Ինչպես ուժեղացնել հոգու տեսողությունը և բացահայտել ներսիդ չարությունը
HTML-код
- Опубликовано: 10 фев 2025
- Որպեսզի մենք բարի կյանք ունենանք ու ավելի քիչ տառապենք այս աշխարհի վրա, պետք է բացահայտենք մեր ներսի չարությունն ու ազատվենք դրանից, որովհետև չար բանը տանջում է մարդուն: Դրա համար մեզ պետք է հոգու տեսողություն իսկ այն ձեռք ենք բերում սեփական անձը քննելով:
Իմ ներսի չարությունը բացահայտելու միակ ճանապարհը սեփական անձը քննելն է ու դրա միջոցով իմ նեսի չար բարուց անջատելն է: Բայց որևէ բան քննելու համար ինձ չափանիշ է պետք: Այստեղ միակ չափանիշը Աստուծո Խոսքն է: Ուրեմն մարդը պիտի սովորի Աստուծո Խոսքը, պատվիրանները, ապա այդ պատվիրանները որպես չափանիշ օգտագործի իր անձը քննելու ժամանակ: Այստեղ հատուկ տեսողություն է պետք: Ու սեփական անձը քննելը այդ հատուկ տեսողությունն է: Սեփական անձը քննելը մեր հոգու աչքն է, որով տեսնում ենք մեր չար գործերը, չար մտքերը, չար խոսքերը և Տեր Հիսուսի օգնությամբ դրանք դուրս թափում մեր ներսից:
Հիմա եկեք մի քիչ մանրամասնենք: Մաթևոսի Ավետարանի 6րդ գլխում, Լեռան Քարոզի ժամանակ, Տեր Հիսուսն ասում է «Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի: 23 Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի: Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի» (Մթ. 6:22-23):
Մարդու ներսը խավար է դառնում, եթե մարդու աչքը նենգ է: Այսինքն եթե մարդը վատ կամ չար ձևով է նայում ամեն ինչին, ապա նրա ներսում էլ վատություն կամ չարություն կկուտակվի: Հիշու՞մ էք, Մարկոսի Ավետարանում Տեր Հիսուսն ասում էր թէ «զգու՛շ եղեք թէ ինչ էք լսում, և ինչ որ լսում էք, ավելին կտրվի ձեզ» (Մկ. 4:24):
Իսկ Մաթևոսի Ավետարանում էլ Տերն ասում զգույշ եղեք թէ ինչպես էք նայում կյանքի երևույթներին: Օրինակ, եթե հուսահատությամբ ու վատ նայեք, ապա հուսահատություն ու վատություն կլինի ձեր ներսում, ու հետո էլ ձեր ներսից դուրս է գալու հուսահատություն ու վատություն, չարություն:
Այ, մեկ մեկ որ ասում են "էս ինչ շոռաչք մարդ ա...»: Վատ բան է չէ՞: Շոռաչքության պատճառով այդ մարդու ամբողջ էությունը արատավորվում է: Ուրեմն, Տեր Հիսուսն ասում է, որ մարդու բնավորությունը վատանում է, ոչ թէ որովհետև ինքն այդպես է ստեղծված, այլ իր աչքերի ու մտքերի պատճառով, այսինքն կյանքի նկատմամբ վերաբերմունքի պատճառով:
Սիրելի բարեկամ, քո մտքերի և քո աչքերը տերը դու ես: Դու կարող ես ու պետք է որոշես թէ ինչպես կառավարել դրանք:
Ու այստեղ սուրբ հայրերն ասում են, որ սեփական անձի քննումը և խոհեմությունը մարդու հոգու աչքն ու լույսն են, քանի որ աչքը մարմնի լամպն է: Այսինքն սեփական անձը քննելու միջոցով մարդը հետազոտում ու բացահայտում է իր բոլոր ցանկությունները, խոսքը եւ գործողությունները եւ խուսափում է այն ամենից, ինչը կարող է իրեն հեռացնել Աստծուց: Այս խելամիտ միջոցով (քննել սեփական անձը) մարդն ամբողջովին բացահայտում ու ոչնչացնում է չարի բոլոր հնարքները, որը չարը գործում է իր դեմ:
