Arabo Ispiryan - Kamavor (MINUS)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 янв 2019
  • Lyrics
    Ով կամավոր է գրվում, այն օրից հերոս է նա,
    Իր ազգի ազնիվ կռվում ամենամեծ հույսն է նա,
    Սիրահոժար, մահն աչքերին է գնում,
    Առյուծի պես է կռվում:
    Չի երազում ո՛չ անուն, ո՛չ ոսկի, ո՛չ գանձ,
    Հայրենիքն է իր հոգում սրբազանացած:
    Կռիվներ է մղում նա բոցերում անշեջ,
    Սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ:
    Քուն չունի, դադար չունի, բիրտ է ոսոխն անօրեն,
    Թե սարերում չլինի, գերի է կարծում իրեն:
    Նա զենքի հետ պսակվելու է գնում.
    Սիրահարված է կռվում:
    Չի երազում ո՛չ անուն, ո՛չ ոսկի, ո՛չ գանձ,
    Հայրենիքն է իր հոգում սրբազանացած:
    Կռիվներ է մղում նա բոցերում անշեջ,
    Սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ:
    Արի հոգի հայրենյաց, կամ երազկոտ պատանի,
    Աստված կանչեմ, թող նրա մուրազները կատարվի:
    Մի փամփուշտ կա՝ իր անունով է կրում,
    Նրա հույսով է կռվում:
    Չի երազում ո՛չ աթոռ, ո՛չ ոսկի, ո՛չ գանձ,
    Հայրենիքն է իր հոգում սրբազանացած:
    Կռիվներ է մղում նա բոցերում անշեջ,
    Սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ:
  • ВидеоклипыВидеоклипы

Комментарии •