալված,- Տարտարոս է Տարոնը դեռ, ու՞ր ես, Ավարա՛յր Ղարաբաղ… Ասում են. Թե շեն է կյանքըդ. առանց ազգի շենն ի՞նչ անեմ. Երբ չի զնգում հայոց լեզվով` գինով թասի ձենն ի՞նչ անեմ. Հյուսիսն ինքն էլ սառցալուռ է, էլ իմ անզոր քենն ի՞նչ անեմ.- Գինիդ օտար թասն է խմում, արցունքըդ` հայը, հայ Ղարաբաղ: Բարեկամը որ քեզ խլեց, էլ թշնամին բան կտա՞ ետ, Թե լուռ մնա քար աշխարհը` չարը Կարս ու Վան կտա՞ ետ, Ի՞նչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ, ասեմ` Նախիջևան կտա ետ, Մոլորվել եմ ես էլ քեզ պես, պի՜ղծ է աշխարհն, ա՛յ Ղարաբաղ: Քանի իմ հողն ինձ չեք տվել` ձեզ ելուզակ պիտի ասեմ, Ավարայրի Վարդան դառած` ես ձեզ Վասակ պիտի ասեմ, Երբ իմ բոլոր հողերն ինձ տաք` ձեզ հրեշտակ պիտի ասեմ, Պիտի պաշտեմ ողջ ազգերիդ, երբ որ չասեմ վա՜յ Ղարաբաղ: Դու էլ հայոց գրկից խլված իմ բալիկն ես, ի՛մ հեռավոր, Պոռնկաշուրթ բախտի ոտքին խաղալիք ես, ի՛մ լեռնաձոր. Բայց իննչքան էլ բալիկիս պես մեր մեջ մնաս կռվախնձոր` Շիրազն ասաց` աշխարհն անցնի` հայ գալիք ես, հա՛յ Ղարաբաղ:
Hay fedayinner jan fedayinner super
ԵԼԻՐ ԴՈՒ ՆԺԴԵՀ
Գիշեր ու ցերեկ, դուն լե քուն չունիս,
Քո էրզի մէջը կռիւներ գենիս,
վայրէնի քրտերուն բոցով վարուեցիր
Քո ահու թուրքեր երդիկ փակեցին:
Ելիր դու մեր քաջ Նժդեհ, Նժդեհ Գարեգին,
Ելիր քո կամքով փրկէ, փրկէ հայերուն,
Արցախ կարօտցերէ ձիուտ ոտներուն,
Մշու դաշտերուն բերիս վառ գարուն:
Աւան չմնաց դուն արշաուեցիր,
Անթիւ անհամար թուրք կոտորեցիր,
Մոսին ու Վահան Սյունիք ղրկեցիր,
Կրծքիդ խաչերի թիւն ավելացրիր:
Ելիր դու մեր քաջ Նժդեհ, Նժդեհ Գարեգին,
Ելիր քո կամքով փրկէ, փրկէ հայերուն,
Արցախ կարօտցերէ ձիուտ ոտներուն,
Մշու դաշտերուն բերիս վառ գարուն:
Հերոս ծնուեցիր հերոս զոհուեցիր
Անվախ կռուեցիր անյաղթ մնացիր
Աստուած կը կանչիմ իմ նժդեհ նժդեհ Գարեգին
Առնիս յարութիւն օգնիս հայրերին:
Ելիր դու մեր քաջ Նժդեհ, Նժդեհ Գարեգին,
Ելիր քո կամքով փրկէ, փրկէ հայերուն,
Արցախ կարօտցերէ ձիուտ ոտներուն,
Մշու դաշտերուն բերիս վառ գարուն:
Lilit Bravoooo^_^
Հովհաննես Շիրազի
Ղարաբաղի ողբը
Ղարաբաղը մորս կանչն է.
Ինձ է կանչում հույսով տրտում,
Ղարաբաղը իմ կանաչն է`
Կարմիր, բայց սև ունի սրտում….
