Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 окт 2024
  • Օրգանիկ գյուղատնտեսություն, բնության պահպանություն և աղքատության նվազեցում. Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախաձեռնած միջազգային եռօրյա համաժողովի մասնակիցները բացահայտել են Հայաստանի էկո հնարավորությունները:
    Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ու միջազգային նշանակության ոլորտային հարցեր, գյուղատնտեսական կոոպերատիվների դերը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը և հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում։ Այս առումով, Գերմանիայի բնության պահպանության միությունն ու Ակբա բանկն արդեն 6 տարի համատեղ քայլեր են իրականացնում նշված խնդիրների լուծման և ոլորտի զարգացման համար։

Комментарии • 1