Արմեն Մովսիսյան - Վեր կաց եղբայր իմ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 17 окт 2024
  • Վեր կաց եղբայր իմ
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, երգս կիսեմ քեզ հետ,
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, ցավը կիսենք մեկտեղ,
    Սառած մարմնիդ ես հուր կտամ,
    Իսկ երգերին թևեր կտամ:
    Ու քեզ տանեմ մեր սարերով,
    Ու քեզ տանեմ մեր լեռներով,
    Ցույց տամ երկինքը մեր,
    Մասիսը ալեհեր,
    ՈՒ տունը, հայրենի մեր տունը:
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր օրն է արթնացել
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր կյանքն է շունչ առել
    Կապույտ երկնի անմար արքան,
    Անտառների կանաչ հսկան:
    Իսկ ես տանեմ քեզ սարերով,
    Իսկ ես տանեմ քեզ լեռներով,
    Ցույց տամ երկինքը մեր,
    Մասիսը ալեհեր,
    ՈՒ տունը, հայրենի մեր տունը:
    Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր,
    Բա՛ց արա հոգնած կոպերդ,
    Քո սխրանքն անմահ է,
    Քո անունը՝ մեր սրտերում։
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, զանգերը չեն լռել,
    Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, մեր երգը չենք գրել,
    Կիսատ երգիդ նոր տող թելեմ,
    Կիսատ զարկիդ նոր զարկ ձուլեմ:
    Ու քեզ տանեմ մեր սարերով,
    Ու քեզ տանեմ մեր լեռներով,
    Ցույց տամ երկինքը մեր,
    Մասիսը ալեհեր,
    ՈՒ տունը, հայրենի մեր տունը․․․

Комментарии •