Ի՞նչ կտա Motion Design Դասընթացը քեզ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 окт 2024
  • Motion Design-ը չափազանց հետաքրքիր և հեռանկարային մասնագիտություն է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են ստեղծարար աշխատանք։ Motion Design-ը համադրում է ֆիզիկայի օրենքները և ժամանակակից տեխնոլոգիաները՝ տպավորիչ գրաֆիկական անիմացիաներ ստեղծելու նպատակով։
    Այս դասընթացը նախատեսված է սկսնակների համար, որտեղ զրոյից սովորելու ենք մշակել պարզ անիմացիոն հոլովակներ։ Դասընթացի տևողությունը 4 ամիս է։ Ուսումնասիրելու ենք Cinema 4D և After Effects ծրագրերը, ինչպես նաև Adobe Photoshop-ի որոշ տարրեր։
    Դասընթացի առավելագույն արդյունավետության համար մինչև ծրագրում oբյեկտները ստեղծելն ու անիմացնելը՝ դրանք մոդելավորելու ենք իրական կյանքում։ Այս վարժությունները կօգնեն խորապես հասկանալ ֆիզիկայի օրենքների աշխատանքը, շարժման էությունն ու լուսավորության սկզբունքները, որպեսզի դրանք ճիշտ օգտագործեք ձեր աշխատանքում։
    Դասընթացի վերջին երկու շաբաթն ամբողջովին գործնական է, որի ընթացքում կմշակենք փոքր անիմացիոն հոլովակներ։
    Դասընթացը վարում է Հովհաննես Եփրեմյանը, ով Motion Design-ում ունի մոտ 15 տարվա աշխատանքային փորձ։

Комментарии •