ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ' ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ '

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 14 окт 2024
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ' ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ '
    Կարդաց ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը

Комментарии • 8

  • @movsesyan_a_0789
    @movsesyan_a_0789 6 дней назад

    Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
    Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն…
    Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
    Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
    Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
    Եվ քո գունազարդ քնի փոխարեն
    Անքնություն է փռում սպիտակ.
    Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
    Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
    Շոյանքի սովոր քո մազերի մեջ
    Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում .
    Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի
    Նմանությունը հեռու - մոտավոր
    ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
    Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
    Ինչպես լույսերի վետվետումներից
    Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
    Երբ անձրևներից հողն է ասես թթվում
    Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
    որ մենակ ես դու իբրև մի … Իգրեկ,
    Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
    Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու
    Խնդիր չե՜ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,-
    Մի՛շտ ,ամե՜ն անգամ պաշարում է քեզ
    Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
    Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո,
    Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն,
    Քանզի կա մթին մի կախյալություն
    Ջղի և արյան ,հոգու ու կրէի .
    Քանզի նշանը հանման - գումարման
    Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
    Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
    Բայց բա՛խտը,
    Բա՛խտը,
    Բա՜խտն է մեզ ընտրում …
    Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
    Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն …

  • @berkreyizgames7929
    @berkreyizgames7929 Год назад +5

    լ` նորից են սիրում:
    Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…
    Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
    Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
    Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
    Եվ քո գունազարդ քնի փոխարեն
    Անքնություն է փռում սպիտակ.
    Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
    Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
    Շոյանքի սովոր քո մազերի մեջ
    Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում.
    Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
    Նմանությունը հեռու - մոտավոր
    ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
    Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
    Ինչպես լույսերի վետվետումներից
    Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
    Երբ անձրևներից հողն է ասես թթվում
    Եվ ստիպում է ռունգն էլ զգալ,
    որ մենակ ես դու իբրև մի … Իգրեկ,
    Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
    Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
    Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
    Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
    Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
    Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
    Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
    Քանզի կա մթին մի կախյալություն
    Ջղի և արյան, հոգու ու կրի.
    Քանզի նշանը հանման - գումարման
    Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
    Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
    Բայց բա՛խտը,
    Բա՛խտը,
    Բա՜խտն է մեզ ընտրում …
    Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
    Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն …

  • @ЭдуардНазарян-в6щ
    @ЭдуардНазарян-в6щ Год назад +4

    կրկին սիրել նշանակում է' միշտ սիրել նույն մարդուն

  • @maglenaavagyan3553
    @maglenaavagyan3553 8 месяцев назад +1

    Հզոր է…անկրկնելի Պարույր Սեվակ