ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԱԾ ԿՌՎՈՒՄ 2/5
HTML-код
- Опубликовано: 1 окт 2024
- ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՂԹԱԾ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԱԾ ԿՌՎՈՒՄ 2/5
ԹՈՂ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԴ
Եվ քսանամյա քո նոր պատմության,
Անկախ բայց կախված անդունդի եզրին,
Տառապանքների մի բազում շարան,
Կուլ գնացող այս դարաշրջանին:
Պիղծ ու կեղտարյուն ելան ընդերքից,
Ենիչերների վիժվածքը թորված,
Ու գամին սյունին անարգանքի,
Հիսուսի նման խաչեցին անձայն:
Եվ գործած մեղքը պատիժ մեզ դարձավ,
Աղետ, տառապանք, սով ու դառնություն,
Պատերազմն հաղթած, բայց պարտված կռվում.
Հերոսը ընկավ, սակայն ոչ մարտում:
Եվ համբուրեցիր աջը դահիճիդ,
ՈՒ աստվածացրիր հերոսի դափնով,
Սակայն սխալը անցած դարերի,
Չդարձավ քեզ երբեք առաջնորդ:
Ու խրատները քո մեծությունների,
Տալով ոտատակ՝ առաջ գնացիր,
Պիղծ « Առաքյալներիդ » հնազանդ, հլու,
Ստրուկին վայել ապրում ես այսօր:
Ո՞րն է քո մեղքը, կհարցնես գուցէ,
Լավ իմանալով պատասխանը ճիշտ,
Սակայն վախով էլ կապրես հարատեւ,
Թե որ ստրու՛կ ես, ազատ չես լինի:
Ազատությունը պետք է վաստակել,
Եվ ոչ թե մուրալ, լացով աղերսել,
Բռնակալների օրենքն է այդպես,
Թե հնազանդ եղար, ստրուկ կդարձնեն:
19/05/2014 ՎՀ © VH
ֆԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ ԷԻՆ
Ազատամարտիկներ
Վարդան Թաթարյանը, Վոլոդիա Ավետիսյանը, Գեւորգ Գեւորգյանը, Արա Խուդավերդյանը, Սուսաննա Մարգարյանը, Աշոտ Մատինյանը, Հայկ Պետրոսյանը։ Գահիկ Հովհաննիսյան
Արմեն Մկրտչյան , Արմենուհի Մանուկյան, Գեւորգ Հակոբյան, Մայիս Հարութունյան , Գառնիկ Գաբրիելյան, Արսեն Ավետիսյան, Սաշիկ Արսենյան #vardan7716 ,#surhandakpress - Животные