«Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 сен 2024
  • Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով և միջազգային մասնակցությամբ 3-րդ տարեկան գիտաժողովին:
    Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակին և անցկացվում է Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
    Գիտաժողովն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:
    Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝
    ➡ Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա,
    ➡ Ռադիոլոգների հայկական ասոցիացիա,
    ➡Ուռուցքաբանների հայկական ասոցիացիա,
    ➡ Գինեկոլոգների հայկական ասոցիացիա,
    ➡ Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա,
    ➡ «Առողջություն» ամսագիր
    Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.
    ➡ Առողջապահության կազմակերպում
    ➡ Ուռուցքաբանական հիվանդություններ
    ➡ Մանկաբարձություն և գինեկոլոգիա
    ➡ Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն
    ➡ Ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն
    ➡ Լաբորատոր և ճառագայթային ախտորոշում
    ➡ Ներքին օրգանների հիվանդություններ
    ➡ Վիրաբուժական հիվանդություններ
    Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
    Գիտաժողովի շրջանակներում կանցկացվի նաև երիտասարդ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի մրցույթ՝ «Ես եմ Անկախության սերունդը» խորագրով՝ նվիրված ՀՀ Անկախության 25 ամյակին:
    Գիտաժողովի ընթացքում զեկույցներ կներկայացնեն գինեկոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ռադիոլոգներ, ուռուցքաբաններ, հոգեբաններ, վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, առողջապահության կազմակերպիչներ, սրտաբաններ, նյարդաբաններ,մաշկաբաններ,բժիշկ կոսմետոլոգներ, էնդոկրինոլոգներ, ստոմատոլոգներ, դիմածնոտային վիրաբույժներ:
    Գիտաժողովին մասնակցությունն անվճար է: Մասնակիցներին կշնորհվեն շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ:
    Գիտաժողովը տեղի կունենա ⬇
    Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, Best Western Congress Hotel-ում:
    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
    ☎ 093787793; ☎ 099415001 հեռախոսահամարներով:

Комментарии •