Դու էլ, դառած կռվածաղիկ, իմ բալիկն ես ա՛յ Ղարաբաղ,
Մեղրըդ օտար մեղվին տվող իմ ծաղիկն ես այ Ղարաբաղ,
Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛,
Երկուսիս մեջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ:
Քանի՜ բաժան դաժան տարի Հայ բերանին ա՜խ ես դառել,
Փոխել հայոց անունըդ Արցախ, օտար Ղարա բաղ ես դառել,
Դարձել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես դառել,
Էլ չեմ կարող վիշտըս լռել, վա՜յ ինձ ու քեզ, հա՛յ Ղարաբաղ:
Դեռ էն գլխից հայոց հող ես, աստվածընծա՛ իմ լեռնաձոր,
Քո դրախտից ձեռ քաշող հայն` հայոց վայն է, ո՛վ մեղրածոր,
Թե եղբայր են` ինչու՞ են քեզ մեր մեջ դարձրել կռվախնձոր,
Աստվածընծան ինչպե՜ս թողնես սատանային փայ, Ղարաբաղ:
Կթառամես անտիրական` այգեպանիդ ձեռքից զատված,
Շիքյաստի ես խաբված լսում` Կոմիտասիդ երգից զատված,
Քեզ չեն թողնի իշխան մնաս` մայր Սևանիդ գրկից զատված,
Քեզ կուլ կտան մուղամները, զառդ կանեն զա՛յ, Ղարաբաղ:
Դու՛ չես ջոկվել, քեզ խլել են, որ մոռանաս երգերն հայոց,
Ձորերիդ պես խորացել են անդնդախոր վերքերն հայոց,
Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պես վե՛ր բռունցքվեն ձեռներն հայոց.
Որ չթողնեն հայոց արծիվն օտար ծովին ճա՛յ, Ղարաբաղ:
Բա՛ց աչքերդ, անդու՛նդը տես, ե՛կ, մի՛ ձուլվիր օտար զարմին,
Իմ տարագի՛ր հայոց կռունկ, ե՛կ, խառնվիր քո երամին,
Մեզ չի՛ կարող մահն էլ զատել, մի հոգի ենք ու մի մարմին,
Դու իմ Կարսի, իմ Սասունի, իմ Մասիսի թա՛յ, Ղարաբաղ:
Մենակ դու չես որ դիմանամ. Յոթը դրախտ ունեմ խլված,
Վանա ծովը, Կարսն ու Վանը, Սիփան սարը, Անին փլված,
Հայկ նահապետ Մասիսի հետ դեռ բանտում ես` ծունկը ծալված,-
Տարտարոս է Տարոնը դեռ, ու՞ր ես, Ավարա՛յր Ղարաբաղ…
Ասում են. Թե շեն է կյանքըդ. առանց ազգի շենն ի՞նչ անեմ.
Երբ չի զնգում հայոց լեզվով` գինով թասի ձենն ի՞նչ անեմ.
Հյուսիսն ինքն էլ սառցալուռ է, էլ իմ անզոր քենն ի՞նչ անեմ.-
Գինիդ օտար թասն է խմում, արցունքըդ` հայը, հայ Ղարաբաղ:
Բարեկամը որ քեզ խլեց, էլ թշնամին բան կտա՞ ետ,
Թե լուռ մնա քար աշխարհը` չարը Կարս ու Վան կտա՞ ետ,
Ի՞նչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ, ասեմ` Նախիջևան կտա ետ,
Մոլորվել եմ ես էլ քեզ պես, պի՜ղծ է աշխարհն, ա՛յ Ղարաբաղ:
Քանի իմ հողն ինձ չեք տվել` ձեզ ելուզակ պիտի ասեմ,
Ավարայրի Վարդան դառած` ես ձեզ Վասակ պիտի ասեմ,
Երբ իմ բոլոր հողերն ինձ տաք` ձեզ հրեշտակ պիտի ասեմ,
Պիտի պաշտեմ ողջ ազգերիդ, երբ որ չասեմ վա՜յ Ղարաբաղ:
Դու էլ հայոց գրկից խլված իմ բալիկն ես, ի՛մ հեռավոր,
Պոռնկաշուրթ բախտի ոտքին խաղալիք ես, ի՛մ լեռնաձոր.
Բայց իննչքան էլ բալիկիս պես մեր մեջ մնաս կռվախնձոր`
Շիրազն ասաց` աշխարհն անցնի` հայ գալիք ես, հա՛յ Ղարաբաղ:
SHAD LAV HRASHALY SDEGHZAGORZOOTOUNNER YEV LAV KATAROGHNER BRAVO AROGHJOOTOON YEV HAGOGHOOTOON SANGANOOM