ԳՆԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Հակառակորդին ջարդելու ձևերն էլ գիտենք
HTML-код
- Опубликовано: 1 ноя 2024
- ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի հիմնադիր, հրամանատար Գնել Հովհաննիսյանը պատմում է պարտության պատճառների մասին՝ նշելով, որ դրանցից շատերը շարունակում են առկա լինել բանակում։ Կրթություն, որ չի համապատասխանում մեր ժամանակների պատերազմի պահանջներին, բարոյահոգեբանական վիճակ, որի ուղղությամբ աշխատանք չի տարվում, զենք-զինամթերքի անտրամաբանական տրամադրում և այլն․ սրանք խնդիրներ են, որոնց ամեն օր առնչվում է մեր դիրքապահը։։
Հովհաննիսյանը խոսում է նաև գերի ընկած զինվորների, առհասարակ, գերի ընկնելու մասին՝ փաստելով, որ դա էլ պատերազմի անօտարելի բաղադրիչներից է, որին զինվորը պետք է պատրաստ լինի՝ պատրաստ լինի, որ չընկնի գերի, բայց ընկնելու դեպքում էլ իմանա անելիքը։
ԱՏԱՆ-ի հիմնադիր հրամանատարը հիշեցնում է, որ ուսումնական այս կառույցը հիմնադրելու նպատակը տեսական գիտելիքներն ապագա զինծառայողներին և աշխարհազորին գործնականում փոխանցելն էր, ինչն էլ այստեղ ակտիվորեն արվում է այսօր։ Նա փաստում է կրկին․ ամեն մարդ այսօր պարտավոր է գոնե նվազագույն ծանոթություն ունենալ զենքի, զինվորական գործի հետ, ամեն մեկն իր տեղը պիտի իմանա այս համակարգում՝ լինի վարորդ, վիրավորին տարհանող, բժիշկ թե հացթուխ, քանի որ միայն համահունչ աշխատելով է հնարավոր հասնել հաղթանակի․ հակառակ դեպքում․․․ պարտվելու ենք։