Իսկ ինչպես են քննում սեփական անձը: Հարցրու ինքդ քեզ: Դու անազնվություն անե՞լ ես, մարդու երբևիցե խաբել ես, սուտ խեսե՞լ ես, Աստուծո անունը իզուր տեղը բերանդ առե՞լ ես, ինքնահավանություն ու՞նես, սնափառություն ու՞նես, հպարտությունդ ինչքա՞ն է, խոնարհությունդ ինչքան է, նեղվու՞մ ես երբ բարի գործ ես անում ու ոչ ոք չի նկատում, հայհոյանք անում ե՞ս, դավաճանու՞մ ես, անմաքուր բան անու՞մ ես, քո մտքերը մաքու՞ր են: Որն ասեմ, այսպիսի հարցեր տվեք ինքներդ ձեզ ու որտեղ որ ձեր պատասխանը հակասի Աստուծո պատվիրանին, ու որտեղ որ ձեր խիղճը սկսի ձեզ տանջել, այնտեղ կանգ առեք ու սկսեք այդտեղից ձեր ներսը մաքրել՝ զղջմամբ ու արտասուքով, Տեր Հիսուսի անունը կանչելով, ներելով ու ներողություն խնդրելով, խոնարհվելով ու սիրելով, համբերելով ու սպասելով:
Սեփական անձը քննելը միակ դեղն է չարությունը մեր ներսում տեսնելու և դուրս հանելու համար: Պողոս առաքյալն էլ այս բանը շեշտում է, Կորնթացիներին գրելով թէ, «Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ» (Բ.Կր 13:5): Ուրեմն ամեն մարդ պիտի միշտ քննի սեփական անձը: Սա մարմնի ճրագն է: Սեփական անձը քննելը քո հոգու տեսողությունն է: Այն օգնում է մեզ տեսնել մեր հոգու ներսը և մաքրել այն ամեն կեղտից: Մենք բոլորս պետք է զգոն մնանք այս գործի մեջ: Սա խոհեմություն է:
(Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք այս ալիքին առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ www.tinyurl.com... որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):
Շնորհակալություն շատ, դուք շատ օգնում էք մեզ բոլորիս 🙏🙏🙏
Ամեն Փառք Աստծո
Ամեն ինչ որ ցանենք այն էլ կհնձենք բարին բարի չարին չար: Աստված օրհնի ձեզ շնորհակալություն եղբայր Արմեն քննենք մեր անձը և ողորմություն կստանանք Տիրոջ այցի ժամանակ:
Աչքերը դուռն է մեր մարմնի իսկ ականջները պատուհաները .... 🙏✝️🙏
Փառք Տիրոջը
Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց Ձեր միջոցով է իր խոսքն հասանելի դարձնում մեզ ։ինչքան լավ եք բացատրում, վերնագրերը կարդում եմ և չգիտեմ որ մեկը լսեմ, որովհետեւ բոլորն էլ կարեւոր են։Շնորհակալ եմ շատ
svet svet դուք: Ում: Էք: Լսում: Ասեք: Անունը: Խոսքը
@@anahitnalbandian3243 իհարկե Արմեն Հարեյանի մասին է խոսքս, Աստծո կողմից ընդունված մարդ, ով Աստծո խոսքը հասանելի Է դարձնում մեզ բոլորիս։
Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին
ԱՄԵՆ
🙏🏻 🙏🏻 🙏🏻 ԱՄԷՆ 🙏🏻 🙏🏻 🙏🏻
Ամեեեեն , շատ օրհնվեք , փառքը Տիրռջը 🙏🙏🙏🙏🙏🙏🙏
Thanks, Amen,yete marmnet oreve masnik gaythakxume, haner, vor prkes marmnet myus andamneren,yev Luys xavare heth che karox bnakvel,Amen
Աստված օրհնի բոլորիս ամեն
Փարք Հորը վորդուն և սուրբ հոգուն հավիտյանս հավիտենից ամեն
Amen.parq mer Ter Hisusin
Ամեն
Տերը օրհնի Ձեզ և Ձեր ընտաիքը:
Ինձ շատ են օգնում Ձեր խոսքերն ու խորհուրդները:
Բոլորտ լսեք և օգտվեք այս խորհուրդներից, այն Աստծուց է:
ԱՄԵՆ
AMEN AMEN AMEN
Amen🙏🙏🙏
Amen 🙏❤
Amen
Шноракалутюн! АСТВАЦ ОГНАКАН!
