Վարդուհի Խաչատրյան - Գարնանային իմ երազ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 сен 2024
  • ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
    Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ.` Խ. Ավետիսյանի
    Կանաչները արթնացան,
    Դարձան ծառերը ծաղկուն,
    Ծիծեռնակներ ետ դարձան,
    Արագիլներն եկան տուն:
    Կրկներգ
    Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
    Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
    Գարնանային իմ երազ,
    Ուրախություն վարարուն:
    Ամառն եկավ խանդավառ,
    Մրգեր կախեց ծառերին,
    Արտեր հնձեց անհամար,
    Արև փռեց սարերին:
    Կրկներգ
    Եկավ աշունը,
    Աշունը տրտում,
    Կգա և ձյունը,
    Կարոտն իմ սրտում:
    Կրկներգ
    (Գտեք մեզ նաև ֆեյսբուքում` Armenian Melodies - Հայկական մեղեդիներ` / armenianmelodies )

Комментарии • 6