AMMEN🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼
AMEN!
❛ᴗ❛ ❛ᴗ❛ ❛ᴗ❛ Հարգելի և Սիրելի ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ ՋԱ՛Ն - մարդը չի՛ կարող երբե՛ք ունենալ խաղաղություն այս ' կե՛ղդոտ աշխարհի ' մեջ , ԱՆԳԱ՛Մ ԵԹԵ մարդը ԱՍՏՎԱ՛Ծ ունի իր մեջ : Այս ' աշխարհը ' սանատորիա ' չի՛ ❛ᴗ❛❛ᴗ❛❛ᴗ❛ , որ գանք , աշխատենք , ուտենք , խմենք , մեռնենք , գնանք ... ❛ᴗ❛ ❛ᴗ❛ ❛ᴗ❛ - ՏԻՐՈՋ ԿԱՄՔԸ ՄԵՐ ՄԵՋ ... Մենք բոլորս այս ' կեղդոտ աշխարհ ' ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԾՆՎՈՒՄ ԳԱԼԻՍ - ՈՒ ԵԹԵ ՀԱԽԹԱՀԱՐԵՆՔ ՀԱՎԱՏՔՈՎ և ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ , ԱՊԱ ԱՆԿԱՍԿԱԾ ՊԻՏԻ ՈՒՏԵՆՔ ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ՊՏՂԻՑ , ՈՐՆ ԱՍՏՎԱԾ ԽՈՍՏԱՑԱՎ ՄԵԶ - " Արթո՛ւն կեցէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի չմտնէք փորձութեան մէջ. արդարեւ հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»: " Մատթեոս 26:41 : - ԱՆԳԱՄ ԱՍՏԾՈ՛ ՆԵՐՔՈ , ՄԵՆՔ ՄԻևՆՈՒՅՆ Է ՉՈՒՆԵ՛ՆՔ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՆԳԻ՛ՍՏ - պարզից էլ պարզ է ` ' սա՛տանայի ' պատճառով: ❛ᴗ❛
Фарк Ассунн.🙏
Фарк.. Асцун
Es habatumem im Hisusi xosqerin
😇🙏🙏🙏
👏
Амен менк Астун шааааат енк hаватум,Ете Аствас члинел менк корас енк,баиц Аствас Мез пашпанум э.фарк мер тер hисус Кристосин
Es sirum em HISUSIN im kyanqi miak PRKiCHIN.. NA e im ASXARH@. Ev LUYS@.
шноракал эм шат усуцман ев чшмартуцян амар
Алелуиа .амен
, 🙏🙏🙏
snorhakalem ASTCUC
Армен ехпаирс Терн орни баиц Астцо анунн зур тех@ беранн арнелн ворна кбацатрек хндрум эм
Աստված ձեզ էլ օրհնի: Աստուծո անունը զուր տեղը բերանն առնելու շատ օրինակներ կարող են լինել առօրյա կյանքում: Օրինակ երբ տեղի անտեղի Աստուծո անունն ենք ասում: Կամ օրինակ, երբ աղոթում ենք, բայց մեր ուշքն ու միտքը կենտրոնացած չի: Դրա համար եկեղեցու հայրերն ասում են, որ աղոթքի ամենակարևոր բանը միտքը կենտրոնացնելն է:
Armen Hareyan оринак вор хосалу @нтацкум асум эм Аствац гити даела зуртехн Астцо анунн тал
@@ЗАКАРЯНЗакарян-щ7о Այդ ամենը կախված է խոսակցության կոնտեքստից:
Armen Hareyan шноракалутюн вор антарбер чанцак патасханецик им арцерин Аствац орни дзез
@@ЗАКАРЯНЗакарян-щ7о Սիրով բարեկամ ջան, խնդրեմ:
Амен
743
Amen
Amen